Լրահոս
Կարևոր


Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Միջազգային հարաբերությունների ժամանակակից զարգացումները աներևակայելի արագությամբ խաչվում են տեխնոլոգիական առաջընթացի առանցքային ուղղությունների հետ, իսկ այդ գործընթացում առավել սրընթաց և ազդեցիկ դերն այժմ վերապահվում է արհեստական բանականությանը՝ որպես աշխարհաքաղաքական բալանսի վերաիմաստավորման գործիք։

Արհեստական բանականության ոլորտի զարգացումները, որոնք նախկինում դիտարկվում էին որպես տեխնոլոգիական նորարարության մի հատված, այժմ վերածվել են միջազգային ուժերի փոխազդեցության կառուցվածքային այնպիսի հենասյունի, որն ազդում է մրցակցության, համագործակցության, անվտանգության, միջազգային իրավունքի և տնտեսական զարգացման օրակարգերի վրա։ Հենց այս բազմաշերտ ազդեցությունն է, որ արհեստական բանականությունը վերածում է ոչ միայն տեխնոլոգիական, այլև աշխարհաքաղաքական, քաղաքական և դիվանագիտական երևույթի, որի վերաբերյալ միջազգային հարաբերությունների վերլուծությունը պահանջում է համապարփակ դիտարկում։

Նախ՝ արհեստական բանականությունը վերափոխում է ուժի և գերակայության դասական հասկացությունները։ Եթե նախկինում պետության հզորությունը հիմնականում չափվում էր ռազմական ներուժով, տնտեսական ծավալով կամ ռազմավարական դիրքով, ապա ներկայում ուժի բաշխման տրամաբանության մեջ ներառվել է արհեստական բանականության տեխնոլոգիական հագեցածությունն՝ ինչպես մշակումների, այնպես էլ կիրառման ու տարածման տեսանկյունից։ Այս համատեքստում ԱՄՆ-ի և Չինաստանի, ինչպես նաև ոլորտում առաջընթաց արձանագրած մյուս երկրների միջև ընթացող մրցակցությունը դիտարկվում է ոչ միայն որպես տնտեսական կամ ռազմավարական պայքար, այլև որպես արհեստական բանականության ոլորտում ազդեցության ձևավորման համար մղվող գլոբալ մրցակցություն։

Միևնույն ժամանակ, արհեստական բանականության զարգացումը դառնում է պետական ինստիտուտների, պաշտպանության ոլորտի, հետախուզական ծառայությունների և նույնիսկ արտաքին քաղաքական դիվանագիտական կառույցների արդիականացման առանցքային գործոններից մեկը։ Օրինակ՝ ԱՄՆ-ում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Իսրայելում և այլ երկրներում արդեն իսկ գործում են ռազմավարական մակարդակի մեխանիզմներ, որոնք հիմնված են արհեստական բանականության օգնությամբ ստեղծված ռազմաքաղաքական մոդելների վրա՝ հակառակորդի քայլերը կանխատեսելու, բանակցությունների ընթացքում տվյալների վերլուծության և որոշումների օպտիմալացման համար։

Մեկ այլ կարևոր շերտ է արհեստական բանականության կիրառումը գլոբալ կառավարման համատեքստում և միջազգային կազմակերպությունների ներսում։ ՄԱԿ-ում, ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում ակտիվորեն օգտագործվում են արհեստական բանականության վրա հիմնված վերլուծական հարթակներ՝ կոնֆլիկտների կանխարգելման, բնակչության տեղաշարժերի կանխատեսման, կլիմայական ճգնաժամերի ազդեցության գնահատման և տնտեսական քաղաքականության վերլուծության նպատակով։

Այս ամենը հանգեցնում է նրան, որ արհեստական բանականությունը սկսում է ծառայել որպես գլոբալ կարգավորման ոչ միայն օժանդակ գործիք, այլ նաև քաղաքական օրակարգերի կառուցման դինամիկ շարժիչ։ Բայց միաժամանակ այստեղ առաջանում է վտանգ՝ այս տեխնոլոգիայի վրա հիմնված որոշումների ընդունումը կարող է նվազեցնել թափանցիկությունն ու ժողովրդավարական վերահսկողությունը, քանի որ որոշումները հաճախ կայացվում են՝ ելնելով բարդ մոդելների արդյունքներից, որոնց տրամաբանությունը հասանելի չէ լայն հանրությանը կամ նույնիսկ որոշում կայացնողներին։

Արհեստական բանականության ազդեցության կարևորությունը դրսևորվում է նաև տեղեկատվական պատերազմի դաշտում։ Քաղաքական ապատեղեկատվության, հանրային կարծիքի մանիպուլ յացիայի և քարոզչական ռազմավարությունների ոլորտում արհեստական բանականությունը վերածվել է հզոր զենքի։ Տարբեր տարածաշրջաններում հակամարտություններին ուղեկցող տեղեկատվական պատերազմները ցույց են տալիս, որ արհեստական բանականության գործիքներն օգտագործվում են թիրախային քարոզչության, կեղծ վերլուծությունների ստեղծման, սոցցանցային դաշտում ալգորիթմական «հարձակման» նպատակներով։ Այս հանգամանքը նոր տիպի հիբրիդային պատերազմների համատեքստում ուժեղացնում է տեղեկատվության ռազմավարական գործառույթը՝ միաժամանակ սրում անվտանգության միջազգային ռիսկերն ու անվստահության մակարդակը։ Ավելին, արհեստական բանականության վրա հիմնված «deepfake» տեխնոլոգիաների տարածումն ու դժվար վերահսկելիությունն էլ լայն ճանապարհ է բացում տեղեկատվական մանիպուլ յացիայի և ապատեղեկատվության տարածման համար։

Իսկ ինչ վերաբերում է միջազգային իրավունքի հարթությանը, ապա այստեղ արհեստական բանականության կիրառումը բերում է բարդ բարոյա-իրավական և իրավաքաղաքական խնդիրների առաջացման։ Ո՞վ է պատասխանատու, եթե արհեստական բանականությունը ռազմական գործողության ընթացքում ինքնավար կերպով սխալ որոշում է կայացնում, կամ եթե արհեստական բանականության տրամադրած ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկության վրա հիմնված որոշումներ են ընդունվում։ Նման դեպքերում բացակայում է հստակ իրավական պատասխանատվության համակարգը՝ ստեղծելով անորոշության և անպատասխանատվության դաշտ։ Ավելին, միջազգային հարաբերություններում ոչ բոլոր պետություններն ունեն բավարար տեխնոլոգիական հզորություն՝ արհեստական բանականության հնարավորություններն իրացնելու համար, ինչն էլ ավելի է խորացնում զարգացած և զարգացող երկրների միջև ռազմավարական անհավասարության պատնեշը։ Աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Չինաստանը, փորձում են գերազանցության հասնել այս ոլորտում՝ հետ թողնելով մյուս բոլոր երկրներին, և շահագրգռված չեն ոլորտի կարգավորմամբ։

Այս ամենով հանդերձ, տեխնոլոգիայի ներուժը չպետք է դիտարկել միայն որպես ռիսկեր ստեղծող գործոն։ Այն նաև կարող է դառնալ խաղաղությունը ու համագործակցությունը խթանող հզոր միջոց, եթե ձևավորվեն համընդհանուր չափանիշներ, վերահսկողության մեխանիզմներ և միջպետական վստահության շրջանակներ։ Օրինակ՝ արհեստական բանականությունը կարող է նպաստել սահմանի կառավարման, հակամարտությունների կանխարգելման, խաղաղապահ առաքելությունների օպտիմալացման, մարդասիրական օգնության ժամանակին տրամադրման գործընթացներում։ Ուստի, այսօր անհրաժեշտ է համարվում բազմակողմ դիվանագիտական համաձայնությունների շրջանակում միջազգային համաձայնագրեր մշակելը՝ արհեստական բանականության կիրառման սահմանների, ստանդարտների և վերահսկողության ձևերի մասին, որոնք կփորձեն կանխել դրա՝ վատ նպատակներով օգտագործման կամ չարաշահման հնարավորությունները։ Այս համատեքստում միջազգային կազմակերպությունները պարտավոր են հանդես գալ որպես կարգավորող դերակատարներ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով, որ արհեստական բանականությունը չդառնա աշխարհաքաղաքական գերկենտրոնացման գործիք, այլ նպաստի իրավահավասարության և գլոբալ բալանսի վերականգնմանը։

Հատուկ կարևորություն ունի այն, որ արհեստական բանականությունը չծառայի միայն հզոր պետությունների ռազմավարական հեգեմոնիային, այլ դառնա նաև փոքր պետությունների զարգացման ու անկախության ամրապնդման գործիք։ Այս հարցում Հայաստանի նման երկրների համար բացվում են ինչպես սպառնալիքներ, այնպես էլ հնարավորություններ։ Փոքր երկրների պետական կառույցները նույնպես կարող են արհեստական բանականության օգնությամբ ավելի ճկուն և կանխատեսելի դարձնել իրենց արտաքին քաղաքականությունը, միաժամանակ պաշտպանվել տեղեկատվական ազդեցություններից և ապահովել արդյունավետություն իրենց տնտեսական, անվտանգային ու ռազմավարական որոշումների մեջ։ Սակայն փոքր երկրների համար հրամայական է նաև սեփական արհեստական բանականության մոդելներն ունենալու հարցը, որպեսզի նրանք կախված չլինեն այլ երկրների տեխնոլոգիական հնարավորություններից։ Այս ոլորտը ստիպում է վերաիմաստավորել նաև ինքնիշխանության, մարդկային արժեքների, քաղաքական պատասխանատվության և էթիկայի հասկացությունները։

Կարևոր է նաև արհեստական բանականության տիրույթի հետ կապված հանրային գրագիտության ապահովումը, որին բախվում են տարբեր երկրների հասարակությունները։ Մյուս կողմից էլ՝ առանցքային է այս ոլորտում իրական առաջընթացի ապահովումը։ Ու այս համատեքստում Հայաստանի խնդիրն այն է, որ ավելի շատ տարբեր մակարդակներով դեկլարատիվ բնույթի հայտարարություններ են արվում այս տեխնոլոգիաների մասին, քան իրական քայլեր են ձեռնարկվում սեփական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում է