Լրահոս
Կարևոր


Արևմտյան «փիառի» փուչիկը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած որ Եվրոպան միջազգային ասպարեզում իրեն դիրքավորում է որպես մարդու իրավունքների պաշտպանության ռահվիրա, այնուամենայնիվ, ռեալ իրականության պարագայում այնպիսի դեպքերի ենք առնչվում, որ եվրոպական համայնքը ոչ միայն լռություն է պահպանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների պարագայում, այլև իր անգործությամբ խրախուսում է դրանք։

Այդպիսի իրավիճակ ունեցանք, երբ Ադրբեջանը մի քանի էտապով ագրեսիվ հարձակումներ սկսեց Արցախի նկատմամբ՝ հասնելով ընդհուպ մինչև հայաթափման։ Ավելին՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններն ուղղակի աչքի զարնող են, քանի որ դրանք կոնկրետ փաստերով առկա են։ Ադրբեջանական կողմը շահագրգռվածություն է ցուցաբերում, որ հայկական կողմը հետ վերցնի միջազգային դատական ատյաններում իր ներկայացրած հայցերը, որպեսզի հանցագործությունների մասին աղաղակող փաստերը ջրի երես դուրս չգան։

Նույնիսկ այս պարագայում եվրոպական երկրներն ու կառույցները մի քանի դեկլարատիվ հայտարարություններից բացի ոչինչ չարեցին։ Եվրոպացիների լուռ հայացքի ներքո Արցախից մի ամբողջ ժողովուրդ էթնիկ զտման ենթարկվեց։ Ադրբեջանը նույնիսկ հանդգնեց ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, Եվրոպայից նորից ոչինչ չձեռնարկեցին Հայաստանին աջակցելու ուղղությամբ։ Ու այդպես՝ մինչև հիմա եվրոպական համայանքը՝ ի դեմս ԵՄ-ի, ամբողջությամբ աչք է փակում Ադրբեջան պետության կողմից հանցագործությունների իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների կոնցեպտների ոտնահարման վրա։

Ու այս պարագայում մի փոքր զավեշտալի է թվում, որ Փաշինյանի՝ Բրյուսել այցելության կոնտեքստում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարում է, թե իրենք աջակցում են Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հենց այստեղ է, որ ծագում է հետևյալ հարցը. բա որ Ադրբեջանից ու Թուրքիայից հայտարարում են, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» պիտի բացվի, որը լինելու է արտատարածքային սկզբունքով, այսինքն՝ խախտվելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ ԵՄ-ից երբևէ մի կես բերան չեն հայտարարում, թե նման արտատարածքային միջանցքն իրենց համար անընդունելի է։

Միգուցե «գաղտնիքը» այլ տեղում է՝ ԵՄում ՀՀ ինքնիշխանություն կամ տարածքային ամբողջականություն ասելով՝ միայն հասկանում են Ռուսաստանի ազդեցության թուլացո՞ւմ։ Բայց Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը դեռևս չի նշանակում, որ մեր երկիրը դրանից շատ ավելի ինքնիշխան է դառնում։

Հաջորդը. եթե Եվրամիությունում այդքան շահագրգռված են, որ Հայաստանն իր հարաբերությունները դիվերսիֆիկացնի, ավելի ստույգ՝ կտրվի Ռուսաստանից, ինչո՞ւ եվրոպական համայնքը պայմաններ չի ստեղծում, որ հայկական արտադրանքն ու ապրանքներն արտահանվեն դեպի Եվրոպա։ Մի ժամանակ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգը» (GSP+), որը նախատեսում է մաքսային արտոնություններ, գործում էր նաև Հայաստանի համար. այն ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: 2022 թվականից սկսած այս արտոնյալ ռեժիմն այլևս չի գործում։ Հայաստանի համար նոր արտոնյալ առևտրային ռեժիմ սահմանելու որևէ նախաձեռնություն չկա։ Ու այս ֆոնին պատահական չէ, որ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը չնչին է՝ ի համեմատ առկա մեծ հնարավորությունների։

Իսկ այս պայմաններում մեծանում է Հայաստանի առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ՝ ավելի խորացնելով Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից։

Մյուս կողմից էլ՝ ԵՄ-ում 2021 թվականից սկսած խոսում են Հայաստանին գումարներ տալու մասին։ Բայց ինչպես չորս տարի առաջ էին հայտարարում 270 մլն եվրո տրանադրելու և հատկացվելիք գումարները մինչև 2,5 մլրդ եվրոյի հասցնելու մասին, այնպես էլ հիմա են շարունակում հայտարարել։ Թերևս 4 տարի հետո ևս նույն գումարների մասին կհայտարարեն։ Եթե ԵՄ-ում իսկապես մտածում են Հայաստանում կյանքի որակի բարելավման և բարեփոխումների մասին, ապա գոնե այդ գումարի մի առյուծի բաժինը պիտի տված լինեին։ Չէ՞ որ Հայաստանը բազմաթիվ սուր խնդիրներ ունի, այդ թվում՝ արցախցիների սոցիալական աջակցության հետ կապված՝ հաշվի առնելով, որ այդ մարդիկ մեծ զրկանքներ են կրել և զրկվել են իրենց ունեցվածքից։

Չնայած, այստեղ շատ մեծ հարցական է՝ եթե իրոք որոշ գումարներ տրամադրեն, արդյոք դրանք կծառայեցվեն Հայաստանի դիմադրողականությա՞նը, թե՞ իշխող քաղաքական ուժի շահերին ու հակառուսական քարոզչություն իրականացնելու աստառի ներքո կփոշիացվեն։

Մյուս կողմից էլ՝ չեղավ մի դեպք, երբ ԵՄ-ն Հայաստանին լրջորեն աջակցի արտադրության կազմակերպման ու հայկական ապրանքների մրցունակության ապահովման համար։ Այնինչ, դրա կարիքը Հայաստանը շատ ունի։ Դրա փոխարեն մեծ աժիոտաժ է ստեղծվում վիզաների ազատականացման թեմայի շուրջ։ Իհարկե, վիզաների ազատականացումը ՀՀ քաղաքացիներին հնարավորություն կտա որոշակի ժամանակ ու ռեսուրսներ խնայել, բայց տնտեսական առումով Հայաստանի զարգացմանը ոչինչ չի տալու։ Էլ չենք խոսում այն մասին, որ դրանք զուտ խոսակցություններ են, և դրանց ուղղությամբ շոշափելի որևէ քայլ չի էլ արվել:

Մի խոսքով՝ տպավորություն է, որ միայն փիառի հետ գործ ունենք։ Առավել ևս, որ Հայաստանում որոշում է ընդունվել ԵՄ անդամակցության ուղղություն ընտրելու վերաբերյալ, իսկ ԵՄ-ից որևէ ձայն չկա՝ արդյոք իրենք պատրա՞ստ են ընդունել Հայաստանին իրենց կազմ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանԴուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՀաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ին«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»