Լրահոս
Կարևոր

Ճշմարտությունը՝ բանտախցից կինոէկրան. հանդիպում Ջաֆար Փանահիի հետ

Ֆոտո

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատվավոր հյուրի կարգավիճակով Երևանում էր իրանցի նշանավոր ռեժիսոր Ջաֆար Փանահին։ Սա Փանահիի առաջին փառատոնային այցն է 14 տարվա տնային կալանքից և ազատազրկումից հետո:

Tert.am Life-ը ներկա է եղել ռեժիսորի հետ հանդիպմանն ու առանձնացրել կարևոր դրվագները: 

Հանդիպման ընթացքում նա խոսեց ստեղծագործական խիզախության և ազատ արվեստի մասին, իր ֆիլմերի գաղափարական հիմքի, ինչպես նաև իր անցած անձնական և մասնագիտական ուղու մասին։  «Իմ ֆիլմերն ուզում եմ նկարել հենց այնպես, ինչպես երազում եմ, ինչպես հոգուս խորքում եմ զգում։ Պատրաստ եմ ամեն ինչ զոհաբերել, միայն թե այդ երազանքները մարմին ստանան»,- նշեց ռեժիսորը։

Փանահին հատուկ շեշտեց իր աշխատանքների ազդեցությունն Իրանի երիտասարդ սերնդի վրա՝ այն երիտասարդների, ովքեր արվեստի ոլորտում հաճախ մենակ են իրենց երազանքների և համակարգի սահմանափակումների միջև.
«Նրանք հաճախ հուսալքվում են՝ մտածելով, թե նկարեցին, բայց ո՞վ կտեսնի։ Իսկ երբ տեսնում են, որ մեկին հաջողվել է, հավատ են ստանում, որ իրենք էլ կարող են»,- անկեղծացավ ռեժիսորը:

Նա նաև անդրադարձավ իր ֆիլմերի միջազգային հաջողություններին և դրանց հասարակական արձագանքին՝ հատկապես հիշելով այն գիշերը, երբ Կաննի կինոփառատոնում արժանացավ «Ոսկե արմավենու» մրցանակին։

Նրա խոսքերով՝ բանտում գտնվող իր ընկերները ոգևորվել էին այդ հաղթանակի սպասումով, որն արվեստը դարձրել էր հույսի առարկա։

«Իմ ուրախությունն իմ հաղթանակի համար չէր, այլ նրանցն էր՝ այն մարդկանցն, ովքեր բանտախցում սպասում էին այդ լուրին՝ որպես ոգևորության աղբյուր»,- պատմեց ռեժիսորը։

Նա ընդգծեց, որ իր ֆիլմերն անխուսափելիորեն արտացոլում են իր անցած կյանքի փորձը, այդ թվում նաև բանտարկությունը.
«Ես չեմ կարող շրջանցել կամ անտեսել իմ կյանքի այդ հատվածը։ Բանտը գոյություն ունի, այն ծանր է, բայց իրական, և ինչպես իմ կյանքի մնացած փորձառությունները, արտացոլվում է իմ ֆիլմերում»։

Եզրափակելով՝ Փանահին անդրադարձավ իր՝ հայրենիքում ֆիլմ ցուցադրելու երազանքին՝ ավելացնելով.
«Ցանկանում եմ ֆիլմերս ներկայացնել հենց իմ երկրում, իմ ժողովրդի հետ հաղորդակցվելու, նրանց հետ երկխոսելու համար։ Դա իմ ամենախորը երազանքն է»,-նշեց Ջաֆար Փանահին։

Փանահին եզակի ռեժիսորներից է, ով արժանացել է Լոկառնոյի կինոփառատոնի «Ոսկե հովազ»-ին, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ»-ին, Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ»-ին, Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ»-ին։ Չնայած տնային կալանքին՝ նա շարունակել է ստեղծագործել, երբ նրան պաշտոնապես արգելված էր դա անել:

Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. ՉալաբյանՀանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ ԿարապետյանՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար