«Լիվերպուլի» հարձակվողը բաց կթողնի 1.5-2 ամիս
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիեգու Ժոտան վնասվածքի պատճառով բաց կթողնի նվազագույնը 1.5 ամիս: Այդ մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Վնասվածքն ավելի բարդ է, քան մենք կանխատեսում էինք սկզբում, սակայն ավելի լուրջ չէ, քան մենք սպասում էինք ավելի ուշ: Բժիշկները հետազոտել են նրա ծունկը և ասել, որ վիրահատության անհրաժեշտություն չկա: Ստույգ ժամկետ չեմ կարող նշել, բայց նա բաց կթողնի 1.5-2 ամիս»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դիեգու Ժոտան վնասվածք էր ստացել դանիական «Միտյուլանդի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում (1:1): Այս մրցաշրջանում նա «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ: