Հետևել են Տավուշի մարզով անցնող ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին
ԱպրելակերպԴեկտեմբերի 12-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը և ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ հատված՝ հետևելու միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։
Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հաղարծին վանական համալիր տանող հատվածը, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, Նորաշեն-Մովսես, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար և դեպի Վարագավանք տանող ճանապարհահատվածները:
Ճանապարհների սպասարկման և շահագործման աշխատանքների դիտարկման շրջանակում հանդիպումներ են կայացել համապատասխան տարածաշրջանները սպասարկող կապալառու կազմակերպությունների տնօրենների հետ, և ցուցումներ են տրվել ճանապարհների մաքրման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել է կապալառուների մեքենամեխանիզմների քանակը, աղի, ավազի կուտակված պաշարները։
Վերը նշված տարածքներում ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ։
Ճանապարհների ձմեռային սպասարկման վերաբերյալ տեսանյութը հետևյալ հղմամբ: