Լրահոս
Կարևոր


ԱՄՆ-ը համաձայն չէ Պուտինի և Ալիևի հետ

Քաղաքականություն

Հակամարտությանը տևական ու կայուն քաղաքական լուծում գտնելու հարցում Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո՝ Երևանում հայտարարել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, որը հանդիպում է ունեցել ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք ներգրավված են գործընթացում մարդասիրական համատեքստում: ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կարևոր է մի քանի առումներով: Նախ՝ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի վերսկսման, որը գործընթացը դուրս կբերի ռուս-թուրքական պայմանավորվածությունների կաղապարից: Այլ հարց է իհարկե, թե ինչպես է ձևավորվել այդ կաղապարը, ու ինչու են դրանից դուրս մնացել Մինսկի խմբի համանախագահները: Դա տեղի է ունեցել կամովի՞ն, այսինքն՝ նրանք դաշտը թողել են Ռուսաստանին ու Թուրքիային պատերազմի ընթացքում, այժմ վերադառնո՞ւմ են, թե՞ թույլ են տվել իրավիճակի գնահատման վրիպումներ և հայտնվել լուսանցքում: Սրանք իհարկե առանձին քննարկման հարցեր են, սակայն Մինսկի խմբի համանախագահության վերադարձը կարևոր է, քանի որ առնվազն բազմազանեցնում է միջավայրը և այդպիսով Հայաստանի համար ստեղծում ավելի ճկուն լինելու հնարավորություն, եթե իհարկե տեսանելի ապագայում դա իրատեսական է՝ ելնելով մի շարք իրողություններից: Միևնույն ժամանակ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ուշագրավ է հնչում Ալիևի հայտարարության ֆոնին, որ Ադրբեջանի նախագահը արել է, այսպես կոչված, ազգին հղած ուղերձում: Ալիևը հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունն այլևս անցյալ է, այդ մասին հնարավոր է խոսել, եթե խոսում ես պատմության մասին: Այդ հայտարարության տողատակում թերևս առաջիններից մեկը Արցախի կարգավիճակի հարցը մոռացության մատնելն է, որտեղ իհարկե առկա կարող է լինել ոչ միայն զուտ Ադրբեջանի և Թուրքիայի շահը՝ չեզոքացնել կարգավիճակի թեման, այլ նաև Ռուսաստանի, որն ըստ էության խաղաղապահ առաքելությամբ ստացել է Արցախի դե ֆակտո յուրօրինակ կարգավիճակ կամ Արցախում իր «անկախության» կարգավիճակը: Հատկանշական է, որ հակամարտության անցյալ լինելու մասին ոչ միայն Ալիևն է հայտարարում, այլ նաև Պուտինը, որը նոյեմբերի 9-ից հետո առնվազն երկու անգամ խոսել է, որ կան հակամարտությունը պատմություն համարելու նախադրյալներ: ԱՄՆ-ը, սակայն, առնվազն Երևանում դեսպանի մակարդակով, խոսում է այն մասին, որ այդ նախադրյալները չկան, և հակամարտությունը չի ստացել լիարժեք կարգավորում: Փաստորեն, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դիրքորոշումները այս առումով համընկնում են և համընկնում են ոչ միայն միմյանց, այլ նաև Հայաստանի ու Արցախի շահի հետ: Կարո՞ղ են Հայաստանն ու Արցախն օգտագործել այդ հանգամանքը՝ հաշվի առնելով այն, որ հանգամանքը փաստորեն չի համընկնում Ռուսաստանի շահին, համենայնդեպս առայժմ, քանի դեռ Մոսկվան գերադասում է լռության մատնել կարգավիճակի և Հադրութի ու Շուշիի հայ տեղահանված բնակիչների հարցերը: Աղբյուր՝ 1in.am

Հոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալ