Լրահոս
Կարևոր


«Ֆեստիվառի» շրջանակում այս տարի ելույթ կունենան Ձախ Հարութն ու Սարո Թովմասյանը

Ապրելակերպ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21:

Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Փառատոնի՝ երրորդ անգամ անցկացումը ցույց է տալիս, որ այն շատ սպասված է, և ավելին՝ մեր մարզերում մշակութային կյանքի աշխուժացման շատ մեծ ներուժ կա: Առաջին «Ֆեստիվառն» այս տարի կունենանք օգոստոսի 23-ին, այնուհետև սեպտեմբերի 13-ին և սեպտեմբերի 21-ին՝ մեր երկրի Անկախության օրը՝ ապահովելով լրացուցիչ միջավայր այդ կարևոր տոնը նշելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նշել է, որ ըստ փառատոնի տրամաբանության՝ ամեն տարի այն պետք է անցկացվի տարբեր մարզերում ու քաղաքներում՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ «Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր:

«Ծրագիրն ուղեկցվում է նաև շրջակա պատմամշակութային վայրեր և հուշարձաններ այցելությամբ. մեզ համար կարևոր է, որպեսզի «Ֆեստիվառը» դառնա նաև մեր երկիրը ճանաչելու կարևոր միջոց»,- ասել է նախարարը՝ կոչ անելով հանրությանը մասնակցել միջոցառումներին:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է փառատոնի անցկացման մանրամասները:

Ըստ այդմ՝ օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: «Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Այս տարի ԿԳՄՍ նախարարության ֆինանսական հատկացումներն ավելացել են, և ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ բավականին մեծամասշտաբ են լինելու»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը:

Միջոցառումները կանցկացվեն ոչ աշխատանքային օրերի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց, նշված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն Տիգրանաշենին