«Ռեալը» մտադիր չէ հեռացնել Զիդանին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է շարունակել համագործակցությունը ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Արքայական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ «Ռեալում» ստեղծված ճգնաժամից թիմին կարող է դուրս բերել միայն Զիդանը:
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ «Ռեալի» ֆուտբոլիստները դժգոհ են Զիդանի կատարած աշխատանքից և կարծում են, որ նա չի կարողանում ղեկավարել թիմը:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորին» 0:2 հաշվով պարտվելուց հետո Զիդանը հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ թիմից: