Լրահոս
Կարևոր


Հայոց ցեղասպանության հարցում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներն անհիմն են

Հասարակություն


Հայաստանի գործող իշխանությունները համառորեն փորձում են խմբագրել պատմությունը և, Ցեղասպանության պատասխանատվությունը հանելով Թուրքիայի վրայից, դնել, ոչ ավել, ոչ պակաս Ռուսաստանի վրա։ Միգուցե այս պնդումը կարող է շատերին զարմանալի և ֆանտաստիկ թվալ, բայց փաշինյանական իշխանության վերջին շրջանի հայտարարությունները վկայում են, որ նրանք, ինչ-որ տեղից դրդված կամ պարտադրանքով, նոր պատասխանատուներ են փնտրում Հայոց ցեղասպանության մեղավորներ կարգելու համար։

Դեռևս 2023 թ. հուլիսին «Ֆրանսպրեսս» գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անսպասելիորեն անդրադարձել էր Ցեղասպանության հարցին՝ մեղադրանքների սլաքները ուղղելով դեպի Ռուսաստան։ «Ի վերջո, ինչի՞ հետևանք էր 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, երբ կոնֆլիկտային իրավիճակի բերումով ներքին պրոբլեմների ծանրության ներքո Ռուսաստանն, ըստ էության, կոնֆլիկտային իրավիճակում գտնվող տարածաշրջանը ստիպված եղավ լքել: Եվ հայերը, որոնք հստակ աշխարհաքաղաքական ընտրություն էին կատարել, մնացին երես առ երես, դեմ-դիմաց Թուրքիայի հետ»,- նշել է Փաշինյանը: Փաստացի, Փաշինյանը առայժմ հիմքերն է նախապատրաստում, բայց ոչ հեռու ապագայում, եթե շարունակի պաշտոնավարել, արդեն իսկ ուղղակիորեն մեղադրանքներ են հասցեագրելու։

Թե որքանո՞վ են այս մեղադրանքներն աբսուրդային, նույնիսկ քննարկել չարժե։ Ընդամենը մեկ-երկու դրվագով հիշեցնենք նույն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Ռուսաստանի և Փաշինյանի սիրելի Արևմուտքի դերը։ Ռուսաստանը Հայոց ցեղասպանությունն առաջին անգամ պաշտոնապես ճանաչել է դեռ 1918 թ.–ին՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ ընդունված համատեղ հայտարարությամբ դատապարտելով հայերի ջարդերը Օսմանյան Թուրքիայում։ Անկախացումից հետո 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դուման առանձին քվեարկությամբ բանաձև ընդունեց վերահաստատելով և ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 24-ն էլ հայտարարելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Դրանից հետո բազմաթիվ ռուս գործիչներ այցելել են Հայաստան, եղել Ծիծեռնակաբերդում։ Բոլոր պաշտոնական պատվիրակությունները թվելը պարզապես անհնար է, նույնիսկ ամենաբարձրաստիճանները։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում են եղել նախկին նախագահ Բորիս Ելցինը՝ 2002 թ.–ին, Ռուսաստանի վարչապետ, ապա նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ռուսաստանի վարչապետներ Միխայիլ Կասյանովն ու Վիկտոր Զուկովը։

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը միայն չորս անգամ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը 3 անգամ 2001, 2013 և 2015, թթ.–ին։ Ընդ որում, Հայոց ցեղասպանության 100-ամյակին կայացած միջոցառումների ժամանակ Պուտինը ծավալուն ելույթ էր ունեցել դատապարտելով Հայոց ցեղասպանության փաստը, վերահաստատելով Ռուսաստանի կողմից ճանաչումը։ Այնպես, որ Թուրքիայի ԱԳՆ-ն հատուկ հայտարարություն էր տարածել դատապարտելով Ռուսաստանի նախագահի հայտարարությունները։ «Չնայած մեր նախազգուշացումներին և կոչերին, Ռուսաստանի նախագահ Պուտինը 1915 թվականի իրադարձությունները գնահատել է որպես ցեղասպանություն։ Մենք դա հերքում և դատապարտում ենք»,- ասվում էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Անկարան Վլադիմիր Պուտինի քաղաքական հայտարարությունները անվանել էր անօրինական։

Նույն այդ ընթացքում արևմտյան պատվիրակություններ բազմիցս այցելել են Ծիծեռնակաբերդ։ Օրինակ, չենք կարող հերքել Հայաստանի մտերիմ և բարեկամ պետություններից Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահները Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, Էմանուել Մակրոնը եղել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը, իսկ Գերմանիայի նախկին արտգործնախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը, որը Ծիծեռնակաբերդը այցելել էր որպես արտգործնախարար, ընդամենը տակավին շաբաթներ առաջ, որպես նախագահ այցելելով Հայաստան, Ցեղասպանության հուշահամալիր չգնաց։ Ընդ որում, հարկ է նշել, որ Ցեղասպանության հուշահամալիր այցը պետական արարողակարգի կարևորագույն մաս է և պարտադիր բարձրաստիճան պատվիրակություններին և հյուրերին ուղեկցում են այնտեղ, առանձին դեպքերում չեն ուղեկցում, եթե նախապես հրավիրյալ կողմը հրաժարվում է։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երբեք որևէ բրիտանական բարձրաստիճան պատվիրակություն չի եղել։ Չհաշված դեսպանի տարբեր այցերը և քարոզչական հնարքները, ԱՄՆ-ն նույնպես աչքի չի ընկնում Ծիծեռնակաբերդ այցերով։

Միայն 2010 թ.–ին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է այցելել, ապա և 2022 թվականի սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, որն էլ այդ ժամանակ Հայաստան էր եկել գործող իշխանություններին աջակցություն հայտնելու և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հիմքեր դնելու համար, բացառապես քաղաքական նկատառումներով։ Միացյալ Նահանգներն էլ նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր միայն 2021 թ.–ին, երբ ապրիլի 24-ին Ջո Բայդենը իր ուղերձում դեպքերն անվանել էր «Հայոց ցեղասպանություն»։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանի գործող իշխանությունների և նրանց սպասարկող քարոզչամեքենայի այն պնդումները, թե Արևմուտքն ավելի շահագրգիռ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, քան Ռուսաստանը, ոչ միայն անհիմն են, այլ նաև վտանգավոր։

Առողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ ԿարապետյանԻրանում մահապшտժի է ենթարկվել Իսրայելի հետախուզության համար լրտեսության մեջ մեղադրվող տղամարդըԽաչիկ Ասրյանը շնորհավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ազգային Բանակի կազմավորման տարեդարձի առթիվՍխալ է հարձшկվել Իրանի վրա. Իրանը պատրաստ է նորից բանակցել միջnւկային ծրագրի շուրջ. Թուրքիայի արտգործնախարարՍատարում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԽԽՎ նախագահ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. Թրամփ Ռիոյում էլ ենք եղել, բայց այստեղ մասշտաբը միանգամայն այլ է, արձանն այնքան հզոր է. օտարերկրացի բլոգերները Հայաստան են եկել՝ տեսնելու Քրիստոսի արձանը (տեսանյութ) ԱՄՆ փոխնախագահի այցը խնդիրներ է ստեղծելու Փաշինյանի համար Մհեր Գրիգորյանը խիստ մտահոգ է «Թրամփի ուղուց» Իշխանության մեջ վախերն ավելանում են Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց հայ չկա․ սա Ադրբեջանի պայմաններով Հայաստանը թուրքական աշխարհի վասալ դարձնել է (տեսանյութ) Բանակի տոնը Համահայկական Ճակատը նշում է Եռաբլուր զինվորական պանթեոնում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամները՝ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոնՀայոց բանակը ոչ միայն պետության վահանն է, այլև Հայաստանի ապագա հաղթանակների հենարանը բոլոր ուղղություններով. Արման Վարդանյան Հուզված քաղաքացիները անկեղծ խնդրանք են ուղղել Նարեկ Կարապետյանին. այնպես արեք՝ նրանցից հետք անգամ չմնա Հակառակորդն ամեն օր նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը ոստիկանական ուժեր է համալրում. Սեյրան Օհանյան Սպասվում է մառախուղ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 2020-2023 թթ․ հետո դիրքային հավասարակշռությունը խախտվել է հօգուտ Ադրբեջանի․ Ավետիք ՔերոբյանՇնորհավոր մեր բանակի տոնը. Մենուա Սողոմոնյան