Լրահոս
Կարևոր


Մշտական անպատրաստություն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլոր հնարավոր վատագույն սցենարներին պատրաստ լինելը ցանկացած պետության առաջնահերթ խնդիրներից է։ Ներկա ժամանակաշրջանը առավել հստակ է դա ապացուցում: Ու առաջին հերթին դա վերաբերում է արտակարգ իրավիճակներին։ Ընդ որում, խոսքը ոչ միայն հակամարտությունների կամ պատերազմների վտանգների մասին է, այլև եղանակային անոմալիաների ու տարերային աղետների, որոնք կլիմայի փոփոխության և գլոբալ տաքացման համատեքստում ավելի հաճախակի են դարձել։

Սակայն չափազանց մտահոգիչ է, որ Հայաստանը շատ դանդաղ կամ ընդհանրապես չի արձագանքում նման սպառնալիքներին։ Չկան նախապատրաստական աշխատանքներ։ Ինչ ծավալի փորձանք էլ գալիս է, գրեթե միշտ անպատրաստ ենք դուրս գալիս։ Օրինակ՝ նվազ տեղումների պարագայում, երբ երաշտային իրավիճակ ենք ունենում, պարզվում է, որ ժամանակին անհրաժեշտ քանակությամբ ջուր չի կուտակվել ջրամբարներում, ու ամեն անգամ կառավարությունը որոշում է ընդունում ավելացնել Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը՝ խախտելով լճի էկոլոգիական բալանսը։ Երբ շատ տեղումներ ենք ունենում, նույնպես արտակարգ իրավիճակ ենք ունենում։ Մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում մի փոքր ուժեղ անձրևի դեպքում ջուրը կուտակվում է փողոցներում և անցումների տակ, ու այդ հատվածները կաթվածահար են լինում։

Այն, ինչ տեղի ունեցավ վերջին օրերին, դրա վառ վկայությունն է։ Երկրի հյուսիսայի հատվածում, մասնավորապես Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Նոյեմբերյանում և այլուր հորդառատ անձրևները, կարկուտը, փոթորիկը և ուժեղ քամին աղետալի իրավիճակ են ստեղծել՝ լուրջ վնասներ պատճառելով։ Իհարկե, որևէ երկիր ապահովագրված չէ բնական աղետներից, այստեղ պատճառը, որքան էլ տարօրինակ թվա, հազիվ թե Նիկոլ Փաշինյանն է: Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ որևէ նախապատրաստություն չկա արտակարգ իրավիճակների դեպքում, երկրորդ՝ դրանց տեղի ունենալուց հետո էլ պետական համակարգը շատ ուշացած է արձագանքում դրանց հետևանքները վերացնելու տեսանկյունից։

Ամենախորքային խնդիրը վերաբերում է հենց պետական կառուցվածքի ադեկվատությանն ու այդ կառուցվածքը ղեկավարողներին։ Շաբաթ և կիրակի օրերին, երբ երկրի մի հատվածում աղետալի իրավիճակ է, կառավարությունում հանգստի ռեժիմում էին։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել։ Դե, մարդիկ հանգստանում են, հո «ինչ-որ» ավերածությունների համար իրենց կիրակին չէին զոհաբերելու: Եվ սա դեռ միայն ներքին կազմակերպվածության ձախողումն է։ Իսկ երբ դրան գումարում ենք միջազգային իրադարձությունների նկատմամբ Հայաստանի արձագանքի դանդաղկոտությունը, դառնում է պարզ, որ գործ ունենք կոնկրետ սպառնալիքների հետ։

Մինչև Հայաստանը համակերպվում է կտրուկ կամ անսպասելի միջազգային իրադարձություններին ու որոշում, թե դրանց ինչպես պետք է արձագանքի, արդեն տևական ժամանակ է անցած լինում ու անհրաժեշտ պահը՝ բաց թողնված։ Բայց երբ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքականապես անկայուն ու բարդ տարածաշրջանում, պետք է հաշվի առնել զարգացումների յուրաքանչյուր ուղղություն։ Ու թեման լուրջ է հատկապես հնարավոր պատերազմի դեպքում, որն անընդհատ կախված է մեր գլխավերևում։ Բաքվից անընդհատ պահանջներ են հնչում, չի իջեցվում ռազմական հռետորաբանության մակարդակը։ Ու նույնիսկ ԱՄՆ-ից ու Ռուսաստանից են հնչում ահազանգեր, որոնցում չի բացառվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հնարավորությունը։

Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք, որ խաղաղություն լինի, բայց դա չի նշանակում, որ չպետք է պատերազմի պատրաստ լինել։ Այնինչ, պետք է ընդունել, որ ո՛չ մեր պետությունը, ո՛չ էլ հասարակությունն այսօր պատերազմի պատրաստ չեն։ Չկան պատերազմին հարմարեցված ենթակառուցվածքներ, ապաստարաններ, պահեստարաններ, մատակարարման սխեմաներ և այլն, և այլն։ Մյուս կողմից՝ հանրությունն էլ պատշաճ տեղեկացված չէ, թե ինչ պետք է անի պատերազմական իրավիճակում։ Մարդկանց հետ այս ուղղությամբ աշխատելու քայլեր ընդհանրապես չկան։ Իսկ դրա արդյունքում, Աստված մի արասցե, եթե պատերազմական իրավիճակ լինի, ապա խուճապն անխուսափելի կլինի՝ հանգեցնելով աղետալի հետևանքների։ Նույնիսկ եվրոպական այն երկրներում, որտեղ պատերազմի հավանականությունը շատ փոքր է, սկսել են նախապատրաստվել պատերազմի հնարավոր սցենարների։ Ապաստարաններ, բունկերներ են կառուցում, համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծում, բնակչությանը նախապատրաստում և իրազեկող բուկլետներ բաժանում։ Իսկ Հայաստանում, որտեղ իրավիճակը շատ լուրջ է, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, իշխանությունները ուղտի ականջում քնած են։ Նրանք իրենց ճոխ կյանքն են վայելում, ի՞նչ աղետներ, ի՞նչ պատերազմի վտանգ, ի՞նչ ժողովուրդ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն Մնացականյան