Լրահոս
Կարևոր


Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը

Քաղաքականություն

Վերջին օրերին Երևանում ստեղծված իրավիճակը, բարերար Սամվել Կարապետյանի դեմ ռեպրեսիաները, ինչպես նաև Ռուսաստանից հնչող բացահայտ քննադատությունները Հայաստանի իշխանություններին հերթական առիթն են տվել հակառուսական հիստերիա բարձրացնելու։ Ավելին, ռուսական պետական հեռուստաալիքներով հնչած քննադատության համար Հայաստանի իշխանությունները լրջորեն մտածում են ռուսական պետական ալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու մասին։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ խորհրդարանում տեղեկացրել է, որ դիմել են Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ Ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հաղորդման առնչությամբ։ Ըստ արտգործնախարարի, հաղորդման ընթացքում հնչել են «անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի և այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության նկատմամբ»։ Ըստ Միրզոյանի հաղորդումից հետո նույնաբովանդակ արտահայտություններ են հնչել նաև ռուսաստանցի քաղաքական գործիչների կողմից։

«Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն Հայաստանի Հանրապետության ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը», - նշել է Միրզոյանը: Իսկ արևմտամետ քաղաքական ուժերը և իշխանական քարոզչամեքենան ռուսական ալիքները հերթական անգամ անջատելու կոչեր են հնչեցրել։

Հիշեցնենք, ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսում ցուցադրվում են միջպետական պայմանագրի հիման վրա։ Վերջին տարիներին հայկական կողմը մի քանի փորձ ձեռնարկել է ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակելու համար, ընդհուպ սպառնացել փակել այդ ալիքները, բայց դեռևս նման քայլի չի գնացել՝ հասկանալով դրա հետևանքները։ Ըստ ամենայնի, հակառուսական հիստերիայի պայմաններում գործող իշխանությունների համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել, ի վերջո, ազատվել ռուսական ալիքներից, ընդ որում, ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, եթե նախաձեռնեն հանրային մուլտիպլեքսից ռուսական ալիքների անջատումը, կաբելային ծառայություններ մատուցող ընկերություններից ևս պահանջելու են ընդհանրապես անջատել ռուսական ալիքները։ Ի վերջո, ապա այդ ալիքներն այլընտրանքային տեղեկություններ են փոխանցում Հայաստանի քաղաքացիներին ՀՀ իշխանությունների կատարած ապօրինությունների վերաբերյալ, ուստի և փաշինյանական իշխանությունն ամեն ինչ փորձելու է անել ռուսական ալիքները փակելու համար։

Սերինե Միքայելյան

Ալյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ Կարապետյան