Լրահոս
Կարևոր


«Եթե ողջ մնամ ու այստեղից դուրս գամ, ֆիլմ կնկարեմ ու կպատմեմ նրանց մասին ամբողջ աշխարհին». Ջիվան Ավետիսյանի «2020-ի հրեշտակները» ֆիլմը հարգանքի տուրք է բուժաշխատողներին

Ֆոտո

«Եթե ողջ մնամ, անպայման ֆիլմ կնկարեմ ու կպատմեմ նրանց մասին ամբողջ աշխարհին»,- պատերազմի ամենաթեժ օրերին ինքն իրեն խոստացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն, ով այսօր բազում դժվարություններ հաղթահարելով կյանքի է կոչում «20 20-ի հրեշտակները» ֆիլմը՝ նվիրված  բոլոր այն հրեշտակներին, ովքեր պատերազմում կռվել են առանց զենքի:  

ֆիլմը հարգանքի տուրք է արցախյան պատերազմի ժամանակ իրենց կյանքը վտանգած բուժաշխատողներին:  

««2020-ի հրեշտակները» խոսում է ինքնության, ազգային բարձր արժեքների մասին, որի համար յուրաքանչյուրս այսօր անհանգիստ ենք: Շնորհակալ եմ բոլոր բժիշկներին ու բուժաշխատողներին, ովքեր ինձ հետ կիսել են իրենց պատմությունները: Հավատացեք, դա այդքան էլ հեշտ չի եղել: Գալիս է մի ռեժիսոր և պատերազմ տեսած բժշկին, բուժաշխատողին ասում՝ «ուզում եմ ֆիլմ նկարել, պատմի՛ր»...

ի՞նչ պատմի կամ որտեղի՞ց սկսի... ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի հետ հասել եմ անկեղծության շատ բարձր մակարդակի»,- ֆիլմին նվիրված երեկոյի ընթացքում անկեղծացավ Ջիվան Ավետիսյանը:  

Ռեժիսորի խոսքով՝ հանդիպումների ընթացքում և սցենարը գրելու ժամանակ բախվել են անհավանական դժվարության:

«Անհատական բոլորի պատմությունների մեջ կային այնքան դրամատիկ, այնքան ցավով լեցուն, բայց նաև կինոյի համար «հրաշալի» դրվագներ և այդ ամենը շատ-շատ էր ու հարց էր առաջանում՝ ինչպե՞ս եմ ես տեղավորելու այդ ամենը մեկ ֆիլմում։ Երկար տևեց դադարը, բայց ի վերջո գտնվեց լուծումը»,- անկեղծացավ ռեժիսորն ու հավելեց, որ  ֆիլմն ունի 4 բաժին, 6 պատմություն:

Ֆիլմի 1-ին բաժինը պատմում է Հայաստանից Արցախ մեկնած բժիշկների մասին, 2-րդ բաժինը՝ Արցախի Հանրապետությունում ծառայության մեջ գտնվող կամ քաղաքացիական կառույցներում աշխատող բուժաշխատողների մասին, 3-րդ բաժնում դեպքերն ամբողջովին ընթանում են սահմանագծին, իսկ 4-րդ պատմությունը սփյուռքից Արցախ ու Հայաստան ժամանած բժիշկների պատմությունն է:

Ֆիլմում հանդիսատեսը զուգահեռ կտեսնի 90-ականների պատմություն, նաև Երևանում կատարվող դեպքեր, բայց այս պատմությունները միախառնված են մեկը մյուսի մեջ:

«2-րդ ֆիլմի հերոսներին հաճախ տեսնում ես առաջին ֆիլմի պատմության մեջ՝ չգուշակելով, թե նրանք ինչ դերակատարություն են ունենալու հաջորդիվ:

Մեր առաջին մեծագույն հաջողությունը սցենարի կառուցվածքն է: Դու տեսնում ես հերոսներին առաջին պլանում, ապա նաև 2-րդ, 3-րդ պլանում՝ հասկանալով նրանց ճակատագիրը, տեսնելով ֆիլմի  ավարտին կերպարներ, որոնք աննշան դերակատարություն ունեն ֆիլմի սկզբում, բայց վերջում ամբողջն իրենց ուսերին է։ Սցենարը մեր առաջին հաջողությունն էր:

2022 թվականն էր, երբ ես նախագիծը ձեռքիս մեկնեցի Բեռլինի կինոշուկա՝ European Film Market և շարունակեցի իմ աշխատանքը տարբեր ֆիլմի շուկաներում, կարողացանք մեր շուրջ հավաքել 5 երկրից (Հունաստան, Բուլղարիա,  Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա և Գերմանիա) պրոդյուսերների, որոնք սիրեցին մեր պատմությունը, սիրեցին մեր ճակատագրի դրամատիկ մասն իբրև ֆիլմ և այսօր նրանք մասն են նախագծի ու միասին շարժվում ենք առաջ»,- պատմեց ռեժիսորն ու նշեց, որ  ֆիլմը փորձում են ստեղծել համատեղ արտադրությամբ:

Ջիվան Ավետիսյնաի խոսքով՝ «2020-ի հրեշտակները» ֆիլմի նկարահանումները կսկսվեն հաջորդ տարի: Այս ընթացքում թիմը սպասում է Հայաստանի կինոյի հիմնադրամից պետական աջակցության:

Ռեժիսորը խոստանում է շատ հուզիչ ու դրամատիկ, նաև հաղթանակով ու բերկրանքով լեցուն դրվագներով ֆիլմ:

Դերասանական կազմում ընդգրկված են Շանթ Հովհաննիսյանը, Վարդան Մկրտչյանը, Նարինե Պետրոսյանը, Սիմոն Աբգարյանը, Մուրադ Նադիրյանը, Մարիամ Ադամյանը, Ելենա Բորիսենկոն, Լիզա Բարսեղյանը, Նարեկ Բաղդասարյանը, Վիլեն Սարգսյանը, Էմմա Մկրտչյանը և այլք:

Բժիշկներից ու բուժաշխատողներից բացի ֆիլմի գաղափարի շուրջ հավաքվել ու ռեժիսորին աջակցել են բազմաթիվ համախոհներ, մարդիկ, ում համար Արցախի թեման ավարտված չէ:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանն, ով ևս ներկա էր երեկոյին, նշեց, որ ֆիլմի գաղափարն իր մեջ շատ հիշողություններ ու պատերազմի մասին դրվագներ է տակնուվրա արել.

«Ես անցել եմ բոլոր պատերազմներով: Ինչպես գիտեք, առաջինի ժամանակ նախարար էի և ամբողջ ծանրությունը մեր ուսերին էր։ Պատերազմի ավարտից հետո Վազգեն Սարգսյանն ասաց. «Մենք հաղթեցինք մեր տղաներով, մեր բանակով ու մեր բժիշկներով»,- հիշեց Բաբլոյանը:

Դերասանների և բժիշկների հանդիպումներին ու այս ընթացքում հաղթահարած բազմաթիվ դժվարություններին Tert.am Life-ը կանդրադառնա առաջիկայում: Կներկայացնենք ֆիլմի գլխավոր հերոսների հետ հարցազրույցներ:

Ավելի վաղ Tert.am Life-ը Ջիվան Ավետիսյանի հետ զրուցել էր Խաչմաչում ապրած մանկության, հոր հետ զրույցների ու նախորդ ֆիլմերի մասին: 

Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՌուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՌազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանԵրրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՀայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Բյուրգենշտոկում այսօր տեղի չեն ունենա. Շվեյցարիայի ԱԳՆ Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին. կան զnhեր Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԱշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում