Բայդեն. Չինաստանը պետք է խաղա միջազգային կանոններով
ԱպրելակերպՉինաստանը պետք է խաղա միջազգային կանոններով: Այս մասին հայտարարել է նորընտիր նախագահ Ջո Բայդենը` խոսելով երկրի նկատմամբ հնարավոր պատասխան գործողությունների մասին` կորոնավիրուսի համավարակին դրա արձագանքի եւ տեղեկատվությունը թաքուցման կապակությամբ:
Բայդենը հայտարարել է, որ միանգամից չի չեղարկի նախագահ Թրամփի կողմից սահմանված սակագները չինական ներմուծման վրա: Նրա խոսքով` իր նպատակն է «հասկացնել Չինաստանին, որ կան միջազգային կանոններ: Եթե դուք հետեւում եք դրանց, մենք խաղում ենք ձեզ հետ, եթե դուք դա չեք անում, մենք չենք խաղա... Նպատակը COVID վիրուսի համար պատժելը չէ. խոսքն այն մասին է, որպեսզի միջազգային նորմեր հաստատվեն, որոնց համաձայն նրանք պետք է գործեն»,- ասել է Բայդենը: