«Տոտենհեմը» չի խոչընդոտի Դելե Ալիի տեղափոխությանը հունվարին
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին մոտ է հեռանալուն պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից։ Անգլիական ակումբը չի խոչընդոտի նրա տեղափոխությանը հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է բրիտանական The Telegraph-ը։
«Տոտենհեմը» ցանկանում է վաճառել Դելե Ալիի տրանսֆերային իրավունքը, սակայն համաձայն կլինի նաեւ վարձակալության տարբերակի։
Անգլիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն։ «Տոտենհեմը» տրանսֆերից ակնկալում է 50 միլիոն եվրո։
Դելե Ալեն «Տոտենհեմում» հանդես է գալիս 2015 թվականից, պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։