Դավիթ Յուրչենկոն կարող է վերադառնալ Ռուսաստան
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն չի բացառել, որ կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում: Օրեր առաջ 34-ամյա Յուրչենկոն հեռացել էր Կարագանդայի «Շախտյորից», որին միացել էր այս տարվա հունվարին և մասնակցեց Ղազախստանի ընթացիկ առաջնության 7 հանդիպման:
««Շախտյորից» հեռանալուց հետո ես ազատ գործակալի կարգավիճակում եմ: Ապագայի վերաբերյալ հստակություն դեռ չկա: Հնարավոր է, որ կվերադառնամ Ռուսաստան: Տեսնենք, թե ինչպես կստացվի»,- Յուրչենկոյի խոսքը մեջբերում է Sport24-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում դարպասապահը խաղացել է «Կռիլյա Սովետովում», «Մորդովիայում», «Ուֆայում», «Անժիում», «Տոսնոյում», «Ենիսեյում» ու «Վոլգարում»:
Ավելի վաղ Դավիթ Յուրչենկոն NEWS.am Sport-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ առաջարկներ չունի այս պահին:
Ֆոտո՝ ՀՖՖ