Լրահոս
Կարևոր


«Նիկոլ Փաշինյանն իրականացնում է հակասահմանադրական գործողություններ, ո՞վ պետք է կանգնեցնի նրան, երբ նա «սեփականաշնորհել» է բոլոր պետական հաստատությունները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ առավոտյան իրավապահ համակարգը սկսեց զանգվածային խուզարկությունների և ձերբակալությունների հերթական արարը։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Նիկոլ Փաշինյանը շտապեց սոցցանցի իր էջում սեփական մեկնաբանմամբ ներկայացնել ՔԿ-ի հայտարարությունը՝ «իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունն ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»։

Թե ինչպիսի զարգացումներ կունենան իրադարձությունները, ցույց կտա ժամանակը։ Բայց լայն հանրության ներսում շրջանառվում է այն տեսակետը, որ Փաշինյանը, իրավապահ համակարգի օգնությամբ, անցել է ռեպրեսիոն գործելաոճի։

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը փաստում է՝ տեղի ունեցողն այն հերթական տեսարանն է, որն իրականացնում, մեզ ցույց է տալիս թիմը, որը 2018 թվականին խաբեությամբ ներսից զավթել է Հայաստանը։ «Նրանք իրականացնում են թշնամական՝ լինի պետությունների, թե գլոբալիստական պղտոր կենտրոնների ծրագրերը։ Նման իրավիճակը սպասելի էր։ Դատապարտում եմ այս գործողությունները, բայց ամենաքիչը ես եմ զարմանում դրանց վրա։ Ի՞նչն է խանգարում ներսից երկիրը զավթած թիմին իրականացնել անօրինական, հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ։ Ոչինչ։ Մարդիկ ցույց են տալիս, որ դեռ կան, ձայն են բարձրացնում, չեն կռանում ինքն իրեն իշխանություն հայտարարած այս անձի ու նրա թիմի առջև։ Նա էլ որոշել է այնպես անել, որ Հայաստանում այլևս հասարակությունն անշարժ մնա, և իրենք վերջացնեն այն ծրագիրը, որի համար եկել են։ Բացեմ փակագծերը։ 2018 թվականի սեպտեմբերից անընդհատ նույնն եմ կրկնում։ Տեսնելով, որ Հայաստանը հնարավոր չէ զավթել դրսից, այդ զավթումը իրականացվել է ներսից։ Թիմը հավաքագրվել է տասնյակ տարիներ շարունակ և իրավաբանական անձ է դարձել 2015 թվականի մայիսին, այն է՝ Ցեղասպանության 100ամյա տարելիցը ոգեկոչելուց հետո, երբ տեսել են՝ հայությունը միասնական է և լի վճռականությամբ՝ շարունակելու արդար պայքարը։ Ստեղծվել է «Քաղաքացիական պայմանագիրը», և Հայաստանը զավթվել է ներսից մեկ նպատակով՝ սպասարկելու թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Դատելով արդյունքներից՝ այս թիմն անշեղորեն և հետևողականորեն ներսից իրականացնում է ցեղասպանություն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Հիշեցնում է՝ ըստ «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայի», ցեղասպանությունը ոչ միայն սպանություններն են, խեղումները և այլն, այլև այնպիսի պայմանների ստեղծումը, այնպիսի պլանավորված գործողությունների իրականացումը, որոնք նպաստում են ազգի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը։ «Այս քաղաքական ռեպրեսիաները իրականում ցեղասպանական գործողություններ են: Այս թիմը ոչ թե ինքնուրույն է եկել և ինքնուրույն է գործում, այլ խիստ հակառակը՝ այն գտնվում է արտաքին կառավարման ներքո։ Վերջերս բացահայտվեց այդ արտաքին կառավարման գլխավոր դերակատարը։ Դա Թուրքիան է։ Այդ երկրի նախագահը չի թաքցնում իր ուրախությունը, որ տարիներ, դարեր շարունակ տարվող ծրագիրը՝ ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել հայ ազգին, այլև պետականորեն, այժմ իրականացվում է ավելի մեծ հաջողությամբ և սրընթաց գործընթացներով հենց ներսից՝ նույն ազգի ներկայացուցիչների կողմից։ Մերժում եմ այն պնդումը, որ այս մարդիկ ազգությամբ թուրք են և այլն։ Լինելով Մարդու իրավունքների նախկին պաշտպան՝ մերժում եմ նման հայտարարությունները։ Այս թիմն անթաքույց ունի թուրքական, ցեղասպանական քաղաքական կողմնորոշում։ Կարող եմ օրինակներ բերել, երբ այս կամ այն ցեղասպանական գործողության նախաձեռնողը եղել է հենց այս իշխանությունը։ Իշխանությունը զավթած թիմն այդ գաղափարախոսության կրողն է։ Նրանք հստակ պարծենում են իրենց բոլոր արարքներով և համարում, որ իրականացնում են «պատմական առաքելություն»»,-նշում է մեր զրուցակիցը։

Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նման տեսակետ արտահայտելու համար տիկին Ալավերդյանը հիմք է ընդունում այն գործողություններն ու դրանց հետևանքները, որոնց ականատես ենք եղել վերջին տարիներին։ «Կարող եմ նաև մեջբերումներ անել հենց այդ թիմի կարկառուն դեմքերի հայտարարություններից։ Թուրքիան մեծ դերակատարություն ունի պղտոր գլո բ ալիստ ակ ա ն կենտրոններում։ Իսկ այսօր փորձ է արվում վերջացնել դարեր ի վեր շարունակվող հայրենազրկումը՝ և՛ հայերի, և՛ պետականության ու պետության ոչնչացումը, որն այսքան դժվարությամբ ձեռք բերեցինք։ Այս թիմի ղեկավարը, որն իրեն համարում է «ազգի առաջնորդ», դասեր է տալիս, կրթում է և այլն։ Նա իրականացնում է հակասահմանադրական գործողություններ։ Ո՞վ պետք է կանգնեցնի իրեն, երբ նա բոլոր պետական հաստատությունները «սեփականաշնորհել» է։ Խոսքը ոչ միայն այս մեկ անձի, այլ իր հետևում կանգնած այդ պղտոր ուժերի և առաջին հերթին՝ Թուրքիայի և նրա ծառայի՝ արհեստածին Ադրբեջան պետության մասին է։ Դատապարտում եմ այս բոլոր անօրինական, հակաիրավական, հակապետական գործողությունները։ Այս թիմի 2018 թվականի բոլոր գործողությունները պարունակում են ծանրագույն հանցագործությունների հատկանիշներ։ Այդ հանցագործությունները թվարկված են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները» գլխում»,-շեշտում է նա։

Զրույցի ընթացքում նա հիշեցնում է, որ այսպիսի իրավիճակը պատմության մեջ առաջինը չէ և մեկ օրինակ է բերում. «Հայտնի է, որ Պոլ Պոտը (Կամբոջայի ամենադաժան բռնապետերից մեկը խմբ.) ժամանակին իր պետության մեջ իրականացրել է այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են մեկուկես միլիոն զոհերի (որոշ աղբյուրներ նշում են մինչև 3-4 մլն-խմբ.)։ Սա բնորոշվում է «դեմոցիդ» տերմինով։ Ցեղասպանություն ասելով՝ ենթադրվում է, որ դա իրականացվում է այլոց կողմից, իսկ այդ պարագայում տեղի է ունեցել յուր պետության ընտրված ղեկավարների կամ թիմի կողմից։ Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի Պոլ Պոտը պատժվի»։

Մեր հանրությունը մեղադրանքներ է հնչեցնում նաև իրավապահ համակարգի հասցեին, ընդգծում են՝ նրանց շարքերում շատ են արժանապատիվ մարդիկ, այդ դեպքում ինչո՞ւ են շարունակում կատարել իշխանության՝ հաճախ արդեն պարզ տրամաբանությունից դուրս հրահանգները։ «Պրոբլեմն արդեն տեսնում եմ ոչ միայն և ոչ այնքան իշխանությունը զավթած թիմի, որքան հլու-հնազանդ, կամակատարությունը դրոշ դարձրած համակարգի մեջ։ Ի վերջո, նրանք քպական չեն։ Մշտապես պարծանքով եմ նշել, որ Հայաստանում կա բավականին հմուտ իրավաբանական համայնք, բայց, ցավոք, տարիներ շարունակ դիտարկել ենք, թե ինչպես է բզկտվում ոչ միայն ընդհանրապես լայն հանրությունը, այլ հենց առաջին հերթին ունակ ուժերը։ Տվյալ դեպքում գործ ունենք այդպիսի օրինակի հետ, երբ երկիրը ոչնչացվում է ներսից կա՛մ սխալ գործողություններով՝ հանցագործությունների բոլոր հատկանիշները պարունակող գործողությամբ, կա՛մ անգործությամբ։ Մեր նշած խավը տվ յալ դեպքում իր անգործությամբ մասնակցում է այս հանցավոր քաղաքականության մեջ», - եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա Սողոմոնյան