«Բարսելոնայի», «Չելսիի» ու «Յուվենտուսի» ֆուտբոլիստները հավակնում են ԱՄՆ-ի տարվա լավագույն խաղացողի կոչմանը
ՍպորտԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է տարվա լավագույն խաղացողի հավակնորդների անունները:
Թեկնածուների թվում են Սերժինյո Դեստը («Բարսելոնա»), Կրիստիան Պուլիշիչը («Չելսի»), Ուեստոն Մաքենին («Յուվենտուս»), Թայլեր Ադամսը («Լայպցիգ»), Ջորդան Մորիսը («Սիեթլ Սաունդերզ») և Գյասի Զարդեսը («Կոլամբուս Քրյու»):
Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 16-ին, իսկ 2 օր անց հայտնի կդառնա հաղթողի անունը:
Նախորդ տարի մրցանակին արժանացել է Կրիստիան Պուլիշիչը: