Արցախի Հանրապետության անկախության և սահմանադրական հանրաքվեների օրերը խորհրդանշական կերպով համընկնում է մարդու իրավունքների միջազգային օրվա հետ:
ԱպրելակերպԱրցախի Արդարություն Կուսակցությունը գրում է
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արցախի Հանրապետության անկախության և սահմանադրական հանրաքվեների օրերը խորհրդանշական կերպով համընկնում է մարդու իրավունքների միջազգային օրվա հետ: Արցախցին 29 տարի առաջ, 1991 թ. դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ռումբերի պայթյունների ներքո, մասնակցեց հանրաքվեին և միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: Այնուհետև, որպես կայացած պետություն, ունեցավ իր սահմանադրությունը, որտեղ մենք հստակ ցույց տվեցինք մեր դիրքորոշումը, թե ինչպիսի երկրում ենք ուզում ապրել: Սա անվիճարկելի ընտրություն է, որի նկատմամբ հարգանքն ու հավատարմությունը բոլորիս սուրբ պարտականությունն է, սա անվիճարկելի ընտրություն է, որը չի՛ կարող խաթարել նույնիսկ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահատ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակավոր արդյունքները:
Ցավոք, Արցախն այսօր ապրում է փաստացի սպասողական ռեժիմով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով: Ելնելով ներկա իրողություններից, Արցախի "Արդարություն" կուսակցությունը գտնում է, որ մեծ փոփոխությունների մեկնարկի ժամանակը տակավին տրված է, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են մեծ փոփոխությունների հնարավորությանը, կարող են և պարտավոր են համախմբվել առաջին հերթին Արցախի անվտանգության ապահովման և զարգացման գաղափարի շուրջ: