Լրահոս
Կարևոր


Ծուռ հայելիների... քաղաքական դաշտը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայրենի քաղաքական դաշտում, հարկավ, կան դրսևորումներ, որոնք օրինաչափ են, առհասարակ: Բայց մեր քաղաքական դաշտն ու այդ դաշտի ներկայացուցիչները ունեն որոշակի տարօրինակություններ, կամ, լավ, եթե կուզեք՝ առանձնահատկություններ:

Եթե հակիրճ, ապա մեր քաղաքական դաշտին, ցավոք, բնորոշ են իռացիոնալությունը, հուզականությունը, անհամաչափ հավակնությունները: Հա, մեկ էլ՝ հատկապես հակաքարոզչությունը: Փորձենք հասկանալ այդ շերտերը:

Մեզանում քաղաքական ուժերը, նկատելի անհատները, որպես կանոն, համարում են, որ իրենք միշտ ճիշտ են, ավելին՝ անսխալական են, նույնիսկ՝ անքննադատելի: Կարճ՝ իրենք ճիշտ են, իսկ մյուսներն անխտիր կա՛մ չհասկացող են, կա՛մ չուզող են, կա՛մ ավելի վատ՝ սրիկա և այդպես շարունակ: Եվ, էլի որպես կանոն, այդպես ընկալողները որպես գլխավոր «գործ» տեսնում են այդ «մյուսներից», «նրանցից» քաղաքական դաշտը մաքրելը: Ըստ որում, նմանօրինակ ընկալումը, ցավոք, շատերին է վերաբերում, անգամ այն ուժերին ու անհատներին, որոնք նույնիսկ ՏԻՄ ընտրություններում անգամ անցողիկ շեմը հաղթահարելու հեռավոր շանս անգամ չունեն:

Էլի մի առանձնահատկություն է այն, որ հաճախ կարելի է լսել ամենատարբեր ուժերից, հատկապես պաթետիկ տոնայնությամբ, թե՝ մենք հզոր ենք, մենք բոլորից առաջ ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում: Իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է: Դե, վերը գրվածը...

Մեկ ուրիշ երևույթ: Հաճախ մեկ էլ բոլորը «գտնում են» մեկ ուժ կամ գործչի ու սկսում տոտալ թիրախավորել, թե՝ ժողովուրդն այս «իքս» ուժին (անհատին) ձայն չի տա, այդ ուժը ոչ մի ռեսուրս չունի, իրենից ոչինչ չի ներկայացնում և այդպես շարունակ: Նման դեպքերում միանգամայն տրամաբանական հարց է ծագում. եթե այդպես է, եթե վախենալու բան չկա, եթե ժողովուրդը, միևնույնն է, չի ընտրելու, այսինքն՝ ո՛չ շանս կա, ո՛չ ռեսուրս, ի՞նչ իմաստ ունի այդպես սևեռվել մի միավորի վրա:

Եվ էլի. շատ դեպքերում մեր իրականության մեջ հիմնական թիրախը թողած, հիմնական վտանգը թողած՝ քաղուժերն ավելի շատ զբաղված են այդ թիրախի դեմ պայքարի դաշտում սեփական տեղն ու ոտատեղն ամրացնելու գործով, որն ավելի շատ վնաս է տալիս, քան օգուտ:

Եվ ամենակարևորը. հատկանշական է, որ շատերը, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, իրենց ռեալիզացման հիմնական նախադրյալն այն են տեսնում, որ մնացած բոլորը չլինեն, ոչ մի բան չանեն: Այսինքն, իրենք կարող են իրացվել, եթե միայն իրենք լինեն: Այսինքն՝ նրանց խորթ է մրցակցությունն ինքնին: Արդյունքում, գերակշռում է ոչ թե սեփական ծրագիրն ու ասելիքը ներկայացնելը, սեփական «պուպուշությունը» ապացուցելը, այսինքն՝ քարոզչությունը, այլ հակաքարոզչությունը, սեփական քաղաքական ընթացքը այլոց վրա հարձակվելու հիմքով կառուցելը:Մինչդեռ, թվում է, ամեն քաղաքական ուժ պետք է ինքն իրեն ներկայացնի ամենից առաջ:

Առհասարակ, տպավորություն է, որ մեր քաղաքական դաշտը կորցրել է քաղաքականության համար ամենից կարևոր բաղադրիչներից մեկը՝ միտքը, փոխարենը գզվռտոց է տիրում:

Գուցե ամեն ինչ տեղն ընկնի, եթե, այնուամենայնիվ, վերջապես մեր քաղաքական ուժերն ու գործիչները կենտրոնանան սեփական ռեսուրսների, գաղափարների, ծրագրերի ու դրանց իրականացման վրա: Հա, մեկ էլ հանուրի, երկրի, պետության շահերի գերակայության գիտակցման վրա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան Հայաստանը կարող է հավասարակշռված հարաբերություններ կառուցել արտաքին աշխարհի հետ․ Աննա ԿոստանյանԻմ պայքարը հանուն ուժեղ Հայաստանի է. մենք այլևս թույլ չենք լինելու. Արթուր ԱվանեսյանՇենգավիթում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը՝քաղաքացիների խնդիրների հավաքագրման և լուծումների մշակման նպատակով Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը