Լրահոս
Կարևոր


Անհայտ կորածների և գերիների տվյալները ՄԻՊ-երը տրամադրում են պատկան մարմիններին. Բեգլարյանը մանրամասներ է ներկայացրել

Ապրելակերպ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետազոտությունները ռազմագերիների, գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այդ հետազոտությունը հիմնականում իրականացվում է ադրբեջանական բաց աղբյուրներից ձեռքբերված տեսանյութերի հիման վրա:

«Վերջին ժամանակահատվածում  որպես այդ ուսումնասիրությունների արդյունք մենք նշել  ենք Ադրբեջանում գտնվող 60 հայ  ռազմագերու և 40 գերեվարված քաղաքացիական անձանց մասին: Այդ թվերը, սակայն, տատանվող են, քանի որ աստիճանաբար նոր տեսանյութեր ենք հայտնաբերում: Բացի այդ վերջերս ադրբեջանական կողմից նաև քաղաքացիական անձանց դիակներ են վերադարձրել: Պետք է ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թվի վերաբերյալ մեր տվյալները բաց աղբյուրների հետազոտությունների արդյունքում ենք ի հայտ բերել, ուստի վերջնական չեն ու պետք է պաշտոնապես հաստատում ստանան: Այդ պատճառով, չնայած մեր հետազոտությունների շարունակականությանը՝  ներկայումս թվեր և այլ մանրամասներ հրապարակելը ճիշտ չեմ համարում, քանի որ կարող է բացասաբար անդրադառնալ գերիների ճակատագրի վրա: Բնականաբար, մեր ստացած տեղեկությունները, որոնք տրամադրում ենք պատկան մարմիններին որոշիչ ազդեցությունն են ունենում գերիների որոնման ու նրանց ճակատագրերը պարզելու գործում»,-մանրամասնեց Արտակ Բեգլարյանը: 

 

Նրա խոսքով, պատերազմի ընթացքում և այդուհետ ՄԻՊ աշխատակազմն իր փաստահավաք առաքելության արդյունքում հավաքագրած նյութերը ներկայացրել է միջազգային կառույցներին, որոնք, սակայն, առայժմ անարձագանք են թողնում  ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը՝ այդ թվում նաև ռազմագերիների ու քաղաքացիական գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքի դրսևորումները: Անդրադառնալով ռազմական գործողությունների վայրերում ըստ հավանականության ողջ մնացած հայ զինվորների որոնման հնարավորությունների վերաբերյալ հարցին, Արտակ Բեգլարյանը, նշեց, որ այս օրերին շատ հարազատներ այդ հարցով դիմում են նաև ՄԻՊ -ին: 

«Շատ բնական է, որ հարազատները բոլոր հնարավոր ձևերով փորձում են ինչ- որ տեղեկություն ստանալ անհայտ կորած զինվորների մասին: Նկատելի է, որ որոշ կառույցներում  պատշաճ վերաբերմունք չեն դրսևորել անհայտ կորածների հարազատների նկատմամբ, ինչն անընդունելի է: Ուստի մարդիկ փորձում են բոլոր հնարավոր ձևերը: Ընդհուպ՝ տվյալներ են հրապարակում սոցիալական ցանցերում՝ փորձելով այդ կերպ լրացուցիչ տեղեկություն ստանալ:  Անհայտ կորածների ու գերիների հարազատների տառապանքներն ու որևէ լրացուցիչ տեղեկություն ստանալու ձգտումը, հույսը մեզ համար բնական ու ըմբռնելի են: Այդուհանդերձ, կրկին հորդորում եմ հարազատներին չհրապարակել անհայտ կորածների ու գերիների վերաբերյալ տեղորոշող և այլ մանրամասներ պարունակող տվյալներ, քանի որ դրանք կարող են ճակատագրական հետևանք ունենալ: Նրանք կարող են դիմել ՀՀ և Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններին: Անհայտ կորածների ու գերիների հարցերով են զբաղվում նաև Պաշտպանության բանակի համապատասխան հանձնաժողովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ»,-ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը` նկատելով` ինչ վերաբերում է ռազմական գործողությունների համապատասխան վայրերում հավանականորեն ողջ մնացած մեր զինվորների ու 

 

Ավելին

Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավի