Լրահոս
Կարևոր


Այսօր Զառա Արամյանի 55-ամյակն է. ինչ է պատմում նա

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Զառա Արամյանը գրում է․ «Եկավ այն ժամանակը որ պետք է հաշվետվություն ներկայացնեմ իմ ապրած 55 տարիների
Մի փոքր երկար է, բայց կարդացեք, ստուգող հարցեր եմ տալու.


* Ծնվել եմ այնպիսի ընտանիքում, որ հետո ամբողջ կյանքումս հպարտությամբ եմ պատմել ծնողներիս, տատիկ-պապիկներիս մասին:
* Երեք տարեկանում խաղացել եմ Դրամատիկական թատրոնում ու ստացել 30 ռուբլի աշխատավարձ
* Մանկապարտեզ, դպրոց՝ ռուսական… այդ տարիներին դա էր հարգի, դա էր ինտելիգենտ ընտանիքի ( հիմար) ցուցանիշ:
* Առաջին դասարանում ազգությամբ ռուս դասընկերուհուս ճանապարհում էի իրենց տուն այն ժամանակ Ամիրյան կոչվող փողոցում ու անհոգ բարձր-բարձր բլբլացնում ռուսերենով ու այդ պահին ինձ մոտեցավ մի տարեց մարդ ճերմակած մազերով ու շատ խրոխտ ձայնով ասաց. ՙդու ի՞նչ ա, ռուսի ճու՞տ ես, որ ռուսերեն ես խոսում՚ ու ուժեղ ապտակեց դեմքիս… ես ամբողջ փողոցով լաց էի լինում ու զարմանում էի. Ինչու՞ կանգառի ոչ մի մարդ չպաշտպանեց ինձ: Մեկ էլ մի կին պատկառանքով նայելով այդ մարդու հետևից կամաց մոտեցավ ինձ ու ասաց. ՚Մի լացիր, աղջիկ ջան ու հիշիր ամբողջ կյանքումդ. քեզ ապտակեց Շիրազը՚…
* ԵՊՀ-ի հետաքրքիր տարիներ, քանզի երջանկահիշատակ պրոֆեսոր Լեվոն Մկրտչյանը (մեր դեկանը) իր ուսանողների հետ հանդիպման էր հրավիրում այդ տարիներին շատ ճանաչված Բուլատ Օկուջավային, Վլադիմիր Վիսոցկուն, Բելլա Ախմադուլինային… Եվ ինձ՝ 3 կուրսի ուսանողուհուս, առաջարկեց լինել իր 2 գրքերի խմբագրական կազմում… այդ գրքերի վերջում այդպես էլ գրված էր. ՙРедакторский состав – З. Арамян՚:
* Ռադիոն մտավ իմ կյանք: Երկար 16 տարիներ աշխատեցի Ռադիոյում՝ ղեկավարելով սփյուռքի համար տրվող հաղորդումների խմբագրությունը:
* Հայրս ձեռքիցս բռնած ինձ բերեց Աստծո մոտ… նվիրեց առաջին Աստվածաշունչը ու ասաց. ՙԿկարդաս ամբողջ կյանքումդ անընդհատ ու քո բոլոր հարցերի պատասխանները կգտնես այստեղ՚: Այսօր էլ եմ կարդում ու զարմանում, թե ինչքան բան նոր եմ սկսում հասկանալ:
* Ռադիոյում սկսեցի ամեն կիրակի վարել ՙՀյուր Զառայի մոտ՚ ժամանցային ծրագիրը ու ինձ հյուրընկալում էին ճանաչված մարդիկ: Բայց շատ թեթև զրույց էր. օրինակ Սիլվա Կապուտիկյանը անեկդոտ պատմեց, նվիրեց իր գիրքն ու մակագրեց. ՙԱրտաքինով Զառա, բայց իր ծագումով Զարուհուն՚:
* Ձայնագրվեց Վահագն Դավթյանի Ռեքվիեմը: Հայրս կատարեց երաժշտական ձևավորումը: Երբ կարդում էի պոեմը ամուր փակ ստուդիայում, աչքերս չէի բարձրացնում որ չտեսնեմ տաղավարում ներկա Վահագն Դավթյանին: Ավարտեցի այդ բավականին երկար պոեմը, դուրս եկա ձայնագրման ստուդիայից ու հենց մտա տաղավար Վ. Դավթյանը նստած տեղից վեր կացավ ու աչքերն արցունքներով լի սկսեց ինձ ծափահարել… Այդ եվ շատ այլ ձայնագրություններ գտնվում են Ռադիոի պահոցում:
* Չունեմ ոչ քույր, ոչ եղբայր, նկատի ունեմ հարազատ: Այդ քաղցրությունն ինձ սկսեցին տալ իմ ողջ կյանքում ընկեր ընկերուհիները՝ քաղցր ու անուշ: Այդպես իմ լավ ընկերներից մեկը՝ Ռուբեն Թումանյանը, ձեռքիցս բռնած բերեց ինձ հեռուստատեսություն, ծանոթացրեց Ռոբերտ Մավիսակակյանի հետ ու ինձ երկուսով կնքեցին ՙՀամով Զառա՚ և նպաստեցին, որ իմ կիրակնօրյա ռադիոհաղորդումը անեմ հեռուստատեսությամբ:Այդպես ծնվեց այսօր արդեն 35 տարեկան “Համով զրույց ” հաղորդումը։
* Առաջին նկարահանմանս ավարտից հետո գլխավոր օպերատոր լուսահոգի Բորիս Պետրոսյանն ասաց. ՙԶառա ջան, կամերան քեզ սիրեց, դու երկար տարիներ էս լինելու եթերում՚:
* Մի մեծ խնդիր եկավ առաջ՝ եթերում մաքուր հայերեն խոսելը: Իմ ռուսական կրթությունն էլ էլ բանի պետք չէր. Ամեն ինչ արդեն հայերեն էր: Այստեղ էլի ընկերս օգնեց: Լինելով մաքրամաքուր հայերենի գիտակ, ստեղծագործող, ինքն էլ եթերի մարդ սկսեց լուրջ զբաղվել իմ հայերենով ու տալով վարժություններ, ստուգելով ամեն օր կարդացածս գրքերի պարունակությունն ու ամեն պահի սխալ արտաբերած բառերս ուղղելով ինձ դարձրեց հայերեն խոսքի վարպետ: Հակոբ Ռուբինյան ջան, անչափ շնորհակալ եմ:
* Հայրս՝ Ֆելիքս Արամյանը, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ անում էր ՙՈսկե աշուն՚, հետո՝ ՙԷրեբունի-Երևան՚ տոնակատարություններն ու ես դեռ փոքր հասակից մոտիկից էի տեսնում սովետական ու սովետա-եվրոպական (Չեխոսլովակիա, Հարավսլավիա…) աստղերին ու երբեմն խուլիգանություն անում. իրենց հետ դուրս էի գալիս поклон-ի ու դա սկսեց ինձ շատ դուրս գալ:
* Սիրում եմ երաժշտության բոլոր ժանրերը, սակայն ես կես դասական եմ, կես՝ ջազ: Մեր տանը կար проигрыватель, ու հորս վինիլային սկավառակների հավաքածուն շշմելու էր… ես ուտում խմում էի Շոպենի նոկտյուրների կամ Բախի եռաձայն ֆուգաների ներքո, իսկ երբ տանը գործ էի անում՝ Էլլա Ֆիցջերալդի, Լուի Արմստրոնգի կամ Բերնստայնի հնչյունների ներքո: Այդպես էլ ձևավորվեց երաժշտական ճաշակս: Երբ լինելով Ամերիկայում պատահաբար լսեցի Ֆրենկ Սինատրայի երգերը, ինձ թվաց, թե մեր տան մեծ սենյակում եմ:
* Պատերազմ… Առաջինը… Ցուրտ ու մութ տարիներ… Սառած տեխնիկայով ամեն օր եթեր… Ցուրտ ստուդիայից ամենօրյա եթերներից խրոնիկ բրոնխիտ հիվանդություն…Լուրերը ստանում էինք տելետայպով, խմբագրում, թարգմանում ու կարդում ուրախ ձայնով, որպեսզի ժողովուրդը չընկճվի… Ոգեվորվի…
Շատ ուժեղ էմոցիոնալ պահ. երբ մեր զորքերի վիճակը շատ վատ էր, ռադիո եկան նախագահականից ու հրահանգեցին դուրս գալ ամբողջ աշխարհով մեկ բաց եթեր… ռուսերեն, անգլերեն ու արաբերեն ՙSOS՚ ազդակի տակ… դա առաջին ու տա Աստված վերջին անգամը լինի, որ այդ նույնը անենք: Ռուսերեն տեքստը կարդացի ես ու ինձ թվաց, որ հիմա սիրտս կպայթի՝ այնքան մեծ էր պահի լարվածությունը:
* ՙՀամով զրույցս՚ եթերում փոթորիկ արեց: Առաջին անգամ շատ դասական, խիստ ու մինչև վերջին կոճակը կոճկած եթեր մտավ վառ շիկահեր, երկար եղունգներով, թավշյա հագուստով, ժպիտը դեմքին մեկն ու սկսեց եթեր բերել և՛ քաղաքական գործիչների, և՛ արվեստագետների, գիտական ու սպորտի աշխարհի դեմքերի, կառավարություն, ԱԺ, Նախագահական… Ամեն կիրակի մեկը կամ իր կինը հյուրս էր:
* Բոլորի հետ, անգամ ում մինչ այդ չէի համակրում, հաղորդումիցս հետո դարձանք ընկերներ: Մի պահ պատկերացրեք. 35 տարի ամեն շաբաթ մի նոր ընկեր:
Իմ ամեն լուսաբացվող առավոտը սկսվում է նրանով, թե ով ինձ ինչ հարցով դիմի, որ ես իմ ընկերությանը դիմեմ ու օգնեմ: Մեծ շրջապատը թանկ է հենց նրանով, որ օգնելու հնարավորություն ունես:
* Երբ կյանքս իր հունով գնում էր մեկ էլ եղավ փոթորիկ, ցունամի, տորնադո: Իմ կյանք իր հաստատուն քայլերով մտավ  Արտաշես Գասպարյանը, ու 2002թվի դեկտեմբերի 13-ին մենք մեր միությունը ամրագրեցինք: Ե՛վ եկեղեցում, և՛ ԶԱԳՍ-ում:
* 2003 թվականի վերջը բերեց ինձ մայրական բերկրանք: Ծնվեց Էլենս…
* 2005 թվականը ամրացրեց մայրությունս, ու ծնվեց Գուրգենս:
Ի դեպ, երբ երեխան ծնվում է. մի շատ գեղեցիկ պահ կա, որ միանգամից դնում են մոր կրծքին, ու պարզ է չէ՞, թե մայրը նոր ծնված իր բալիկին ինչ քնքշանքի բառերով կընդունի: Երբ եկավ այդ պահն ու երկու բալիկներիս դրեցին կրծքիս, ես Տերունական աղոթքը բարձր ասեցի, ու երեխաներս լույս աշխարհ գալով առաջինը լսեցին Աստծո խոսքը:
* ՙՄեր բակը՚, ՙՄեր բակը 2՚, Հ2 հեռուստաընկերության մանրապատումներ, հումորային շատ ծրագրերում և դիպվածներում նկարահանվել:
Եկավ գիտակցումը, որ ինչքան էլ լուրջ լինեմ ժուռնալիստիկա դասավանդելիս, մեր սանիկների հետ որպես կնքամայր ներկայանալիս, լուրջ հանդիպումներին անգամ ինձ համար ամենահաճելին մարդկանց ծիծաղ և ժպիտ պարգևելն է: Այդպես էլ ապրում եմ ժպիտն իմ երեսին և ձեզ ժպտացնելով:
* Երեխաներիս կայացնելն ու հասկանալը, որ ամենակարևորն այն է, որ պետք է ընկերություն անես հետները: Այդպես էլ անում ենք. երեքի հետ էլ (մեծս՝ Արթուրս, ամուսնուս տղան է) լավ ընկերություն եմ անում: Աղջկաս հեպ քչփչում, տղայիս հետ զուսպ խոսում…
* Նոր դեր ստացա՝ զոքանչի: Աղջիկս նշանվեց: Փեսաս՝ Մհերս, տղայիս ընկերն է ու էլի մի հոգի իմ կյանքում, ում հետ արդեն սկսել ենք ընկերություն անել ու իրար հետ շատ հաճախ ծիծաղում ենք:
* Կորուստներ… ծնողներս, հետո ամուսնուս ծնողները, ում հարազատի պես եմ սիրել…
Կորցրեցի… շատ ընկերների կորցրեցի… սարսափելի է երբ, հեռախոսիս մեջ ջնջում եմ հերթական համարը
* Կորցրեցի առողջությունս… շատ անիմաստ ու անսպասելի երիկամս ու դրանից բխած մյուս բարդությունները կապված սրտի հետ: Բարդ ճանապարհ եմ այժմ անցնում իմ անբուժելի սրտիկիս պատճառով, բայց միևնույն է, ես իրեն սիրում եմ ու հաստատ չեմ փոխի (սրտի փոխպատվաստում, էլի): Ինչ ինձ Աստված տվել ու տալիս է, դա է իմը, իմ սիրտը, իմ խաչը…
* Այսօր տոնում եմ 55-ամյակս, վաղն արդեն պլանավորված կրկին պարտադիր պետք է պառկեմ ինձ ոտքի հանող ՙԲեստ լայֆ՚ կլինիկան ու բժիշկս՝ Խաչիկ Համբարձումյանը, վստահ եղեք կանի ամեն ինչ, որ ես ինձ ավելի լավ զգամ:
Բայց ինքս ինձ ասում եմ. Դու ունես բարի ու սիրող ամուսին, քեզ գոհացնող երեխաներ, քեզ սիրող տալեր՝ ամուսնուս հրաշք քույրիկներ – իմ քույրիկները էլի, ու իրենց երեխաները: Ունես ժպտալու համարսիրուն ատամներ, թանկ-թանկ ընկերների մեծ բանակ:
Հետաքրքիր մարդկանց հետ շփվելով ու աշխարհը տեսնելով, հարուստ հիշողություններ, ակտիվ էջ, որտեղ անկախ նրանից, թե ինչեր են կատարվում դրսում ու ինչ կոպիտ ու հայհոյանքով են խոսում կարծես բոլորը բոլորի հետ, ինձ մոտ ջան ասելով իմ ուզած կտորն են փնտրում ու միայն սրտիկներ դնում:
Իմ մեծ սրտում պահում եմ բոլորիդ, գրկում եմ ու համբուրում…
Ես եմ տոնում 55-ամյակ, բայց ձեզ բոլորիդ եմ ասում, որ ինձ հետ այսքան տարիներ քայլեցիք ու էլի հետս գալիս եք…

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ»,- գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցում