Լրահոս
Կարևոր


«Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականից սկսած՝ իշխանությունը վերցնելուց հետո զուգահեռաբար սկսեցին հարձակումները Հայ առաքելական եկեղեցու վրա։ Այդ ժամանակ արդեն նշմարվեց, որ նոր իշխանության ռազմավարության մեջ, որպես թիրախ, մտնում է նաև Հայ առաքելական եկեղեցին։ Բազմիցս տեսել ենք, թե իշխանություն-Եկեղեցի հարաբերություններն ինչ մակարդակի վրա են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ անդրադառնում ենք իշխանությունների՝ օրեր շարունակ տևած և չդադարող զազրախոսություններին՝ ուղղված մեր երկրի հոգևոր կառույցին և նրա սպասավորներին։

Հակոբյանի խոսքով, իշխանությունների ռազմավարությունն է ոչ միայն վարկաբեկել Եկեղեցին, այլ նաև հետագայում փորձել նսեմացնել Հայ առաքելական եկեղեցու դերը, այդ թվում՝ կարգավիճակը փոխելով։ «Սա ասելով՝ նկատի ունեմ ոչ միայն գաղափարական ասպեկտը, այլ նաև իրավական տեսակետից կարգավիճակը փոխելը։ Ըստ Սահմանադրության, Հայ առաքելական եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ։ Իհարկե, երկրում հռչակված է կրոնի ազատություն, բայց Առաքելական եկեղեցին ունի առանձնահատուկ կարգավիճակ։ Օվերտոնի պատուհան բացելով՝ փորձում են անքննելի հարցերը դարձնել քննարկելի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Վերջին շրջանում Եկեղեցու վրա իշխանությունների հարձակման համար յուրատեսակ խթան հանդիսացավ Շվեյցարիայում Վեհափառի ելույթը։ «Այն իր քաղաքական թիրախներով բացարձակապես չէր համընկնում Հայաստանի ներկայիս իշխանությունների մոտեցումների հետ, մասնավորաբար՝ Արցախի հարցում Ադրբեջանի և Թուրքիայի վերաբերյալ գնահատականների առումով։ Նիկոլ Փաշինյանի համար բացարձակ անընդունելի է, երբ ինչ-որ մի երևույթ այլընտրանք է լինում իր վարած քաղաքականությանը։ Փաշինյանն առաջ է քաշել «իրական Հայաստան» կոնցեպտը, որով և՛ գաղափարապես, և՛ փաստացի ժխտում է այն ամենը, ինչն առնչվում է հայկականի հետ։ Հայ առաքելական եկեղեցին մեր ամենակայացած և թերևս միակ՝ դարերով կանգուն մնացած ինստիտուտն է։ 1700 տարուց ավելի գոյություն ունեցող ազգային, ազգապահպան ինստիտուտն է։ 2018 թվականից սկսած փորձեցին վարկաբեկել Եկեղեցին, բայց այն մեծ հեղինակություն ունի, քաղաքակրթական և աշխարհաքաղաքական նշանակության կառույց է։ Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ ինստիտուտը դարձնել իր իշխանության պետական դեպարտամենտներից մեկը, ինչպիսին այդ ինստիտուտն իր սիրելի բարեկամ Ալիևի մոտ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ այսօր Հայաստանի Հանրապետությունը փաստացի չկայացած պետություն է։ «Հայաստանը «failed state» է։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այն փաստացի կորցրել է պետականության բոլոր ատրիբուտները։ Պետություն է, որը կորցրել է սուվերենությունը, արտաքին կառավարման ներքո է առնվազն 2020 թ. պատերազմից հետո, ընդ որում՝ այդ արտաքին կառավարումը բազմավեկտորային է, յուրաքանչյուր ուժային կենտրոն իր մասն ունի այդ կառավարման մեջ, նայած, թե ում ինչ է հետաքրքրում, և դրանից ելնելով՝ յուրաքանչյուրն իր լծակն ունի այսօրվա իշխանության պարագլխի և ներկայացուցիչների վրա։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, դարձել է արտաքին կառավարումն իրականացնող գործիք։ Իսկ արտաքին կառավարումը վերջին տարիներին իրականացվում է Թուրքիայից և Ադրբեջանից։ Ինչո՞ւ եմ սա մանրամասնում։ Երբ Հայաստանը կորցրել է իր անկախությունը, իր փաստացի պետականությունը, Հայ առաքելական եկեղեցին է իր վրա վերցրել պետականության գաղափարը պահպանելու, հայապահպանության հարցերը։ Հիմա տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է ամենից, ինչը հայկական է, ժխտում է հայրենիքի գաղափարը՝ առաջ քաշելով «իրական Հայաստանի» արհեստական գաղափարը։ Եվ այս իրավիճակում Եկեղեցին անցել է իր ամենասովորական գործառույթին՝ երբ չկա պետականություն, Եկեղեցին զբաղվում է այլընտրանքային պետություն լինելով՝ առաջ քաշելով բոլոր այն գաղափարները, որոնք բնորոշ են հայկականությանը։ Այն, ինչ Վեհափառն ասաց Շվեյցարիայում, հակասում է Նիկոլ Փաշինյանի պարտվողական թեզերին»,-հավելում է նա։

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Նիկոլ Փաշինյանը գնացել է «վա բանկ»։ «Երբ նա անդրադառնում է Եկեղեցու հոգևոր սպասավորների, նաև Վեհափառի անձնականին վերաբերող հարցերին, «կրակում» է վերջին փամփուշտը։ Մի քիչ դժվար է պատասխանել, թե նա էլ ինչի մասին կարող է խոսել։ Ասում է բաներ, որոնք, առհասարակ, հակասահմանադրական են։ Օրինակ՝ Կաթողիկոսին պետք է ընտրի ամբողջ հայությունը, Եկեղեցին ժողովրդին է պատկանում և այլն։ Սահմանադրությամբ ամրագրված է, որ Եկեղեցին անջատ է պետությունից։ Նիկոլ Փաշինյանն ամեն օր նույն բանը գրելով՝ փորձում է սադրել Եկեղեցուն։ Գուցե արմատական տրամադրված շրջանակների մոտ կային գերսպասումներ Եկեղեցուց, մասնավորաբար, որ նա կօգտագործի իր ձեռքում եղած գործիքներն այս իշխանության դեմ։ Օրինակ՝ նա կարող էր դիմել իր հոտին, որ վերջինս պաշտպաներ Եկեղեցին ոտնձգություններից, գործի դներ բանադրանքի ինստիտուտը և այլն։ Այս պահի դրությամբ Եկեղեցին չի գործադրել իր գործիքակազմից և որևէ մեկը, բացի քարոզչականից։ Իշխանությունն՝ ի դեմս իր վարչապետի, օգտագործել է իր գրեթե բոլոր «փամփուշտները»՝ անընդհատ պտտվելով Վեհափառի անձնականին վերաբերող թեմայի շուրջ։ Մի պահ փորձեցին առաջ բերել մանկապղծության թեման, բայց դա այնքան արհեստական էր, որ չստացվեց։ Նրանք ուզում էին արտաքին աշխարհի համար հասկանալի լեզվով խոսել։ Մանկապղծությունը կաթոլիկ եկեղեցու խնդիրներից մեկն է, մեր երկրի իշխանությունները փորձում էին ցույց տալ, որ իրենք էլ են նույն երևույթի դեմ պայքարում, չկան անձնական հարցեր»,-ասում է նա։

Զուգահեռաբար երկրում քաղաքական գործընթացներ են տեղի ունենում։ Ալեն Սիմոնյանը հայտարարում է խորհրդարանական ընտրությունների հետհաշվարկի մասին, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի և փողոցային պայքարի տարբերակներն են քննարկվում։ Եկեղեցին էլ իր հերթին կարող է համախմբող միավոր լինել հանրության շրջանում։ Գործընթացների կիզակետում են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, նրանց վարկանիշը շարունակում է նվազել։ «Նա տեսնում է, այդ թվում՝ տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, որ իշխանությունը պարտվում է։ Իշխանության ադեկվատ մասսան և իշխանությանը սնուցող հատվածը տեսնում են, որ, կարծես, ընտրություններով չեն կարողանում վերարտադրվել։ Երկու տարի է՝ գեղարվեստական իմպրովիզացիաներով են զբաղված՝ հեծանիվ են վարում, ասում են՝ տգետ ենք, յոթ տարի է, ինչ մնացել ենք նույն դասարանում, և զուգահեռ ասում են՝ եկեք՝ ձեզ կրթենք։ Հասկանում են, որ վարչական ռեսուրսով, վախեցնելու, բյուջեի հաշվին «լավություն» անելու միջոցով, կարծես, չի ստացվելու ապահովել լավ արդյունք առաջիկայում։ Սկսում են նոր մեղավորների փնտրտուքը։ Ինչ մեղավոր ասես կարգել են՝ «նախկինները», Պուտինը, Արևմուտքը, ԱՄՆ-ն, հիմա նաև Հայ առաքելական եկեղեցին է «մեղավոր»։ Փորձում են այստեղ միավորներ հավաքել այն հույսով, որ Եկեղեցուց ոչ բոլորն են գոհ։ Եկեղեցուն թիրախավորելով՝ փորձում է կոնսոլիդացնել աղանդավորականներին։ Տարբեր հրապարակումներով՝ նրանց թիվը 350 հազարից ոչ պակաս է։ Նա փորձում է կոնսոլիդացնել ցանկացած ռեսուրս, որը կապահովի իր իշխանության վերարտադրությունը։ Քանի որ գիտի՝ եթե իր իշխանությունը չվերարտադրվի, դա իր համար գոյաբանական խնդիր է։ Նրա ռեսուրսները բավականին սահմանափակ են, որ իր վարկանիշն ավելանա։ Հավելեմ՝ եթե նույնիսկ «Խաղաղության պայմանագիր» ստորագրի, Ալիևը վերջին պահին քարոզչական նվեր անի Փաշինյանին, դա որևէ նշանակություն չի ունենալու, քանի որ իր խոսքին այլևս հավատացող չկա։ Այդ իսկ պատճառով նա փորձում է իրավիճակը փոխել երկրում, այսպես ասենք՝ «խաղի սեղանը շուռ տալ», նոր իրավիճակ ստեղծել։ Սրում է իրավիճակը, հայհոյում այն ակնկալիքով, որ իրեն էլ հայհոյեն, և առիթ ունենա ուժային ինչ-որ մեթոդների դիմելու և այլն։ Այս ամենում ներվ կա, դա տեսնում ենք իր և՛ խոսույթում, և՛ գործողություններում։ Այդ ներվը պայմանավորված է իրականությամբ։ Արտաքին աշխարհում վաղուց արդեն աջակցություն չունի, բացի Թուրքիայից և Ադրբեջանից, «Խաղաղության օրակարգը» չի աշխատում, դրա համար նոր թեմաներ է փնտրում եղած աջակցությունը պահելու համար։ Ընդ որում, եթե իր այդ էլեկտորատին հարցնես, թե ինչո՞ւ ես ընտրում Նիկոլ Փաշինյանին, չեն կարող հստակ պատասխան տալ, այս պարագայում գործ ունենք «քաղաքական աղանդի» հետ»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածԿիևը կարող է լուրջ տարածքային զիջումների գնալ Մոսկվայի հետ բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների դիմաց. ԿալլասՀայտնի քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկել են Հայաստանի անվտանգության նոր մարտահրավերները Ջրային պարեկները ապօրինի որսած սիգ են հայտնաբերել Անկախ ՍԴ-ի դիրքորոշումից՝ հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերը զուգորդված են կալանքներով. Արամ ՎարդևանյանՀայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ. ՓաշինյանՍա երազանք չէ․ սա քո ապագա աշխատանքն է․ «Մեր ձևով» Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը Skims-ի նոր ֆոտոշարքում Սթափեցնող ահազանգ Ստրասբուրգից․ բանտարկված սրբազաններն ու Ադրբեջանի անվերջ պահանջները․ Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտnւթյանը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՁմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթի«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան