Հրատապ նիստ․ Նիկոլ Փաշինյանը հավաքում է բոլորին
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 16։00-ին Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է հրավիրել։ Նիստին հրավիրված են նաև խորհրդարանական խմբակցությունները։ Այս մասին տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Նիստը կայանալու է ժամը16:00-ին, ընդդիմությունը հրավիրված է, մենք մասնակցելու ենք»,– ասաց նա' հավելելով, որ ԲՀԿ–ից նիստին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց. «Չեմ մեկնաբանում, բայց և չեմ հերքում»։ Նիստի օրակարգն այս պահին շարունակում է անհայտ մնալ, բայց ըստ նախնական տեղեկությունների, քննարկվելու է Արցախում երեկվանից ստեղծված իրավիճակը։ Հիշեցնեք, որ արդբեջանական հատուկջոկատայինները հարձակվել են Հին թաղեր ու Խծաբերդ գյուղերի վրա։ Հին թաղերն անցել է հակառակորդի տիրապետության տակ։