Լրահոս
Կարևոր


Անարդյունավետություն, կամայականություն, տագնապալի ցուցանիշներ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ, որոնք առավել մանրակրկիտ դիտարկման կարիք ունեն՝ հասկանալու համար ինչպես ֆինանսա-տնտեսական քաղաքականության արդյունավետության սահմանները, այնպես էլ պետական կառավարման կառուցվածքային բացթողումներն ու քաղաքական անհավասարակշռությունները։

Ընդհանուր տնտեսական միջավայրի համեմատաբար կայունության ֆոնին, երբ առկա էին տնտեսական աճի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, Հայաստանի տնտեսությունն անցած տարվանից սկսած գրանցում է աճի տեմպերի ակնհայտ դանդաղում՝ պայմանավորված մի շարք իրողություններով, որոնցից առանցքայինը նախորդ տարիներին սկսված խթանիչ գործոնների մարումն է։ Այս իրավիճակում գրանցվել է 5,9 % տնտեսական աճ, ինչը մակրոտնտեսական առումով, անշուշտ, դրական ցուցանիշ է, սակայն պետք է դիտարկվեն ոչ միայն թվաբանական, այլև աճի նման տեմպերի որակական ցուցանիշները՝ հաշվի առնելով դրա կառուցվածքը և ազդեցությունը ընդհանուր տնտեսական հիմքերի վրա։

«Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը վկայում է, որ այդ աճը հիմնականում ձևավորվել է ծառայությունների և առևտրի ոլորտների շնորհիվ, որոնց ազդեցությունն ավելացված արժեքի ստեղծման հարցում գրեթե էականորեն սահմանափակ է։ Այս առումով կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ տնտեսական աճի մասնաբաժնում մեծ տեղ է զբաղեցրել տարեսկզբին ոսկերչական ապրանքների վերաարտահանման ծավալների կտրուկ աճը, սակայն այս գործընթացի ազդեցությունն աստիճանաբար չեզոքացվեց։ Բայց քանի որ տնտեսական ցուցանիշները հաշվարկվում են հենց այսպիսի անցողիկ ներգործություններով, ապա իրական տնտեսական էֆեկտը վերածվում է ընդամենը մակերեսային երևույթի, որը երկարաժամկետ զարգացման առումով ունի խիստ թույլ արդյունավետություն։

Տնտեսական աճի մասով, նույնիսկ եթե այն թվով արտահայտվում է 5,9 %-ով, պետք է հարցադրում արվի՝ արդյոք այն ձևավորվե՞լ է տնտեսության այն հատվածներում, որոնք կարող են ապահովել կայուն զարգացում և սոցիալական բարելավում։ Հակառակ պարագայում, բյուջեի կատարողականն առավելապես մնալու է թվաբանական վարժություն, որի իրական արժեքը չափվում է ընդամենը հաշվետվությունների մակարդակում, այլ ոչ թե հասարակության առօրյայի բարելավման հիման վրա։

Պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումներից շեղումները նույնպես, որոնք արձանագրվել են թե՛ եկամուտների, թե՛ ծախսերի մակարդակում, խոսում են մի կողմից՝ տնտեսության փխրունության ու թույլ իմունիտետի, իսկ մյուս կողմից էլ՝ կառավարական կանխատեսումների ու դրանց շուրջ ձևավորվող գործընթացների ոչ ճշգրիտ բնույթի մասին։ Նկատի ունենանք, որ անցած տարի տնտեսական աճը կազմել է կառավարության կանխատեսած 7 %-ից 1,1 %-ով քիչ, ինչն ինքնին կարող էր համարվել համեստ շեղում, եթե դա չուղեկցվեր մյուս հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների անկմամբ։ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 %՝ նախանշված 24,9 %-ի փոխարեն, իսկ միջին գնաճը կազմել է ընդամենը 0,3 %՝ կանխատեսված 3,2 %-ի դիմաց։ Այս ամենի հետևանքով հարկային եկամուտների հավաքագրումը հետ է մնացել պլանավորվածից՝ 222,7 մլրդ դրամի չափով։

Սա, ըստ էության, բյուջեի ծրագրավորման համակարգի խոցելիության խորհրդանիշ է, երբ տնտեսության իրական տեմպերը և գնաճային միջավայրը չեն համապատասխանում նախանշված ֆիսկալ հիմքերին։ Իսկ նման ոչ ճշգրիտ կանխատեսումները և շեղումները ոչ միայն բարդացնում են պետական ծրագրերի իրագործումը, այլև նվազեցնում են հանրային վստահությունը բյուջետային գործընթացի նկատմամբ։

Սակայն իրադրությունը մտահոգիչ է նաև ծախսերի կատարման մակարդակում արձանագրված խնդիրների խորության տեսանկյունից։ Ընդհանուր ծախսերի կատարողականը կազմել է 93,9 %՝ նախորդ տարվա 97,1 %-ի համեմատ։ Փաստացի, արդեն տարիներ շարունակ կապիտալ ծախսերի թերակատարումը Հայաստանի համար դարձել է սովորական երևույթ։ Այնինչ, կապիտալ ծախսերը համարվում են տնտեսության զարգացման շարժիչ գործոններից մեկը, որոնք ունեն երկարաժամկետ կառուցվածքային ազդեցություն։ Երբ այդ հատվածում առկա է թերակատարում՝ հատկապես հանրային ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական համակարգերի ոլորտներում, ապա դա նշանակում է ոչ միայն կոնկրետ ծրագրերի ձախողում, այլև երկրի մրցունակության համակարգային թուլացում։

Նշված հատվածում առավել տագնապալի է հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնման, կառուցման և բարելավման ծրագրի կատարման մակարդակը՝ ընդամենը 35,3 %, ինչը փաստացի նշանակում է, որ երեխաների կրթական միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող պետական ջանքերը անարդյունավետ են եղել։

Ծախսերի կատարման խնդիրը միայն ընդհանուր կատարողականի մակարդակով սահմանափակվող երևույթ չէ։ Ծրագրային մակարդակում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մի շարք կարևոր ոլորտներում ևս կան լրջագույն թերակատարումներ՝ որոշ դեպքերում նույնիսկ չգերազանցելով 50 %-ը։ Սա վկայում է ոչ միայն բյուջետային պլանավորման սխալների, այլ նաև բյուջետային կառավարման ցածր ինստիտուցիոնալ կարողությունների մասին։ Մինչ որոշ ծրագրեր չեն իրագործվում, պետական ռեսուրսները վերաուղղվում են այլ նախագծերի, ընդ որում՝ առանց ռազմավարական հիմնավորումների, ինչը պոտենցիալ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում և տպավորություն թողնում բյուջետային ռեսուրսների տեղաշարժի կառավարման կամայականության մասին։ Մյուս կողմից էլ՝ միջին գնաճի զգալիորեն ցածր մակարդակը՝ 0,3 %, թեև մակրոտնտեսական մակերեսից կարող է թվալ դրական միտում, իրականում դարձյալ ունի երկակի ազդեցություն։

Մի կողմից՝ դա հուշում է, որ սպառողական գների ճնշումը մեղմ է եղել, սակայն մյուս կողմից էլ՝ ցուցիչ է ընդհանուր պահանջարկի նվազման մասին, որը կարող է կապված լինել բնակչության գնողունակության անկման հետ։ Հատկապես, երբ հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակներից է ներքին պահանջարկի խթանումը՝ ներդրումային ծրագրերի և սոցիալ-տնտեսական աջակցության միջոցով, այսպիսի ցածր գնաճը կարող է մատնանշել տնտեսական ակտիվության կառուցվածքային խնդիրներ, այդ թվում՝ կապիտալ ներդրումների սառեցման պատճառով։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանի ունեցած կարողությունների օգտագործման և ինստիտուցիոնալ արդյունավետության խնդիրները սուր բնույթ են կրում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոն