Լրահոս
Կարևոր


Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ հաղթական շքերթին հայ ռազմագերիների քայլերթ չի լինելու

Հասարակություն

Հայ ռազմագերիների` Բաքվում ենթադրյալ հաղթական շքերթի մասնակցելն այլևս հրապարակայնորեն թշնամի պետության կողմից հերքելը Հայաստանում բոլորս նվաճում ենք համարում։

Իհարկե, այդպիսի շքերթին մեր գերիների քայլելն անպատկերացնելի նվաստացուցիչ և ցավալի մի բան էր լինելու։ Ստորացում և անձնական անարգանք։ Անարգանք, որ, Հայաստանում, սակայն, այդպիսին չպիտի համարվեր։ Չպիտի համարվեր, որովհետև գերին իր արժանապատվության տերը չէ, ինքնուրույն որոշումներ անկարող է կայացնել և ողջ մնալու համար պարտավոր է ենթարկվել հանցագործ գերևարի հրամաններին։

Հետևաբար` գերու ստորացումն իրականում ստորացում չէ։

Այն ցույց է տալիս գերևարողի ստոր բնույթը միայն։

Եվ այստեղ հրապարակ են գալիս երկու միտք, որ առաջին հայացքից խորապես մերժելի են, բայց շքերթի հրեշավոր գաղափարի նողկալի իրականացման պարագայում հայկական կողմի համար կարող էին երկու թաքնված օգտակար արդյունք ունենալ, եթե, իհարկե «օգտակար» բառն, ընդհանրապես կարելի է այս քստմնելի թեմայի համատեքստում կիրառելի համարել։

Առաջին - Ռազմագերիների` որևէ պետության կողմից վերջին օրինական քայլեթը հաղթական շքերթում տեղի է ունեցել Խորհրդային Միությունում` Երկրորդ Համաշխարհայինում հաղթանակից հետո։ Օրինական, որովհետև դրանից հետո Ժնևի կոնվենցիաներով այդպիսի քայլերթերն արգելվեցին։ Վերջին լայնորեն լուսաբանված դեպքը ռուս-ուկրաինական կոնֆլիկտին է վերաբերում, բայց այդտեղ ստորացման քայլերթ անցկացնող ռուսազգի ինքնահռչակ հանրապետությունը պետական միավոր չէր և թեև երևույթը խիստ մերժելի էր, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի չէր։ Չնայած դրան` զայրույթի և դատապարտման մեծ ալիք բարձրացավ աշխարհում և դրանից ուկրաինական կողմը բարոյական հաղթաթուղթ ստացավ։

Ադրբեջանը ճանաչված պետական միավոր է։ Եվ այդպիս քայլերթը շքերթում ոչ միայն միջազգային համընդհանուր դատապարտման էր արժանանալու, այլև` դառնալու էր պետական մակարդակով Ժնևյան կոնվենցիայի խախտում և պատերազմական հանցագործություն։ Դրանից կերպարային առումով Բաքուն միայն ու միայն մեծապես տուժելու էր։

Իհարկե, եթե գինը հայ գերիների արժանապատվության գոնե հրապարակայնորեն չնվաստացումն է` թող այդ հաղթաթուղթը Հայաստանը չստանա։ Բայց ... կա մյուս հանգամանքը, որ մեդալի առավել պրակտիկ այլ կողմեր ունի.

Երկրորդ - Ռազմագերիներին քայլեցնելով` գերեվարված այն հայ զինվորների ինքնությունը, որոնց թշնամին որոշել է ողջ պահել` հայտնի էր դառնալու։ Ընդ որում` զուտ տեսողական ազդեցություն գործելու համար թշնամին քայլեցնելու էր առավելագույն քանակությամբ հայ ռազմագերիների։ Շքերթից հետո` թշնամին նրանց այլևս չէր կարողանալու սպանել, կամ պահել` այլ նպատակներով օգտագործելու համար։ Միաժամանակ Հայաստանն արդեն իմանալու էր թե հստակ քանի հոգի կա գերության մեջ և քանիսն են արդեն պարզապես զոհված։ Կամ` կորածներից և հնարավոր գերեվարվածներից ովքեր են, որոնց թշնամին որոշել է այս կամ այն նպատակով այլևս չվերադարձնել։

Հմուտ դիվանագիտական աշխատանքի պարագայում սա նույնպես հայկական կողմի ձեռքին կարող էր գործիք դառնալ` գերեվարված հայ զինվորներին հնարավորինս շուտ տուն դարձնելու, մնացյալին ազատելու փորձեր ձեռնարկելու և զուգահեռաբար թշնամուն վարկաբեկելու համար։

Հիմա, երբ Բաքուն պաշտոնապես հայտարարել է, որ նման քայլերթ չի լինելու` մինչ մենք ուրախացել ենք այդ միակ դրական հանգամանքով` մյուս կողմից կորսվել է հնարավորություն` գերիների ազատման գործում օգտակար լծակներ ստանալու։

Այսպիսով`

ամեն բան չէ, որ միանշանակ է պատերազմներում։ Ամեն չարիքի կասեցում չէ, որ առավել մեծ հնարավոր չարիքներ է կանխարգելելու։

Քայլերթի չարիքն, այսպիսով, տեղի չի ունենա։ Բայց մենք կարող ենք դրանով առավել վատ չարիքի` գերիների իրական թվաքանակի, վերադարձվելիների և 

 

 Ավելին 

 

Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը