Այս «ջահելը» երևի մոռացել է, որ իր կուսակցության ղեկավարը դավաճանեց ժողովրդին
ՔաղաքականությունLevon Fahradyan-ը գրում է
Երկուսուկես տարիների ընթացքում, երկիրը ճիշտ կառավարելու, զարգացնելու փոխարեն, մարդիկ զբաղվում էին ստատուսչիկությամբ, սելֆիներով, «հավաքույթի լայվերով» մարդկանց զբաղեցնելով: Դրա համար ունենք հիմա, այն ինչ ունենք՝ կորսված հայրենիք, դավաճաններ ու մարդկային ցավոտ կորուստներ: Այդ ամենից, սթափվելու փոխարեն, մարդիկ կրկին ստատուսչիկությամբ են զբաղված՝ մանիպուլացնելով, անարգելով այլոց անունները: Այսօր էլ հերթական պաթոսային գրառումն արեց իր ֆեյսբուքյան էջում ՔՊ կուսակցության հասարակության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը, որտեղ ասվում է, որ ընտրակեղծարարները, ընտրակաշառարարները ուզում են վարչապետին փոխարինել իրենց թեկնածուով: Այս «ջահելը» երևի մոռացել է, որ իր կուսակցության ղեկավարը դավաճանեց ժողովրդին, մեր հայրենիքից մի մաս նվիրատվություն արեց թշնամուն, իսկ այսօր սրա նմանները փորձում են ժողովրդի աչքին թոզ փչել ու մանիպուլացնել՝ մատնանշելով նախորդների արարքները: Կարծում եմ, որ երկիր նվիրելը թշնամուն, կապիտուլացիայի համաձայնագիր ստորագրելն ու խամաճիկի նման շարունակել աթոռը պինդ գրկելը այլևս սքողում է ցանկացած զանցանք: Այնպես, որ լավ կլինի ձեր ղեկավարի թելը թելելուց առաջ մտածեք, որ դեռ ժողովուրդը ուզում է ապրել ապահով երկրում: