Լրահոս
Կարևոր

«Եթե չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների». հարցազրույց Զեմֆիրայի համերգի ամենազգացմունքային պահի հերոսի հետ

Ապրելակերպ

13-ամյա Գագիկը Զեմֆիրայի հետ բեմում

Հուլիսի 4-ին կայացած Զեմֆիրայի երևանյան համերգը երկար կհիշվի ոչ միայն երաժշտական հույզերով, այլև աննախադեպ տեսարանով՝ 13-ամյա Գագիկը բարձրացավ բեմ ու գրկեց իր սիրելի արտիստին։ Այդ տեսարանը տարածվեց համացանցում, հուզեց հազարավոր մարդկանց, իսկ Tert.am Life-ը գտավ Գագիկին։ «Եթե ես հենց այդ պահին բեմ չբարձրանայի, ինձ կյանքում չէի ների»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գագիկը:

«Զեմֆիրայի հետ հանդիպելը միշտ երազանք էր»

Գագիկն ասում է՝ բեմ բարձրանալու մասին որոշումը վաղուց էր կայացրել. «Նախապես էի որոշել։ Միշտ երազել եմ իմ սիրելի արտիստներին հանդիպել։ Զեմֆիրան առաջինն էր, ու դա իմ կյանքի պահն էր»։ Բայց կոնկրետ որ պահին կբարձրանա, նա չէր նախատեսել․ «Ուղղակի բախտս բերեց, որ հենց իմ ամենասիրած երգերից մեկի ժամանակ կարողացա բարձրանալ»։

«Ասաց՝ հանգստացի, արդեն երգել ենք ու պարել»

Երբ Գագիկը բարձրացավ բեմ, Զեմֆիրան նրան դիմավորեց զարմանալի քնքշությամբ․ «Երբ հետնաբեմ գնացինք, ինքը ասաց՝ վերջ, հանգստացիր արդեն, երգել ենք, պարել ենք, էլ մի՛ լացիր, հիմա քեզ կուղեկցեն ծնողներիդ մոտ: Ասացի, որ ծնողներիս հետ չեմ։ Նա շատ ջերմ էր»։ Այդ պահին Գագիկը Զեմֆիրայի մեջ բացահայտեց մի բան, որ մինչև այդ միայն կռահում էր․ «Ես միշտ գիտեի, որ ինքը բարի է, բայց էդ պահին զգացի, թե ինչքան բաց ու հոգով մարդ է»։

«Նույն օրը Ինստագրամը բացեցի ու... ամենուր մենք էինք» 

Համերգից անմիջապես հետո տեսարանները տարածվեցին համացանցում, ու Գագիկն առավոտյան զարմացած հայտնաբերեց, որ ինքը հազարավոր մարդկանց հիացրել է։ «Պատկերացնում էի, որ կտարածվի, բայց ոչ այսքան։ Նույն գիշերն արդեն իմ նկարներն ամենուր էին։ Շատ զարմացած ու հուզված էի։ Բոլորն ասում էին՝ ապրի էս տղան, ուժեղ էր»։ Մեկնաբանություններում բոլորը նրան կոչում էին համարձակ, իսկ Գագիկը խոստովանում է՝ դա իր համար ևս իսկապես մեծ քայլ էր․ «Ինձ համար համարձակ քայլ էր։ Շատ երկար ժամանակ համոզում էի ինձ։ Վերջում ասացի՝ եթե հիմա չանեմ, կյանքում չեմ ների ինձ»։

«Ես Զեմֆիրա 9 տարեկանից եմ լսում» 

Շատերը զարմացած էին՝ ինչպես է մի պատանի այդքան խոր զգում Զեմֆիրայի երաժշտությունը, որը սովորաբար 90-ականների սերնդի սրտին է մոտ։  «Իմ բախտը բերել է ծնողներիս հարցում: Մայրիկիցս եմ առաջին անգամ Զեմֆիրա լսել։ 9 տարեկանից արդեն լսում եմ։ Ուրիշ էմոցիաներ են»։

«Տատիկս ու հայրս ասացին՝ դե պատմիր ո՞նց ստացվեց»

Գագիկի տուն վերադառնալուց հետո ամենից սպասված հարցը եղել է տատիկից ու հայրիկից․ «Շատ ուրախ էին։ Ասացին՝ ապրես։ Բարեկամներս, նույնիսկ արտասահմանում ապրողները, ասում էին՝ մեր երազանքներն ես իրականացրել»։ Նկարվել չհասցրեց, բայց ոչինչ․ «Այդ պահին նկարն ինձ պետք չէր։ Ուղղակի շատ երջանիկ էի։ Էմոցիաներս հաղթել էին ամեն ինչին»։

Զեմֆիրան հետադարձ կապ տվեց

Համերգից հետո, չնայած տեխնիկական խնդիրներին, Գագիկը կարողացել է հաղորդագրություն ուղարկել Զեմֆիրային․ «Նամակ գրեցի, ասացի՝ սա իմ կյանքի նվերն էր։ Զեմֆիրան հետ գրեց իր օգնականի համարից՝ «Շատ ուրախ էի քեզ հանդիպել, հուսամ՝ ամեն ինչ լավ կլինի»։ Այդ կարդալուց էլի հուզվեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Գագիկը:

Գագիկը 13 տարեկան է,  ունի 3 եղբայր, 2 քույր, սովորում է գրաֆիկ դիզայն, մասնակցում է AI կրթական նախագծերի․ «Մեր նպատակը՝ հինգ տարում մեկ միլիոն հայի դարձնել AI գրագետ։ Որովհետև AI-ն օգնում է 10 անգամ ավելի արդյունավետ լինել»,- ասում է Գագիկը:

«Երբեմն մի րոպեի համարձակ քայլը փոխում է ոչ միայն օրը, այլև ամբողջ ապագան»,-կարծում է Գագիկը: Նրա պատմությունը հենց այդպիսին է։

Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետ