Այո՝ երեխաները գուցե չհասկանան, ու հարցնեն․ մամ, բա էս տարի ինչի տոնածառ չկա հրապարակում. ԼԻԿԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ապրելակերպ«Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Տոնածառ, թե սուգ
Ապրելու ցանկությունը վերադարձնելուց առաջ նախ պետք է սգալ։ Մի բոլ լաց լինել՝ ազգովի, թեկուզ և չհայտարարված սգո հարգալից լռությամբ։ Ոչ թե շփթփ անել ու վազել նոր կյանքի հետևից։
Այո՝ երեխաները գուցե չհասկանան, ու հարցնեն․ մամ, բա էս տարի ինչի տոնածառ չկա հրապարակում? Ու դուք կբացատրեք՝ ինչու։ Երեխաներին կբացատրեք, թե ինչ է պատերազմը, ինչու են այս տարի սգում, երեխան ՀՀ քաղաքացի է, մի մասնիկ է այս պետության, մի դարձրեք նրան զուտ հաճույքների սպառող։
Սուգը բոլորիս համար է, ինչպես և պատերազմը։
Պուճուրների համար ձեր տանը դրեք տոնածառ, թողեք հանրապետությունը լուռ սգա։ Մենք բոլորս ունենք դրա կարիքն ու իրավունքը։
Մի ամաչեք լացելուց, մի զսպեք ու մի խեղդեք ձեր մեջ ցավը։ Արտահայտեք այն։ Միայն ամբողջովին լիցքաթափվելուց, արցունքաթափվելուց հետո է հնարավոր