Լրահոս
Կարևոր


Գլխավոր թիրախը հասարակությունն է. 7 տարվա արատավոր հետքերը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող իշխանությունների կառավարման ավելի քան 7 տարում ձևավորվել է մի այնպիսի քաղաքական միջավայր, որի առաջնային շարժիչ ուժը դարձել է ատելության ու թշնամանքի օրակարգը։ Փաշինյանի կառավարման սկզբից ի վեր իշխանության խնդիրը եղել է Հայաստանի ներսում թշնամիներ ու «մեղավորներ» մատնանշելը՝ իրենց ձախողումների մեղքն այլոց վրա բարդելու համար։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի «մոդելը» հիմնված է ոչ թե ներառականության, երկխոսության, համախմբման և համակարգային բարեփոխումների վրա, այլ խորապես պառակտիչ, անհանդուրժողականություն սերմանող և մանիպուլ յատիվ գործելակերպի վրա, որի նպատակն է իշխանության պահպանումը՝ նույնիսկ արժեքային կապիտալի իսպառ կորուստի գնով։ Նման մոտեցումը մի կողմից թույլ է տալիս խուսափել կոնկրետ խնդիրների բովանդակային քննարկումից, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանություններին տալիս է մոբիլիզացիոն հնարավորություն՝ սեփական կողմնակիցներին պահելու մշտական սպառնալիքի զգացողության մեջ։

Բայց իշխանական քարոզչությունը այնպիսի հանգուցակետի է հասցրել հանրության ներսում բաժանարար գծերի անցկացումը, որ դա հասարակական ավելի լայն պառակտման պատճառ է դարձել։ Արդյունքում հասարակական կյանքը դարձել է մշտական կասկածի, բաժանման և անհանդուրժողականության միջավայր, որտեղ մի փոքր միջադեպն իսկ կարող է վերաճել լուրջ հակասության կամ բռնության։ Այլ կերպ ասած՝ անհանդուժողականության երևույթները պրոյեկտվում են նաև անհատական մակարդակով։ Եվ բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է փոքր անհամաձայնությունը կամ վեճը մարդկանց միջև բռնության և ողբերգական հետևանքների պատճառ դարձել։

Այս պայմաններում բովանդակային քաղաքական դիսկուրսը՝ որպես այդպիսին, դադարում է գոյություն ունենալ։ Ոչ միայն փակվում են քննարկման հարթակները, այլև փորձագետների, մտավորականների և ոլորտային մասնագետների ձայները լռեցվում են։ Իսկ երբ հնչում է քննադատություն որևէ օրենսդրական կամ այլ նախաձեռնության նկատմամբ, այն անմիջապես հանդիպում է պիտակավորման ալիքի. քննադատն անվանվում է «նախկին», «խանգարող», «ռևանշիստ», «հինգերորդ շարասյուն» և այլն։ Արդյունքում ոչ միայն հանրային քննարկման դաշտն է ամայանում, այլև պետական համակարգն է մաքրվում ցանկացած այլախոհությունից՝ վերածվելով միայն «վերևից» առաջնորդվող և կուրորեն կատարող մեխանիզմի։ Իսկ առանց բազմակարծության, առանց գիտելիքի շրջանառության, առանց մասնագիտական վերլուծության պետական քաղաքականությունը վերածվում է կիսավերբալացված խրոնիկ աղմուկի, որի մեջ հանրային բովանդակություն չկա։

Բովանդակության բացակայությունը բերում է ևս մեկ վտանգավոր հետևանքի՝ հանրային համընդհանուր նահանջ քաղաքակրթության, ուղեղի ու մտածելու դաշտից։ Բարձր դիրքեր զբաղեցնող պաշտոնյաները այսօր կարող են իրենց թույլ տալ ոչ միայն գռեհիկ, փողոցային լեզվամտածողության արգասիքներ, այլև դրանք ներկայացնել իբրև «ժողովրդին մոտ» խոսք, ինչն ավելի վտանգավոր է, քանի որ իրենց խոսքը ցանկանում են հանրային շրջանառության առարկա դարձնել, ավելին՝ հանրությանը դարձնել որպես դրա սպառող ու կիրառող։ Կամ առնվազն այդպիսինների դաշտը մեծացնել, քանի որ չի կարելի ասել, թե մեր հանրության մեջ չկան հայհոյանքից ու նման մակարդակի՝ «դոգային» խոսքից հալվողներ: Երբ պաշտոնյան սկսում է խոսել «բեսեդկայի» կամ ցածրորակ սերիալի հերոսի պես, դա ազդում է հանրային գիտակցության վրա՝ իջեցնելով ընդհանուր լեզվամշակութային ընկալման շեմը, որտեղ արժանապատիվ լեզուն ընկալվում է որպես «ոչ պիտանի», իսկ փողոցային բառապաշարը՝ որպես «ակտուալ»։ Եթե նախկինում պետության ղեկավարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա նման բառապաշարով հանդես գար, ապա անմիջապես կգամվեր անարգանքի սյունին, բայց հիմա ուրիշ է, «բան է փոխվել». հանրային արժեհամակարգն այնքան է դեգրադացվել, որ մարդկանց մի մասի համար ուղղակի գրավիչ է դարձել գռեհիկ ու հայհոյախառն բառապաշարը։ Ու նման արատավոր միտումը հատկապես խրախուսվում է սոցիալական ցանցերում։

Եթե որևէ ավանդ ունեցող մասնագետ կամ մտավորական տեսակետ հայտնի, նրան չեն լսի, իսկ եթե մի բլոգեր կամ իրեն քաղաքագետ հորջորջող ինչ-որ անձ, կամ թեկուզ հենց իրեն քաղաքական գործիչ հայտարարող մեկը, բովանդակային լուծումների մասով ոչինչ չասելով հանդերձ, հայհոյանքներով համեմված, ստորին մակարդակի բառապաշարով վիրավորի տարբեր մարդկանց, իսկույն ֆավորիտ կարող է դառնալ՝ շատ արագ անհայտների շարքից տեղափոխվելով հայտնիների շարքը՝ դառնալով հանրային «լուրջ» դեմք։ Եվ ըստ էության, հիմնական նպատակը այս «լսարանի» մեծացումն է:

Մյուս կողմից էլ՝ սուտը, մանիպուլ յացիաներն ու օդից կախված լուրերը դարձել են հանրային կատեգորիա։ Ավելի շատ պոպուլ յար է այն խոսքը, որի մեջ սուտը գերակշռում է։ Ու այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ մարդիկ ավելի շատ հակված լինեն ստին ու միֆերին, քան ճշմարտությանը։ Խոսքի արժեքի այս անկումը ոչ միայն ոչնչացնում է բովանդակային խնդիրների բարձրացման հնարավորությունը, այլև ընդհանրապես կազմաքանդում է հանրային դիսկուրսի ինստիտուտները։

Այս իշխանությունների պաշտոնավարման ընթացքում նկատվող մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ կրթական համակարգում նշաձողն անընդհատ իջեցվում է։ Եթե ռեֆորմներ էլ կատարվում են, ապա դրանք, ի վերջո, արդյունավետության բարձրացման հարց չեն լուծում։ Իսկ կադրային նշանակումների պարագայում ակնհայտ է դառնում, որ կրթվածությունը ոչ միայն առաջնահերթություն չէ, այլ հաճախ համարվում է խանգարող գործոն։ Մարդիկ կարող են առանց մասնագիտական փորձի, առանց լուրջ կրթական պատրաստվածության զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոններ՝ միայն և միայն քաղաքական նկատառումների արդյունքում։ Կրթության թեմայով իշխանությունները անընդհատ խոսում են, ձևական օրակարգեր են կառուցում, նշում են, թե այն նորաձև է, սակայն իրականում պետությունը որևէ հետևողական ռազմավարություն չունի կրթական քաղաքականության ոլորտում՝ բացի ցուցադրական և մակերեսային բարեփոխումներից, որոնք հաճախ միայն խորացնում են ճգնաժամը։

Այս միջավայրում հանրային գիտակցությունը սնվում է շոուներով։ Իշխանական մեդիա հարթակները մեծ մասամբ ներկայացնում են սինթետիկ իրականություն, որտեղ կեղծ օպտիմիզմով ու ցուցադրական տեսարաններով փորձում են ծածկել իրական խնդիրները։ Այդ քարոզչական տեռորից տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանում խնդիրներ չկան, ապրում ենք իդեալական երկրում, որտեղ մարդիկ բավարարված են, սոցիալական պայմանները բարելավվում են, իսկ կառավարությունը ամեն հարց լուծում է մեծ արագությամբ։ Իրականությունն, իհարկե, բոլորովին այլ է՝ աճող աղքատություն, գնաճ, գործազրկություն, կրթության և առողջապահության մակարդակի անկում, արժեզրկվող ինստիտուտներ ու քայքայվող արժեհամակարգ։

Այդ արժեզրկման ամենախոր և վտանգավոր օրինակներից մեկը պետականության հիմնասյուների դեմ տարվող համակարգային արշավն է։ Նախ՝ վարկաբեկվում է բանակը՝ պարբերաբար ներկայացվելով իբրև կոռումպացված և անարդյունավետ կառույց, որը պրոֆեսիոնալ բանակի անվան տակ պետք է ընդամենը սահմանապահ զորքերի վերածվի ու սահմանապահ գործառույթներ իրականացնի։ Պատահական չէ, որ խրախուսվում է «դեզերտիրությունն» այն համատեքստում, որ կարելի է գումար վճարել ու բանակում քիչ ծառայել։ Փաստացի բանակը հեղինակազրկվում է՝ համարվելով որպես մի կառույց, որտեղ պետք է հնարավորինս խուսափել ծառայելուց։ Ավելին, այն համարվում է «պատժախուց»:

Մյուս կողմից էլ՝ թիրախավորվում է Եկեղեցին՝ իբրև «չուլանացած» կառույց, որը չպետք է դեր ունենա հանրային կյանքում։ Այսինքն, այն մեծ դերակատարությունը, որ Եկեղեցին ունեցել է հայ ժողովրդի ինքնապահպանման գործում, ուղղակի զրոյացվում է։ Իսկ Եկեղեցու դեմ ուղղված հարձակումների միտումներից մեկն էլ կառույցի վարկաբեկումն է այն համատեքստում, որ այն ոչ թե որպես ինստիտուտ դիտարկվի, այլ ընդամենն ասոցացվի որոշ մարդկանց կամ երևույթների հետ։

Պատմության աղճատումը, հերոսներից հրաժարվելը, հիշողության նսեմացումը և հայրենիքի գաղափարի փոխարինումը «խաղաղության դարաշրջանով», որի մեջ խաղաղության հասկացությունը պարզապես անիմաստ հույսերով ներշնչվելու ու հարմարվելու քարոզ է, վերածվում է ազգային դիմադրողականության վերացման իրական ծրագրի։ Եվ այս ամբողջ քաղաքական ռեժիմի կենտրոնում կանգնած է մեկ հիմնական գաղափար՝ իշխանության պահպանում ցանկացած գնով, անգամ այն դեպքում, եթե դրա դիմաց զոհաբերվեն արժանապատվությունը, լեզուն, կրթությունը, ինստիտուցիոնալությունը, հասարակական համերաշխությունը ու վերջապես նաև սեփական հայրենիքի ապագան։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան