Ադրբեջանցիները Կապանի ուղղությամբ չեն կրակել, բայց իրենց խրամատներից ասել են, թե ժամանակ ենք տալիս, հետ գնացեք․ Սյունիքը մարտական «համար 1»-ի մեջ է
ԱպրելակերպՍյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները։
Պողոսյանը հայտնել է, որ կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։
Հերքել է նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։
«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– պատմել է մարզպետը։
Մելիքսեթ Պողոսյանը նշել է նաև, որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։