Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն խնդիրներ ունի բոլոր արտաքին խաղացողների հետ կապված, ոչ միայն նրա վարկանիշն է հասել շրիշակի մակարդակի, այլև որոշակի ճաքեր կան հենց իր կուսակցության ներսում:

Նախ՝ նրա «վրայից թռան» Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք ժամանակին «Նիկոլից ավելի Նիկոլ» էին: Ընդ որում, առաջինը բավականին փորձառու քաղաքական գործիչ է և այդքան էլ միամիտ չէ, որքան կարող է թվալ: Եվ նա, փաստացի, Փաշինյանի բերած պատուհասների համար իր բաժին պատասխանատվությունից գլուխն ազատելու համար «արագի մեջ» մի կողմ քաշվեց: Հաջորդը Վիլեն Գաբրիել յանն է, որը, լինելով ՔՊ հիմնադիրներից, հատկապես վերջին շրջանում ամեն ինչ անում էր Փաշինյանից դիստանցավորվելու համար: Եվ Գյումրու «միջադեպն», ըստ էության, «հիանալի» առիթ էր նրա համար: Կան խոսակցություններ, որ հաջորդ «օղակը» կարող է լինել «Շիշ բռնող» մականունը ստացած քպական պատգամավոր Հայկ Սարգսյանը: ՔՊ-ում խոսում են, որ նա ևս Փաշինյանից դիստանցավորվելու, հեռանալու և գլուխն ազատելու ճանապարհն է բռնել:

Այս ամենը ցույց է տալիս, որ ՔՊ ներսում ամեն ինչ այնքան էլ հանդարտ չէ, ու չի բացառվում, որ արտահերթ ընտրության գնալու որոշման պարագայում, երբ վարչապետը հրաժարական ներկայացնի, «պոկվող օղակները» առաջադրեն իրենց թեկնածուին (ասենք՝ Մհեր Գրիգորյանին կամ Սուրեն Պապիկյանին) ու ձերբազատվեն Փաշինյանից՝ իրենց փրկելու համար: Չի բացառվում նաև, որ նույն այդ «օղակները» ընտրեն ընդդիմության առաջարկած թեկնածուին՝ նույն հաշվարկներով:

Ի դեպ, հավելենք, որ Նիկոլ Փաշինյանի համար լուրջ հարված էր նաև ՍԴ որոշումը՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ կապված: Ճիշտ է, արտաքուստ թվում է, թե վիճարկվող հոդվածները սահմանադրական են ճանաչվել, սակայն իրականում ՍԴ-ն այնպիսի երկու սահմանափակում է դրել, որ, ըստ էության, նշյալ օրենքի կիրառումը դնում է լուրջ կաղապարների մեջ: Խոսքն այն մասին է, որ բռնագանձման ենթակա կարող է լինել միայն այն ենթադրյալ ապօրինի գույքը, որը ձեռք է բերվել որևէ պաշտոնյայի կողմից միայն պաշտոնն ստանձնելուց հետո, և երկրորդ՝ տվյալ գույքը պետք է ուղղակիորեն կապված լինի կոնկրետ հանցանքի հետ, որի համար տվյալ անձը դատապարտվել է: Սա, ըստ էության, զգալիորեն «կապում» է իրավապահների ձեռքերը՝ անվերապահ կատարելու իշխանությունների պատվերները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ Կարապետյան