Լրահոս
Կարևոր


ՀՀ իշխանությունները գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են. Սամվել Կարապետյան

Քաղաքականություն

ՀՀ իշխանությունները գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են:

Ասված է կալանքի տակ գտնվող բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։

«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին․

Մեր փոքր, բայց ֆանտաստիկ երկիրը դարձրեցին գեոպոլիտիկ պայքարի կենտրոն: Գտնվելով թշնամական երկրների շրջափակման մեջ, ցուցադրելով բացառիկ քաղաքական տհասություն՝ շատ արագ փորձեցին ազատվել Ռուսաստանից: Ձգտելով դրան՝ երկիրը տարան բոլոր ուղղություններով, բոլոր փորձություններով, միայն թե «մրմռացնեն» գլխավոր դաշնակցին: Սկսեցին գոռալ Եվրոպայի Միություն՝ առանց հասկանալու որ մեզ այնտեղ չէին ու չեն սպասում:

Նույնիսկ որպես հնարավոր տարբերակ դիտարկեցին մեր երկրի վիլայեթացման սցենարը՝ չհասկանալով, որ անգամ դա պատրաստ չեն իրենց տալու: Խաղաղություն մուրալով՝ ստանում են ամենօրյա զիջումների պարտադրանք, իբր բանակցային, բայց ավելի դաժան նորանոր պայմաններ, քանի որ դիմացինի ախորժակը նույն Արցախի սցենարը Հայաստանի վրա կիրառելն է, մեր Հայաստանն իրենց վերաբնակեցման վայր դարձնելն է: Այդ ամենի պայմաններում մենք ունենալու ենք աշխարհով մեկ սփռված ևս 3 մլն փախստական:

Այս իրավիճակին զուգահեռ՝ գլխավոր դաշնակցի մոտ սուրհանդակ են ուղարկում և փորձում համոզել, որ պատրաստ են ցանկացած ստորացման, միայն թե նա հավատա, որ իրենք նրա համար յուրային են: Խաղերի մեջ մտնելու փորձեր են անում ու չեն հասկանում այդ երկրի մարդկային որակները. այն, որ նրա համար ոչ թե դաշնակից երկրի ղեկավարների կեցվածքը կամ դիրքորոշումներն են կարևոր, այլ վստահելիությունը, կանխատեսելիությունը և ազնվությունը:

Այսօր մեզ նման երկրների գլխավոր առավելությունը կարող է լինել իր սեփական շահերը պաշտպանող, ազնիվ ու վստահելի գործընկերոջ կարգավիճակը, իսկ դրա բացակայությունը, բերեց մեր երկրի ինքնիշխանության ոչ թե ամրապնդմանը, այլ թուլացմանը: Ամեն տեղ ու ամեն օր ինքնիշխանության մասին գոռալով՝ մեր երկիրը վերածեցին ուրիշների ինքնիշխանությունն ամրապնդելու գործիքի:

Մենք միասին, մեր ուժերով վերականգնելու ենք մեր ինքնիշխանությունը, վերադարձնելու ենք վստահելի դաշնակցի մեր համբավը։

Պայքարելու ենք։

Շարունակելի…»

Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»