Լրահոս
Կարևոր


Ովքե՞ր են «նիկոլականները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բավական է ուշադիր հետևել Նիկոլ Փաշինյանի գրառումներին, թեկուզ միայն վերջին 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում, ու հստակ պատկեր կստացվի, թե իրականում ի՞նչ վիճակում է նա: Նկատի ունենք՝ հանրային-քաղաքական ու հասարակական ընկալման առումով:

Նախ՝ Փաշինյանի գրառումների արձագանքների բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 80-90 տոկոսը, նրան հասցեագրված անվանարկումներ են: Կոպիտ, անմեջբերելի արտահայտություններ են, եթե ավելի կոշտ բառեր չնշենք: Այսինքն, Փաշինյանի հակավարկանիշը ոչ միայն իրական կյանքում, այլև սոցցանցերում է աստղաբաշխական ցուցանիշների հասել: Փաշինյանի վարկանիշային անկումն այնքան սրընթաց է, որ շուտով նրա կառավարության՝ իբր տիեզերք արձակված արբանյակներին «վազանց» կանի:

Դա հասկանալի է, դա ակնհայտ է, որն ապացուցելու կարիք չունի. բավական է միայն փողոց դուրս գալ: Լավ, իսկ ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի «կողքին», ովքե՞ր են նրա կողմնակիցները: Ավելի ճիշտ է ասել՝ ովքե՞ր են շարունակում մնալ «նիկոլական»:

Այստեղ միանգամից մի կողմ ենք դնում նրա «թիմն» ու «մերձավոր շրջապատը»: Մի կողմ ենք դնում, քանի որ ակնհայտ է՝ նրանք կորցնելու շատ բան ունեն, խորապես թքած ունեն Հայրենիքի, պետության, ժողովրդի ու նրա ճակատագրի վրա: Նրանց համար աշխարհում ամենակարևոր բաներն իրենց պաշտոններն են ու իրենց փողը, իրենց պարգևավճարները, ինչպես ժամանակին Փաշինյանն էր ասում՝ բյուջետային «լափամանը»:

Մի կողմ ենք դնում նաև սոցցանցային ֆեյքերին: Հասկանալի է, որ որոշակի իշխանական կամ նրանց հարող կառույցներ զբաղված են ֆեյքեր բուծելով ու դրանցով սոցցանցային տարածք «լցնելով»: Անդեմ, աննկար ինչ-որ «կերպարներ» են: Ավելին, երբ նայում ես, թե ովքեր են «սրտիկել» (չափազանց հավանել) Փաշինյանի գրառումները, զավեշտական պատկեր է ստացվում, քանզի ակնհայտ է դառնում, որ դրանք «բոտ» միացրած մեխանիզմով ստեղծված՝ արհեստական «օգտատերեր» են, առավելապես տարբեր ազգերի «ներկայացուցիչներ»:

Մնում են մի քանի իրական օգտատերեր, որոնք դեռ գրում են՝ «Նիկոլ խզոր», «Նիկոլ վարչապետ», «մեր փրգիիիչ» ու նման՝ վաղուց ծիծաղաշարժ դարձած բաներ: Ընդ որում, հաճախ 1-2 նման անձինք ապահովում են դրական կարծիքների մի 20-30 տոկոսը՝ նոն-ստոպ գրառումներ անելով նույն «ստատուսի» տակ: Բայց ամենատիպիկը, որ մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, այն է, որ նրանց ճնշող մեծամասնության գրառումները անգրագետ կամ կիսագրագետ շարադրանքով են, խայտառակ տառասխալներով, առավելապես՝ լատինատառ, ու հիմնական գրածներն էլ նույն բովանդակությունն ունեն. ինչպես վերը նշեցինք՝ «խզոր Նիկոլ»-ի հանգվույն:

Ասեք, որ շատ բնութագրական է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները300.000 նոր աշխատատեղ․ Ալիկ ԱլեքսանյանԼաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթի«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը և շարժման անդամները կհանդիպեն երևանցիների հետ Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Հայաստանում ամենաարագ աճող շարժումը․ «Մեր ձևով»Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչՄենք չենք ուզում նոր փորձանքներ. մենք ուզում ենք արժանապատիվ ծերություն և անվտանգ ապագա․ Կամենդատյան ԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոԱյս ամենը հակասահմանադրական է․ Օրբելյան Հասարակությունը պետք է լինի քաղաքականապես հասուն և անջատի ընտանեկան շահը պետականից․ Ավետիք Չալաբյան Հայոց բանակի տոնի կապակցությամբ կազմակերպել էինք մեծ տոնական համերգ․ Ավետիք ՉալաբյանԳնաճը և սպառողական զամբյուղի տատանումները զգալի են սպառողների համար․ Հրայր Կամենդատյան«Տաշիր կապիտալը» դատարանին միջնորդել է կանխել ՀԷՑ–ի գույքը ձեռք բերելու գործընթացը ՀԷՑ-ը փաստացի զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ»