Ռամոսը բաց կթողնի «Սևիլիայի» հետ հանդիպումը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումը:
AS-ի հաղորդմամբ՝ 34-ամյա Ռամոսը լիովին չի ապաքինվել վնասվածքից: Ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում վտանգի ենթարկել ֆուտբոլիստի առողջությունը:
Սպասվում է, որ Ռամոսը կկարողանա խաղադաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:
«Սևիլիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: