Լրահոս
Կարևոր


Գոնե ֆիզիկապես կառավարություն կա՞, թե՞ չկա.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային տարիներին մանկություն ունեցածները կհիշեն հայտնի դրվագը, երբ բուժակները քննարկում են Բուրատինոյի առողջական վիճակը. «Պացիենտն ավելի շուտ մեռած է, քան ողջ»: Մյուսն էլ հակաճառում է, թե՝ ավելի շուտ ողջ է, քան՝ մեռած: Հիմա հարց է ծագում. Հայաստանում կառավարություն կա՞, թե՞ չկա: Այսինքն՝ գոնե ֆիզիկապես այն ավելի շուտ կա՞, թե՞ ավելի շատ չկա: Ու հարցը հենց այնպես չի ծագում:

Միայն վերջին մի քանի օրերին ամենատարբեր արտաքին ու ներքին իրադարձություններ տեղի ունեցան: Մեր երկրի քթի տակ, գիտեք, պատերազմ է, որը կարող է ուղղակիորեն անդրադառնալ նաև մեր պետության, անվտանգության և եղած արտաքին սպառնալիքների, դրանց հետագա խորացման վրա: Ի լրումն, միայն վերջին երկու օրվա ընթացքում Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Տավուշի մարզերը, մարզկենտրոններով, բազմաթիվ մեծ ու փոքր բնակավայրերով հանդերձ, բախվել են բնական, տարերային աղետների՝ սաստիկ կարկուտ, պոռթկուն քամիներ, պտտահողմ: Տուժել են հարյուրավոր, եթե չասվի՝ հազարավոր քաղաքացիներ: Կարկտահարվել են պտղատու այգիներ, ֆերմերային տնտեսությունների դաշտեր, փոթորկուն քամիներից ու պտտահողմից վնասվել են ենթակառուցվածքներ, տասնյակ տներ ու շենքեր, տնտեսական օբյեկտներ: Ու ի՞նչ:

Մեղքներս ի՞նչ թաքցնենք, հարգելի ընթերցողներ, այս նյութը հրապարակման հանձնելուց առաջ մի հատ էլ հպանցիկ դիտեցինք կառավարության, վարչապետի պաշտոնական կայքը, ապա նաև ֆեյսբուքյան էջը: Ոչ մի խոսք: Ոչ մի տեղեկություն՝ վերոնշյալների վերաբերյալ: Փաշինյանը նախօրեին մի գրառում էր արել Արտաշատում նորաձևակրթվելու մասին, երեկ գրել էր, թե մետրոյի կայարաններից մեկում շարժասանդուղք է փոխվել (ինչպիսի՜ տիտանական նվաճում, չէ՞): Եվ իր «հաղթաթուղթը»՝ Ավշար գյուղում 0,9 հեկտար տարածք ու մի 400 քմ էլ՝ վերադիր, վերադարձվել է համայնքին: Դեռ մի կողմ թողնենք հարցը, թե որքան ողբերգազավեշտական է «տարածք վերադարձնելու» մասին մեկի գրառումը, որն անմիջական պատասխանատվություն է կրում 11458 քառակուսի կիլոմետր թշնամուն հանձնելու և հայաթափման ենթարկելու, ապա էլի մոտ 200 քառակուսի կիլոմետր թշնամական օկուպացիայի տակ թողնելու համար: Դրա մասին շատ ենք խոսել, էլի առիթներ կլինեն:

Այստեղ այլ բան է հատկանշական. այն, որ երկրի մի զգալի տարածքում կարկտահարություն ու փոթորիկ է եղել, ահռելի վնասներ են պատճառվել, այդ թվում՝ բերքի հետ կապված, իսկ կառավարությունն ու այդ կառավարության ղեկավարը իրենց այնպես են պահում, կարծես դա ոչ մի կերպ իրենց չի վերաբերում: Ստացվում է, որ երբ Փաշինյանի կառավարությունը իր «կոմֆորտ զոնայից» դուրս է գալիս, ակնհայտ է դառնում, որ ինքն ընդհանրապես գոյություն չունի: Սաստիկ կարկտահարությո՞ւն է Գյումրիում: Է՜հ, իրենք ՔՊ-ին մերժել են, քաղաքապետարանն ու ռուսական 102-րդ ռազմաբազան մի բան կանեն, էլի: Ապարանո՞ւմ է պտտահողմ եղել: Տեղական իշխանությունները մի բան կանեն, էլի: Տավուշի մարզում կարկուտը մերկացրել է պտղատու այգինե՞րը: Երևի դեռ պետք է պարզել՝ դա սահմանազատվա՞ծ մասերում է եղել, թե՞ դեռ սահմանազատվելիք...

Կարճ ասած՝ կառավարություն, որպես այդպիսին, որպես պետական կառավարման համակարգ, չկա: Մինչդեռ այն, մեր մեջ ասած, գոյություն ունի հենց այն բանի համար, որ նման դեպքերում գործի:

Իսրայելն ու Իրանը միմյանց ռմբահարում ու հրթիռակոծո՞ւմ են: Դա ուղղակիորեն կարող է Հայաստանի վիճակի վրա՞ անդրադառնալ: Ի՜նչ հոգ: Ի՞նչ կարիք կա ինչ-որ նիստեր գումարել, որևէ բան անել: Էն է՝ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, էլի... Կարճ ասած՝ պատերազմ է, աղետ է, տո հայկական արտադրողների առաջ ռուսական, վրացական ճանապարհների փակում է և ապրանքի արտահանման խոչընդոտո՞ւմ, կառավարությունը չկա ու չկա: Եվ հակառակը՝ Փաշինյանի կառավարությունը կա, մշտաներկա է, «կոմֆորտ զոնայում» է այն ժամանակ, երբ իրեն պետք է ընդդիմության վրա հարձակվել: Ասենք, ինչո՞ւ միայն ընդդիմության: Խնդրեմ, կառավարությունն ու նրա ղեկավարը կան, երբ պետք է ընդամենը նորմալ ավտոբուս և երթուղի պահանջող քասախցիների վրա հարձակվել և, պատկերավոր ասած, ոստիկանական բռնությունների ենթարկել:

Փաշինյանական կառավարությունը կա, երբ իրեն պետք է Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվել: Կառավարությունն ու հատկապես նրա ղեկավարը կան, երբ պետք է ԱԺ ամբիոնից գոռգոռալ, կառավարության նիստերի դահլիճում անիմաստ փիլիսոփայել «ա լ յա փիառ»:

Կառավարությունը կա, երբ պետք է ընտրություններին նախապատրաստվելու ենթատեքստում ինչ-որ բաներ հայտարարել, «խաղաղության խաչմերուկի» մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմել և այդպես շարունակ: Երբ պետք է տուգանել, հարկային բեռը անտանելի դարձնել, ուղեվարձը թանկացնել, բոլոր այդ դեպքերում փաշինյանական կառավարությունը կա: Առավել ևս, երբ պետք է անընկալելի պարգևավճարներ ու աստղաբաշխական աշխատավարձեր ստանալ (ի՞նչ արած լինելու համար), կառավարության անդամները, նախարարները, փոխնախարարները, պատգամավորները և մերձփաշինյանական ողջ «շքախումբը» ոչ միայն կան, այլև արագորեն տեղում են...

Ու այստեղ մեկ այլ հարց է ծագում. կներեք, իսկ ո՞վ է ում համար: Չէ, բայց իսկապես, կառավարությո՞ւնն է երկրի ու քաղաքացիների համար, թե՞ «հերոս հարկատուները»՝ մի խումբ կառավարողների ու նրանց անհիմն բարձր աշխատավարձերի, հիպոտեկային շքեղ բնակարանների ու առանձնատների վարկերը մարելու և քմահաճույքներին հագուրդ տալու համար:

Առհասարակ, ըստ մտահղացման, կառավարություններն են երկրի ու ժողովրդի համար: Այն իմաստով, որ ապահովեն երկրի պաշտպանվածությունն ու անվտանգությունը, ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու գործունեության անհրաժեշտ պայմանները՝ սկսած կրթությունից, վերջացրած տնտեսավարմամբ, իրավունքներով և այլն: Մեր մեջ ասած, էլ ինչո՞ւ ենք մենք հարկեր վճարում, ինչո՞ւ են մեր վճարած հարկերի հաշվին ապրում ու բարգավաճում կառավարության անդամներն, իրենց ղեկավարով հանդերձ, եթե նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իրենց իսկ իշխանությունը ատամներով պահելով ու ոստիկանական բիրտ ուժով ժողովրդի վրա հարձակվելով, շարունակաբար հարկերն ու տուրքերը բարձրացնելով:

Այնպես որ՝ կա՞ կառավարություն: Դե, գոնե ֆիզիկապես: Որոշ խանդավառվածների ուղղակի խնդրում ենք «ասֆալտ» չառաջարկել: Հոգնել է հասարակությունն այդ փիառի գորշությունից թե՛ ուղղակի, թե՛ փոխաբերական առումով:

Եվ այստեղ ինքնըստինքյան այլ մտքեր են ծագում: Գիտե՞ք, եթե մենք պարզապես ինքնակազմակերպվեինք ու այն հարկերը, որոնք վճարում ենք այս կառավարությանը, որպես աշխատավարձ, ծառայողական մեքենա, որպես կեցավայր ու պարգևավճար, որպես գործուղման (պաշտոնական տուրիզմի) ծախս, ապա այդ գումարի կեսի կեսով կարող էինք 2-3 պրոֆեսիոնալ կառավարիչ (մենեջեր) վարձել, որը մարդավարի կզբաղվեր անմիջական պարտականություններով: Օրինակ՝ կջանար արագորեն հարթել վրացական կողմի հետ ծագած խնդիրը, որպեսզի գինեգործներն ու կոնյակագործները չտուժեն: Կվազեր Արմավիրի, Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի հողագործների, այգեգործների մոտ, կպարզեր նրանց կրած վնասների չափը, կփնտրեր ու կառաջարկեր խելամիտ լուծումներ: Անմիջապես բոլոր գործերը կթողներ ու կսլանար, օրինակ՝ Ապարան, որպեսզի հասկանար, թե ինչ վնասներ են եղել պտտահողմից, ու ինչ կարելի է անել:

Դեռ չենք խոսում Լոռու մարզն անցած տարի պատուհասած ջրհեղեղի ու դրան Փաշինյանի կառավարության «արձագանքի» մասին...

Եվ եթե նման վիճակում ու պայմաններում գտնվող երկրի մի ամբողջ կառավարության ամբողջ փորացավը որևէ հոգևորականի կուսակրոնության հարցն է, ապա անխուսափելիորեն հարց է ծագում (հռետորական). իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ Մխիթարյան