Լրահոս
Կարևոր


Տնտեսական մակերեսային «կայունությունը»՝ անդունդի եզրին

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի առաջին հինգ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումների վերլուծությունը բացահայտում է ինչպես որոշակի դրական, այնպես էլ չափազանց մտահոգիչ միտումներ, որոնք միահյուսված են մակրոտնտեսական անցողիկ փուլին բնորոշ տատանումների և արտաքին շուկաների վրա Հայաստանի զգայունության ու ներքին կառուցվածքային խնդիրների հետ։

Ընդհանուր առմամբ, թեև տնտեսական ակտիվության մակարդակը դրական միտումներ է ցուցաբերում՝ հունվար–մայիսին հասնելով 5,7 % աճի, այնուամենայնիվ, դրա հիմքում եղած պատկերը չի ապահովում կայուն և որակական աճ, այլ հակառակը՝ բացահայտում է որոշ ճյուղերի չափից դուրս մեծ կախվածության, ոչ ամբողջությամբ բալանսավորված կառուցվածքի և հնարավոր շոկերի նկատմամբ բարձր խոցելիության մասին։ Այս թեմայի շուրջ շատ մանրամասն վերլուծություն է կատարել «Լույս» հիմնադրամը։ Օրինակ՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը մայիսին կազմել է 10,4 %, ինչն առաջին հայացքից կարող է ներկայացվել որպես հաջողության ցուցիչ։ Բայց այն հարկ է դիտարկել նախորդ տարվա բազայի ազդեցության հետ համադրությամբ, որն էականորեն նվազել էր։ Այլ կերպ ասած՝ այս տարվա աճը մեծապես պայմանավորված է նախորդ տարվա համեմատաբար թույլ ցուցանիշներով։ Սա ինքնին կարող է բերել շփոթեցնող եզրակացությունների, երբ ցուցանիշները մակերեսային գնահատելու արդյունքում ձևավորվում է տնտեսական վերելքի պատրանք, մինչդեռ կառուցվածքային շերտերում նկատվում են լուրջ անհամամասնություններ։

Առավել ակտիվորեն աճել են ծառայությունների և շինարարության ճյուղերը, ինչը մասամբ խոսում է ներդրումային հոսքերի կամ սպառման բարձր ակտիվության մասին, բայց, միևնույն, ժամանակ ցույց է տալիս, որ տնտեսության իրական հատվածները՝ հատկապես արդյունաբերությունը և արտահանումը, շարունակում են խնդիրների առաջ կանգնել։

Արդյունաբերության անկումը շարունակվում է՝ դառնալով տնտեսական աճի կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Դա հիմնականում պայմանավորված է եղել մշակող արդյունաբերության 23,5 % անկմամբ, որի «բերած նպաստը» ընդհանուր արդյունաբերության անկմանը կազմել է 16,7 տոկոսային կետ։ Արդյունաբերության հատվածում արտադրողականության ծավալների նվազումը ոչ միայն ազդում է ՀՆԱ-ի իրական ավելացման վրա, այլև հիմք է հանդիսանում աշխատատեղերի անկման, ներդրումների նվազման և արտահանման հնարավորությունների կրճատման համար։

Արտահանման ոլորտում ևս իրավիճակը մտահոգիչ է, ինչը հիմնականում պայմանավորված է ոսկու և թանկարժեք իրերի արտահանման տեմպերի նվազմամբ։ Եթե ոսկու և թանկարժեք իրերի վերարտահանման շեշտակի աճն անցյալ տարի ստվերել էր արտահանման մյուս ոլորտի ցուցանիշները, ապա դրա ազդեցության չեզոքացումն ի ցույց է դնում արտահանման իրական հնարավորությունների շատ թույլ աճ՝ ընդամենը 0,7 %։ Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շարունակում է մնալ հումքային կամ կիսամշակված ապրանքների վերարտահանման տնտեսական մոդելի մեջ՝ առանց արտադրության ու տեխնոլոգիական ընդլայնման ծրագրերի։ Այս երևույթը խիստ բացասաբար է ազդում ինչպես արտարժութային հոսքերի կայունության, այնպես էլ արտահանող հատվածի մրցունակության վրա։

Միևնույն ժամանակ, 2025 թ. մայիսի գնաճը՝ 4,3%, իր հերթին դարձավ կենտրոնական բանկի նոր թիրախից (3,1%) շեղված ցուցանիշ, ինչը ստիպում է դիտարկել դրամավարկային քաղաքականության խստացման հնարավոր հեռանկարները։ Տվյալ պարագայում խնդիրն այն է, որ գնաճը դառնում է ոչ միայն սպառողական պահանջարկի արդյունք, այլ նաև ներմուծվող գնաճի և ներդրումային ներուժի կրճատման հետևանք, երբ շուկայի դինամիկան կորցնում է կանխատեսելիության կայունությունը։ Եթե Կենտրոնական բանկը ստիպված լինի տոկոսադրույքը բարձրացնել՝ գնաճը զսպելու համար, ապա դա միաժամանակ կբերի վարկավորման գների աճի, սպառողական պահանջարկի նվազման, իսկ փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ ճնշումը կմեծանա։

Ֆինանսական ոլորտում ձևավորվող ռիսկերն ուռճանում են հատկապես հիպոտեկային և սպառողական վարկերի աճի ֆոնին։ Բնակչության հիպոտեկային պարտավորությունների ավելացումը՝ 42,7%, և սպառողական վարկերի աճը՝ 37,9 %, խոսում են այն մասին, որ բնակչությունն ավելի ու ավելի է կախվածություն ձևավորում պարտք ունեցող սպառման մոդելից, ինչը մեծացնում է համակարգային ռիսկերը։ Այս ցուցանիշները չեն համապատասխանում իրական աշխատավարձերի և դրամական փոխանցումների աճի տեմպերին, հետևաբար՝ վկայում են անառողջ ֆինանսական մթնոլորտի մասին։ Սա ենթադրում է ապագա դեֆոլտների, վարկային չվճարումների և բանկային համակարգի ակտիվների որակի հնարավոր վատթարացում։

Բացի դրանից, հարկ է նկատել, որ պետական ֆինանսների հատվածում դեռևս նկատվում է որոշակի դրական միտում՝ հիմնականում հարկաբյուջետային մուտքերի աճի շնորհիվ։ Սակայն այս աճը ևս մեծապես պայմանավորված է բազային էֆեկտով, և դրա վերարտադրությունը առաջիկա ամիսներին բավական կասկածելի է դառնում։ Եթե արտաքին առևտրի վատթար վիճակը, արդյունաբերության նվազման միտումը և գնաճի շարունակական ճնշումները պահպանվեն, ապա հարկաբյուջետային մուտքերը նույնպես կարող են զգալիորեն կրճատվել, ինչը սպառնում է պետբյուջեի սոցիալական և կապիտալ ծախսերի կատարողականությանը։

Այս ֆոնին պետական պարտքի աճը և դրա սպասարկման ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են խորացնել ֆինանսական անկայունությունը։ Ի վերջո, 2025 թվականի հունվար-մայիս ամիսների սոցիալտնտեսական պատկերը վկայում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային խոցելիության խորացման, կարճաժամկետ աճի, ոչ կայուն աղբյուրներից կախվածության և բարդ ներքին ու արտաքին գործոններով պայմանավորված համակարգային ռիսկերի կուտակման մասին։

Եթե նկատվող միտումները չզսպվեն և չուղեկցվեն կառուցվածքային բարեփոխումներով, ապա շատ կարճ ժամանակում մակերեսային կայունությունը կփլուզվի՝ տեղը զիջելով խորքային ճգնաժամային գործընթացներին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել