Լրահոս
Կարևոր


«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ անկախ Հայաստանի պետական որևէ պաշտոնյա շահարկումների առարկա կդարձնի Հայոց ցեղասպանության փաստը: Ցավով պետք է արձանագրել, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակման միակ միջոցառումը, կարծես, դարձավ Ջահերով երթը: Պետական մակարդակով որևէ միջոցառում չանցկացվեց, պաշտոնյաներն առհասարակ կարծես սարսափեն այս թեմայի մասին Թուրքիային ուղղված սուր դիտարկումներ անելուց: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը և Արցախյան հիմնախնդիրն այն երկու թեմաներն էին, որոնց շուրջ կար ազգային միասնականություն, միակարծություն: «Դրանք ազգային գաղափարներ էին, որոնց շուրջ չկային տարակարծություններ: Ավելին, «Արցախը հայկական է և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իսկ «1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն օսմանյան Թուրքիայի կողմից, և պետք է ամեն ինչ անել դրա միջազգային ճանաչմանը հասնելու համար» թեմաների շուրջ կար գրված և չգրված տաբու: Օրինակ՝ եթե որևէ մեկը մինչև 2018 թ. այս երկու թեզերը կասկածի տակ դներ և առաջ տաներ այն կերպ, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, միանգամից «իզգոյ» կդառնար: Այդ մարդիկ ոչ միայն չէին կարող ունենալ քաղաքական ապագա, այլ նրանց համար փողոց դուրս գալը բավականին պրոբլեմատիկ կարող էր լինել: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, երևի թե կոչվում է պետության, հանրության, քաղաքական դաշտի ու մտքի այլասերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ազգի բոլոր հատվածների համար այս երկու անժխտելի թեզերը կասկածի տակ դնելով կամ ժխտելով, դրա հիման վրա ուզում է կառուցել իր, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մոդելը՝ դա հակադրելով իր իսկ հնարած «պատմական Հայաստանի» մոդելին: «Ե՛վ իրական Հայաստանն է հնարել, և՛ պատմական Հայաստանը, որովհետև կա միայն հայրենիք, Հայաստան, երկիր: Դրանք միասնական գաղափարներ են: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանն» Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանն» է: Թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտեցումները Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ համընկնում են, առայժմ անվան մեջ է հարցը: Եթե Ալիևը դա անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլ Փաշինյանն այն առայժմ անվանում է «իրական Հայաստան»: Բնականաբար, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունից հանում ես Արցախի պատկանելիության, ստատուսի հարցերը, իրենց բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, կասկածի տակ ես դնում Հայոց ցեղասպանության փաստը և այդ խնդիրը բարձրացնելու նպատակահարմարությունը, ապա արմատախիլ ես անում Հայաստան պետությունը և առաջ բերում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Քեզ կասեն, թե որքան տարածք, կենսական նշանակության, գոյատևման հնարավորություններ կտան քեզ, այդքանն է քոնը, որովհետև դուք թույլ եք, տկար եք, տգետ եք: Նիկոլ Փաշինյանը գալիս ու կառավարության նիստում նույնն ասում է՝ թույլ ենք, տգետ ենք: Խնդիրն այն չէ, որ սա իր մասին է ասում, նա բոլորիս է տգետ անվանում, և ամենաաբսուրդն այն է, որ ասում է՝ մեր տգետ հալով ձեզ պետք է կրթենք: Խնդիր է նաև այն, որ քաղաքական ու տնտեսական այն էլիտան, որ նստած է կառավարությունում և խորհրդարանում, ծպտուն չի հանում՝ իրենց աթոռը պահելու մոլուցքից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այնքան այլասերված են հարաբերություններն այս երկրում և իշխանական համակարգում, որ ինչ-որ մեկը կարող է, իբր իր մեղավորությունը ճանաչելով, որպեսզի վաղը մարդկանցից ձայներ ստանա, «փչացնել» մնացածներին, մասնավորապես՝ կառավարության, իր խմբակցության անդամներին:

«Որևէ մեկը չի հանդգնում որևէ բառ ասել: Սա բնորոշում է ոչ միայն երկրում տիրող իրավիճակը, այլ նաև իշխանության մեջ տիրող ստրկատիրական համակարգը: Կառավարության որևէ անդամ կամ ԱԺ պատգամավոր չի կարողանում այդքան խիզախություն ունենալ և իր ներսից հանել իր ստրկատիրոջ նկատմամբ վախը»:

Բայց իշխանության ներսում ջղաձգումներ կան: Որպես վկայություն՝ պատգամավորների վարքագիծը և Նիկոլ Փաշինյանի գերէմոցիոնալ ելույթները: «Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը չի կարողանում ինքնուրույն մեծամասնություն ունենալ: Որոշ դեպքերում քաղաքական անասնագողությունների, ռեպրեսիաների շնորհիվ կարողացավ աթոռին տիրանալ: Բայց միտումները ցույց են տալիս, իսկ Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դա հաստատեցին, որ «նախկինների», «թալանը վերադարձնելու» վերաբերյալ թեզերը, կամ, ինչպես ասում է դասականը, «փլեյ-լիստը», այլևս չեն աշխատում: Այն արդյունքը, որն ունենք Գյումրիում, ցույց է տալիս, որ լավ էլ «նախկին» է եկել իշխանության: Սա ցույց տվեց, որ Գյումրիում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված թեզերն այլևս չեն աշխատում: Ստացվում է, որ մարդիկ պատրաստ են ընտրել ամենակարկառուն «նախկինին», որի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, քան Փաշինյանի հովանավորյալներին և իր քաղաքական խմբակի բրենդի տակ հանդես եկող ցանկացած մեկին: Այս ընտրությունների արդյունքում իրենք արձանագրեցին դա: Ամենավտանգավոր արձանագրումը, որ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը, որոնք փոխանցիկ դրոշի պես մի իշխանությունից մյուս իշխանություն են փոխանցվում, հասկանում են միտումը, որ այլևս այդ մեխանիզմը չի գործում, և շատ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը: Այդ իսկ պատճառով հիմա փորձում են ինչ-որ չափով վերադառնալ 2018 թվականից հետո առաջ քաշած թեզերից մեկին՝ ամեն ինչում մեղավոր են արցախցիները: Հիմա ո՛չ «նախկիններն» են մեղավոր, ո՛չ «թալանչիները», ո՛չ Պուտինը, ո՛չ Լուկաշենկոն և այլք, հիմա մեղավոր են այն արցախցիները, որոնք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և կապիտուլ յացիայի արդյունքում հայտնվել են Հայաստանում, այն էլ՝ էթնիկ զտման հետևանքով: Հիմա փորձում է իր 10- 12 տոկոս ընտրազանգվածին կոնսոլիդացնել հակաարցախյան տրամադրությունների, հայաստանցի-արցախցի հակապետական, հակահայկական թեզի շուրջ: Նրան չի հաջողվում ավելացնել իր ընտրազանգվածը, փորձում է գոնե եղածը պահպանել, մինչև տեսնի, թե ինչ կլինի: Ֆիքսել է, որ ընտրություններով որևէ բան անել չի կարող, իր թեզերն այլևս չեն աշխատում: Պատմականորեն վատ տրամադրված լինելով արցախցիների նկատմամբ՝ նաև շատ է վախենում կազմակերպված արցախցիներից: Այդ իսկ պատճառով ուզում է երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորել նրանց շուրջ, որ շատերը թողնեն, հեռանան Հայաստանից»,-շեշտում է քաղտեխնոլոգը:

Հանրության մեջ նաև ատելություն է տարածում, թե «արցախցիները փողի կռիվ են անում»: «Այն, որ այսօր մարդիկ թողել են իրենց տները ու եկել այստեղ, դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որի ղեկավարը 2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից սկսվեց ագրեսիան Արցախի նկատմամբ, հայտարարեց՝ մեզ սադրում են, որ մտնենք պատերազմի մեջ, բայց չենք մասնակցելու: Ուղղակի մեսիջ ուղարկվեց արցախցիներին, թե՝ մեր ձեռքերը լվանում ենք, մենակ եք: Ուղղակիորեն արցախցիները հանձնվեցին Ադրբեջանի յաթաղանին: Տեղի ունեցածում մեղավոր է որքան Ալիևը, նույնքան Նիկոլ Փաշինյանը: Հիմա «մուննաթ» գալ մարդկանց վրա, որոնք իրենց սոցիալական հարցերի համար են պայքարում, աբսուրդ ու ցինիզմ է, ինչը բնորոշ է այս իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Բայց Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կա: Իր էությամբ լինելով հակաարցախցի՝ հասկանում է նաև, որ արցախցիները կազմակերպված համայնք են: Կյանքն է նրանց դա ստիպել: 1988 թվականից սկսած պահում են Հայաստանի սահմանը, անվտանգային ֆորպոստն են եղել մինչև 2023 թվականը: Փաշինյանը հասկանում է՝ եթե անտեսանելի բարոյական գիծ անցնի, դա կարող է արցախցիների կազմակերպված կոնսոլիդացիայի բերել, և նրանք կարող են սոցիալական և իրենց իրավունքների համար պայքարի ծիրից տեղափոխվել ուղղակի իշխանափոխության պահանջների գոտի: Հասկանում է՝ դա կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես հասկացավ, որ Գյումրիում ընտրությունների արդյունքների բռնի վերանայումը կարող էր տրիգեր հանդիսանալ այնտեղ բավականին լուրջ պրոցեսների համար, որոնք կարող էին տեղափոխվել մայրաքաղաք: Չգիտեմ՝ հասկանում է, թե ոչ, բայց տրիգեր կարող է լինել նաև արցախցիների դեմ այս արշավը: Իշխանությունների կողմից քարոզչական ամբողջ մեքենային հրահանգված է արցախցիների դեմ հիբրիդային պատերազմ սկսել: Ամեն ինչ անում է, որ մարդիկ հեռանան նաև Հայաստանից»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեր ընտրողը պետք է ընտրություն կատարի փորձանքի, փորձարկման ու փորձառության միջև. Բագրատ ՄիկոյանՖասթ Բանկը դարձել է «Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը Տնտեսագետ Նարեկ Կոստանյանը միացել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը Ինչու՞ Փաշինյանը չի արել սա մինչև մեզ․ Դա կփրկեր մեր զինվորների կյանքերը. Նարեկ ԿարապետյանԻնչպես ադրբեջանական նարատիվները գերիշխող դարձան Հայաստանում. Էդմոն ՄարուքյանԻշխանությունը փորձում է Սահմանադրություն փոխել Ադրբեջանի հրահանգով․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ