Լրահոս
Կարևոր


«Կրկին քաոս»՝ սպառնալի՞ք, թե՞ խոստովանություն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը հետևում է ԶՊՄԿ-ի և վերջինիս գործադուլավոր աշխատակիցների հեռակա վիճաբանությանն՝ արդեն իրավական դաշտում։ Բողոքավորները, որոնք հեռացվել են աշխատանքից, որքան կարելի է հասկանալ հայցից, ընկերության աշխատանքային գործունեությունը տասը օրից ավելի խափանելու պատճառով, հիմա ուզում են ամեն կերպ վերադառնալ աշխատանքի։ Իսկ ընկերությունն իր հերթին պահանջում է փոխհատուցել այդ օրերի ընթացքում բողոքավորների գործողությունների հետևանքով իր և, կարելի է ասել, բոլորի կրած վնասը։ Հիշեցնենք, որ մենք համենայն դեպս այդ օրերին առիթ ենք ունեցել հարցականի տակ դնելու ամսական 400 500 հազարից մինչև 1 միլիոն դրամ ստացող աշխատակիցների բողոքի իրական դրդապատճառները։ Հիմա էլ, երբ դատական հայցեր են ներկայացվում ԶՊՄԿ-ի դեմ՝ պահանջելով վերականգնել այդ նույն աշխատանքին, մեր այդ օրերի կասկածներն առավել քան արդարացված են թվում։

Հիշենք՝ ինչից են այս մարդիկ հատկապես բողոքում. աշխատանքի վատ պայմաններ, վատ վարձատրություն: Հիմա փաստացի նրանք ցանկանում են վերադառնալ վատ պայմաններով ու վատ վարձատրությամբ աշխատանքի՞։ Հիշեցնենք նաև, որ այս մարդկանցից ոմանք գործադուլի օրերին հպարտանում էին, թե նոր և համարժեք աշխատանք գտնելու խնդիր չունեն, բայց հիմա, ահա, դատական քաշքշուկի մեջ են՝ հին և, փաստորեն, վատ աշխատանքը վերադարձնելու հույսով։

Ինչպե՞ս կարող է լուծվել այս թնջուկը։ Իրականում սա նույնիսկ իրավական դաշտում հեշտ լուծվելիք խնդիր չի թվում։ Երկու կողմն էլ հայցեր ունեն դատարանում, և երկու դեպքում էլ վստահաբար դժվար է լինելու լուծում գտնել։ ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակիցներից պահանջում է 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի փոխհատուցում՝ պատճառված վնասի համար։ Թիվը հուշում է, որ այդ գումարը վճարելու հնարավորություն այդ մարդիկ՝ իրենց ամբողջ գույքով, ի վիճակի չեն լինելու։ Ի՞նչ են պահանջում բողոքավորները. աշխատանքի վերականգնում, որտեղից հեռացված են երկրի առաջին հարկատուի և, ընդհանրապես, այդ օրերին նաև երկրի համար քաոս ստեղծող գործողությունների հետևանքով: Նրանց՝ աշխատանքի վերադառնալը նույնպես հավանական չի թվում։

Ի դեպ, աշխատանքից հեռացված մարդիկ կարող են պնդել, որ գործադուլը օրինական էր և քաոս ստեղծող չէր։ Խաղաղ պահանջներ էին, քայլերթ՝ սոցիալական բնույթի, դրսից չուղղորդված, քաղաքական դրդապատճառներ չենթադրող։ Սակայն բանն այն է, որ «քաոսը» մեր ձևակերպումը չէ, այլ հենց իրենց փաստաբանի։ Ահա մեջբերում ԶՊՄԿ աշխատանքների տասնօրյա դադարի պատճառ դարձած բողոքավորների փաստաբան Հրայր Խաչատրյանի գրառումից. «...Մեղմ ասած՝ մեծ ջանքերի արդյունքում ձեռք բերված հաշտության համաձայնությունը (խոսքը ԶՊՄԿ աշխատանքների վերականգնման մասին է) այնքան խոցելի ու փխրուն է, որ կողմերը ներկայումս էլ պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի կրկին քաոս չստեղծվի...»։

Նկատենք, որ «կրկին» բառը ենթադրում է ինչ-որ եղած բանի կրկնություն, այսինքն «կրկին քաոս» կարող է ստեղծվել, եթե արդեն մեկ անգամ այն ստեղծվել է։ Այսինքն, փաստացի ասվում է, որ փետրվարին ստեղծվել էր քաոս, և եթե ԶՊՄԿ-ն իրեն «լավ չպահի», փետրվարին քաոս ստեղծածները կարող են նորից քաոս ստեղծել։ Ի դեպ, ընկերությունն իր հրապարակային հայտարարություններում ակնարկել է «քաոսի» կազմակերպիչների կողմից սաբոտաժի և ընկերության գույքի և աշխատակիցների հանդեպ ոտնձգությունների մասին։ Արդյո՞ք այդպես է, թե՞ ոչ, արդյո՞ք այս մարդիկ սադրիչներ էին և պետք է դրա համար պատասխանատվություն կրեն, թե՞ օրինական գործադուլ անողներ, պետք է որոշի դատարանը։ Իհարկե, կարող է կարծիք հնչել, որ դատարանի հանդեպ վստահություն չկա։ Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ նույն մարդիկ դիմել դատարան՝ իրենց համար ատելի աշխատավայրում վերականգնվելու համար։ Հարցերը շատ են, ու այսքանով ԶՊՄԿ-ում փետրվարյան «քաոսի» և դրա կազմակերպիչների հետ կապված ու, որ ավելի ցավալի է, պատասխան չունեցող հարցերը չեն ավարտվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կենսաթոշակների մակարդակով Հայաստանը շարունակում է զիջել տարածաշրջանի երկրներին․ Դավիթ ՀակոբյանԻրանի արևային էներգիայի հզորությունը հնգապատկվել է հասնելով 4162 ՄՎտ-ի Այն մասին, թե ում իրական շահերն է ներկայացնում Նիկոլ Փաշինյանը և նրան շրջապատող կամակատարների խումբը. Ավետիք ՉալաբյանՈւժեղ տնտեսություն. ճգնաժամից դուրս գալու միակ իրատեսական ճանապարհը Ընտրական խաղի կանոնների փոփոխություն՝ ընդդիմության աճող վարկանիշի ֆոնին Վճռորոշ է, թե ՀՀ քաղաքացին ինչ ընտրություն կկատարի՝ Սամվել Կարապետյանի առաջարկած ուժեղ և անվտանգ Հայաստան կառուցելու տեսլականը՞, թե՞ գործող իշխանության կողմից այդ ծրագրի շուրջ բարձրացվող անբովանդակ աղմուկը․ վերլուծաբան Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» Իրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. Bloomberg Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել է«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի խոսքը Սամվել Կարապետյանի «Ուժեղ Խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսինՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Փաշինյանը խոստացավ խաղաղություն և բերեց 3 պատերազմ․ մենք կբերենք ուժեղ խաղաղությունԻրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Հայաստանը թուրք-ադրբեջանական խումբ է կառավարում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վարչախմբի․ Ավետիք Չալաբյան Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Սյունեցիներն անհանգիստ են. Իրանի պատերազմից կարող են օգտվել թշնամական ուժերը՝ էթնիկ վտանգավոր տարրերի ներթափանցման միջոցով ռիսկեր ստեղծելով (տեսանյութ) Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մեր ամեն զինվորի անվտանգության համար մենք որևէ ջանք չենք խնայելու․ Նարեկ ԿարապետյանՄերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիIDBank-ը և Իդրամը շարունակում են համագործակցությունը «ԶԱՐԿ» կրթական հիմնադրամի հետԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Ստացվում է, որ ՔՊ֊ն և Նիկոլի կազմած կառավարությունն իրենց համար են գրում սահմանադրություն․ Արշակ Կարապետյան «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդների Թե ինչեր է արել Սամվել Կարապետյանը մեր բանակի համար. Նարեկ Կարապետյան Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներին Ուզում ենք կառուցել այնպիսի բանակ, որտեղ սպան և զինվորը չեն դառնում քաղաքական ձախողումների մեղավոր. Արթուր Միքայելյան Տարածաշրջանը թեժանալու է. Արշակ ԿարապետյանՀնարավոր չէ խաղաղություն առանց կայուն ազգային անվտանգային համակարգի ու բանակի. ԱՄՆ նախկին դիվանագետ Այս իշխանության օրոք մեր արտաքին օրակարգում որևէ օգուտ չենք ունեցել․ Արմեն ՄանվելյանԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Ուժեղ Հայաստանը պաշտպանություն չի փնտրի, այլ կկառուցի այն սեփական ուժերով. Սամվել Կարապետյանի IA ելույթը Ընտրություններից առաջ իշխանությունների խոստումներն ավելի շռայլ են դառնում․ Արեգ ՍավգուլյանԼեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգության ծրագիրը Մենք մեծ աշխատանք ունենք կատարելու, վերականգնելու այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է երկրի տնտեսությանն ու անվտանգությանը. Նարեկ Կարապետյան Մենք այլևս թույլ չենք լինի. Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը Սամվել Կարապետյանը խոստանում է մեծացնել ՀՀ պաշտպանական բյուջեն, վերադարձնել բոլոր գերիներին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ն ապահովել են արևային կայանները Վերականգնելու ենք այն վնասը, որը Փաշինյանը հասցրել է մեր երկրին․ Նարեկ Կարապետյան Թույլ Փաշինյանի պայմաններում ՀՀ-ն միայն համաձայնվելու է իրեն առաջադրած պայմաններին. Նարեկ կարապետյան