Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստումների կաբինետները
ԱպրելակերպՄոսկվայի մեծահասակների կլինիկաներում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստումների կաբինետները, դրանք ընդհանուր 70-ն են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատվաստվել կարելի է ամեն օր` 08.00-ից 20.00-ն: Պատվաստման համար պետք է գրանցվել երկու շաբաթ առաջ: Սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովայի խոսքով` մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ պատվաստումների 170 կենտրոն կբացվի:
Դեռ պատվաստվել կարող են ռիսկային խմբի մարդիկ` կրթության, առողջապահության, ինչպես նաեւ քաղաքային սոցիալական ծառայությունների աշխատակիցները: