Լրահոս
Կարևոր


Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած Համաշխարհային գենդերային անհավասարության (Global Gender Gap Report) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Հայաստանը, չնայած դրական կարգավիճակ է զբաղեցնում, սակայն շարունակում է ունենալ բավական խոցելի դիրք ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական և քաղաքական բնագավառներում։ Այսպես, Հայաստանը գենդերային անհավասարության 73,1 % ինդեքսով 2024 թ. զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային աղյուսակի 59-րդ հորիզոնականը:

Գենդերային անհավասարությունը հասարակական կառուցվածքի մեջ խորապես արմատացած համակարգային արգելք է, որը ոչ միայն սահմանափակում է անհատների հնարավորությունները, այլև կազմաքանդում է հասարակության զարգացման բուն հիմքերը՝ հետևողականորեն թուլացնելով տնտեսական աճը, խախտելով սոցիալական համախմբվածությունը և ուղղակիորեն սպառնալով ժողովրդավարական արժեքներին ու ինստիտուտներին։ Պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամն առանձին վերլուծությամբ անդրադարձ է կատարել այս խնդրին։ Հատկանշական է, որ նշված ուղղությամբ անհավասարությունը գործում է ոչ թե որպես առանձին միջադեպերի շարք, այլ որպես փոխկապակցված նորմերի, կարծրատիպերի և ներհասարակական հարաբերությունների մի ամբողջություն, որը սերունդներ շարունակ վերարտադրվում է մշակույթի, կրթության, օրենսդրության և առօրյա փոխազդեցությունների միջոցով։

Տնտեսական տեսանկյունից գենդերային անհավասարությունը կարելի է դիտարկել որպես կորսված հնարավորությունների պատճառ։ Երբ կանանց մասնակցությունը աշխատուժին սահմանափակվում է, կամ երբ նրանք կենտրոնանում են ավելի ցածր վարձատրվող ոլորտներում կամ չեն կարողանում առաջխաղացում ունենալ ղեկավար պաշտոններում, տուժում է ոչ միայն կնոջ անհատական բարեկեցությունը, այլև պետության համախառն ներքին արդյունքը։ Աշխատավարձերի տեսանելի տարբերությունը, երբ նույն աշխատանքի համար կանայք ավելի քիչ են վարձատրվում, քան տղամարդիկ, ուղղակիորեն նվազեցնում է ընտանիքների գնողունակությունը և ներքին պահանջարկը։ Սակայն տնտեսական վնասը դրանով չի սահմանափակվում։

«Տնտեսական մասնակցություն և հնարավորություններ» ենթաինդեքսի գծով Հայաստանը վայելում է համեմատաբար բարձր մակարդակ, սակայն անցած տարի այս ուղղությամբ խիստ նահանջ արձանագրվեց՝ 3,9 տոկոսային կետով, ինչի արդյունքում Հայաստանը համաշխարհային ցուցակում կորցրեց 26 աստիճան։ Այս նահանջը պայմանավորված է մասնավորապես աշխատանքի մասնաբաժնի ու ստացվող եկամուտների անհավասարակշռությամբ՝ արական սեռի աշխատողների եկամուտները զգալիորեն ավելացել են, չնայած որ կանանց մասնակցության հարցում նահանջ չի զգացվել։ Սա էական ակնարկ է, որ տնտեսական հավասարության ոլորտում ՀՀ-ն արագորեն կորցնում է ձեռք բերած դիրքերը։

Անհավասարության ամենաթաքնված, բայց և ամենածանր տնտեսական խնդիրներից մեկը չվարձատրվող խնամքի աշխատանքն է՝ երեխաների, տարեցների և ընտանիքի խնամքը, որն անհամաչափորեն դրված է կանանց ուսերին։ Այս «անտեսանելի» աշխատանքը, որը կազմում է տնտեսական բարեկեցության հիմքը, դուրս է մնում պաշտոնական վիճակագրությունից՝ միաժամանակ խլելով կանանց ժամանակն ու էներգիան, որը նրանք կարող էին ներդնել կրթության, մասնագիտական զարգացման կամ վճարովի աշխատանքի մեջ։

Սոցիալական հարթությունում անհավասարությունը քայքայում է հասարակության ամենակարևոր կապերը՝ վստահությունը և համերաշխությունը։ Այն սնում է բևեռացումը և կոնֆլիկտները՝ ստեղծելով վախի և անապահովության մթնոլորտ, որը խաթարում է ոչ միայն ընտանիքի, այլև ամբողջ համայնքի կայունությունը։ Երբ հասարակության անդամների մի զգալի մասը զրկված է հիմնարար անվտանգության զգացումից, անհնար է խոսել սոցիալական կապիտալի և քաղաքացիական ներգրավվածության մասին։ Ավելին, անհավասար հնարավորությունները կրթության և առողջապահության ոլորտում սերնդեսերունդ վերարտադրում են աղքատության և մարգինալացման շղթաներ՝ խորացնելով սոցիալական անդունդը։

Կրթության ոլորտում ևս անհանգստացնող միտում կա։ Եզակի բարձր արդյունքներից հետո «Կրթության ձեռքբերում» ենթաինդեքսում 98 %–ից միանգամից մինչև 96,9 %-ի նվազումը զեկույցը գնահատում է որպես «չափազանց լուրջ վատթարացում»։ Դա պայմանավորված է տարրական և միջնակարգ կրթական համակարգերում աղջիկների ներգրավվածության նվազումով, մինչդեռ տղաների ներգրավման կրճատումը ավելի մեղմ է եղել։ Սա արտահայտվում է նաև կրթության հասանելիության մակարդակում անհավասարակշռությամբ։

Ի վերջո, գենդերային անհավասարությունը ժողովրդավարության լակմուսի թուղթն է։ Չի կարող լինել լիարժեք ժողովրդավարություն մի երկրում, որտեղ բնակչության կեսի ձայնը, փորձառությունն ու տեսլականը պատշաճ կերպով ներկայացված չեն որոշումների կայացման գործընթացներում։ Կանանց թերներկայացվածությունը քաղաքականության և բիզնեսի ղեկավար օղակներում հանգեցնում է նրան, որ ընդունվող օրենքներն ու քաղաքականությունները հաճախ անտեսում են կամ երկրորդական են դարձնում սոցիալական պաշտպանության, առողջապահության, կրթության և խնամքի հարցերը։

Սա ստեղծում է մի արատավոր շրջան, որտեղ քաղաքական համակարգը չի արձագանքում հասարակության մի ստվար զանգվածի կարիքներին, ինչն իր հերթին առաջացնում է օտարում և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Իսկական ժողովրդավարությունը պահանջում է ներառականություն, որտեղ բոլոր քաղաքացիներն ունեն հավասար հնարավորություն՝ մասնակցելու իրենց հասարակության կառավարմանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»