Կորոնավիրուսի ևս մեկ ախտանշան է բացահայտվել
ԱպրելակերպԲժիշկները կորոնավիրուսի ևս մեկ ախտանշանի՝ մարսողության խանգարման մասին են հաղորդել։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են The American Journal of Gastroenterology և Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում։
Փետրվարի 18-ից 28-ն ընկած ժամանակաշրջանում գիտնականները Չինաստանի Ուհան քաղաքի 204 հիվանդների ախտանշաններն են ուսումնասիրել և պարզել են, որը կորոնավիրուսով հիվանդների գրեթե կեսը առաջին հերթին բողոքել են մարսողության խանգարումներից․ լուծ և անորեքսիա (ախորժակի իսպառ բացակայություն)։ Այլ ախտանշաններից են եղել սրտխառնոցը, փսխումը և փորացավը։
Հետազոտությունների համաձայն, մարսողության խանգարումներով հիվանդների մոտ կորոնավիրուսի բուժումն ավելի երկար է տևել և հիվանդությունն ավելի բարդ ընթացք է ունեցել։