Լրահոս
Կարևոր


Երևանում մեկնարկել է վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը

Սպորտ

Շուրջ 1 շաբաթից Հայաստանը կհյուրընկալի մարզական ևս մեկ խոշոր իրադարձություն՝վոլեյբոլի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը:

Մրցաշարի մեկնարկին ընդառաջ՝ Հյուսիսային պողոտայում այսօր տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի անդամները, մարզիչներ, մարզասերներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել սպասվելիք իրադարձության առթիվ: Նախարարի տեղակալն ընդգծել է՝ ֆեդերացիայի գործուն քայլերն ու թիմի գործադրած ջանքերը վերջին շրջանում առավել նկատելի են:

«Մի քանի օրից մարզաշխարհի ուշադրությունն ուղղվելու է վոլեյբոլին և Երևանում կայանալիք Եվրոպայի Մ16 տարեկանների առաջնությանը, որի հերոսները լինելու են մեր մարզիկները: Վստահ եմ՝ մարզիկները լավագույնս պատրաստ են առաջնության մեկնարկին, իսկ վարչական թիմն էլ ողջ ծավալով ու ներուժով օգտակար կլինի Հայաստանի թիմի հաջող մրցելույթներին»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ հաջողություն և հաղթական մրցելույթներ մաղթելով հայ մարզիկներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև միջազգային մրցաշարեր հյուրընկալելու ՀՀ քաղաքականությունը, որը, նրա դիտարկմամբ, նպաստում է աշխարհի սպորտային քարտեզում Հայաստանի տեսանելիության բարձրացմանը:

Հիշեցնենք՝ այս օրերին Երևանում ընթանում է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Տարվա ընթացքում մեր երկիրը հյուրընկալել է նաև տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունն ու կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի քարտուղար Կարեն Ասմարյանը ևս շնորհավորել է ներկաներին՝ 2025 թվականին Հայաստանում վոլեյբոլի աննախադեպ միջոցառում անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ ՀՎՖ-ն այս միջոցառմանը պատրաստվել է շուրջ երեք տարի՝ անելով առավելագույնը: Կարեն Ասմարյանը շնորհակալություն է հայտնել մարզիչներին՝ ընդգծելով նրանց անգնահատելի ներդրումը թիմի հաջողություններում: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին աջակցության համար և հույս հայտնել, որ առաջիկայում բոլորն ականատես կլինեն Հայաստանի հավաքականի հաղթանակներին։ Կարեն Ասմարյանը հույս է հայտնել՝ մեծ թվով երկրպագուներ ներկա կգտնվեն առաջնության հանդիպումներին և կաջակցեն Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականին:

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կանցկացվի հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը՝ Հայաստանի և ևս 15 երկրի մասնակցությամբ: Երևան կժամանեն Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի պատվիրակները: Նախատեսվում է շուրջ 500 մարզիկի մասնակցություն:

Առաջնության շրջանակում, ընդհանուր առմամբ, կանցկացվի 60 հանդիպում Գազպրոմ Արմենիայի ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ Հայաստան