Լրահոս
Կարևոր


Բիզնեսի համար գազի սակագնի 10 տոկոսով բարձրացումն ապրանքների գների մինչեւ 17 տոկոս բարձրացման կհանգեցնի. փորձագետ

Հասարակություն

Բիզնեսի համար գազի սակագների 10 տոկոս թանկացման դեպքում կարճաժամկետ կտրվածքով (մեկ տարուց մի փոքր ավել) ապրանքների գները մոտ 5 տոկոս աճ կգրանցվի, իսկ միջնաժամկետ կտրվածքով՝ 15-17 տոկոս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:

«Ակնհայտ է, որ բիզնեսի համար սակագների բարձրացումն անուղղակիորեն կազդի բնակչության գնողունակության վրա»,- ասաց նա:
Ըստ նրա՝ բիզնեսի համար 36 տոկոսով սակագների բարձրացումը, որն առաջարկում է «Գազպրոմ Արմենիա»-ն, արդեն աշնանը բնակչության համար գների աճի եւ աղքատության մակարդակի խորացման կհանգեցնի, իսկ ՀԾԿՀ-ի առաջարկը, ընդհանուր առմամբ, սոցիալական ուղղվածություն ունի: «Սակայն, իմ կարծիքով, ընկերությունը հակված չէ ընդունել ՀԾԿՀ-ի առաջարկը, իսկ գազի մատակարարման խնդիրները, որոնց մասին խոսում է« Գազպրոմ Արմենիա»-ն իր փաստարկներում, իսկապես կարող են ծագել: Ընկերությունը գազատրանսպորտային համակարգի պարբերաբար արդիականացում է իրականացնում, ինչը լուրջ ներդրումներ է պահանջում»,- շեշտեց Դավթյանը:

Փորձագետը պարզաբանեց, որ «Գազպրոմ Արմենիա»-ն կարող է այլ ճանապարհով գնալ՝ վերանայել ներդրումային ծրագրերը, որոնց ծավալն այսօր ավելի քան 30 միլիարդ դրամ է կազմում: «Սակայն եթե ներդրումային ծրագիրը կրճատվի, ապա ընկերության համար անհարմար սակագների պայմաններում օպերատիվ կայունություն ապահովելու համար այն ստիպված կլինի, օրինակ, դադարեցնել աշխատանքը Աբովյանում գազի ստորգետնյա պահեստավորման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ, ինչը կարեւորագույն բաղադրիչներից մեկն է Հայաստանի էներգետիկ անվտանգության համակարգում:

Ընկերության ներդրումների առյուծի բաժինն ուղղվում է հենց գազի ստորգետնյա պահեստավորման հնարավորությունների ընդլայնմանը: Այսօր Աբովյանում պահեստավորման ծավալը մոտ 130 միլիոն խորանարդ մետր է կազմում: Հաշվի առնելով տարածաշրջանային անկայունությունը՝ գազի պահեստավորման փուլային ընդլայնում է անհրաժեշտ»,- եզրափակեց նա:

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից գազի սակագնի բարձրացման հայտի շրջանակներում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է գինն անփոփոխ թողնել բնակչության համար եւ ավելացնել այն ջերմոցային տնտեսությունների, պահածոներ, խմիչքներ եւ կաթնամթերք արտադրողների համար՝ 212-ից 224 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: .

Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք