Հայտնի է երեկ գերեվարված տղայի ինքնությունը
ՖոտոԵրեկ Ադրբեջանի կողմից երեկ հրապարակված տեսանյութում գերեվարված տղան
Ալբերտ Գրիգորի Գրիգորյանն է, ծնված 2002թ.-ին՝ Էջմիածնում:
Գրիգորը ծառայել է Ջեբրայիլում, այնուհետև՝ Հադրութում:
Հոկտեմբերի 15-ից ընտանիքը որևէ լուր չի ունեցել որդու մասին, մինչև երեկվա հրապարակումը:
Հավանական է, որ Գրիգորը գերեվարվել է ոչ թե երեկ, ինչպես նշում են լրավամիջոցները, այլ օրեր առաջ, պարզապես թշնամին նոր է հանրայնացրել նրա մասնակցությամբ տեսանյութը:
Հավելենք, որ մինչ այս պահը հայկական կողմից որևէ պաշտոնական արձագանք չկա:
Ընտանիքը սոցցանցի միջոցով խնդրում է բոլոր պատկան մարմիններին զբաղվելու իրենց որդու հարցով: