«Գանձասար-Կապանի» սանը հերոսաբար զոհվել է ռազմաճակատում
Սպորտ«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի սան Տիրան Պետրոսյանը զոհվել է Արցախում տեղի ունեցած թեժ մարտերում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Մեծ ցավով տեղեկացանք, որ Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հերոսաբար զոհվել է «Գանձասար-Կապան» ՖԱ-ի սան, 20-ամյա Տիրան Պետրոսյանը։ Ննջի՛ր խաղաղությամբ, Զինվոր»,- ասվում է ակումբի ցավակցական ուղերձում: