Լրահոս
Կարևոր


Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը

Քաղաքականություն

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտնությունը հայաստանյան քաղաքականության մեջ ալեկոծել է «Քաղաքացիական պայմանագրին», իսկ նոր, որակապես այլ քաղաքական ուժ ստեղծելու Կարապետյանի հայտարարությունը խուճապի է մատնել։ Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամեն ինչ անելու են այդ քաղաքական ուժը չգրանցելու համար։ Թեպետ Կարապետյանն ինքը չի նշել, թե ի՞նչ ֆորմատով է այդ ուժը գրանցել ներկայացնելու՝ կուսակցությո՞ւն, կուսակցությունների դաշի՞նք, թե՞ այլ նախաձեռնություն, համենայնդեպս, «Քաղպայմանագրում» այնքան վախեցած են, որ արդեն իսկ սկսել են քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։

Օրերս Փաշինյանի տված ծավալուն ասուլիսը հենց անուղղակի կերպով հանձնարարություն էր պետական մարմիններին ամեն գնով չգրանցել Սամվել Կարապետյանի ենթադրյալ կուսակցությունը, և թույլ չտալ դրա մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Փաշինյանը արդարադատության նախարարին խիստ զգուշացում է տվել, որ որևէ կերպ չփորձեն անգամ դիտարկել Սամվել Կարապետյանի և նրա կողմնակիցների ներկայացրած դիմումները։ Փաշինյանն էլ հայտարարել է, թե 3 երկրի քաղաքացիություն ունեցող Կարապետյանը չի կարող Հայաստանում զբաղեցնել որևէ ընտրովի պաշտոն, բացառությամբ ավագանու անդամի, այն էլ, եթե հաշվառված լինի Հայաստանի տարածքում։ Իհարկե, այս իրավական հարցերը թե՛ Կարապետյանը և թե՛ իր թիմակիցները հրաշալի հասկանում են, կուսակցության գրանցումն էլ, եթե այդպիսին լինի, տեղի կունենա Կարապետյանի որևէ մերձավորի կամ հայտնի քաղաքական դեմքի անունով, իսկ գործարարը կլինի այդ կուսակցության դեմքը և այդ կերպ կմասնակցեն ընտրություններին։

Նախօրեին Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի հայտարարությունը վկայում է, որ, ըստ ամենայնի, հենց Նարեկ Կարապետյանը կարող է լինել քաղաքական այդ ուժի նոմինալ ղեկավարը և ինքն էլ ակտիվորեն մասնակցի քաղաքական պրոցեսներին։ Ամեն դեպքում, Կարապետյանի հայտնությունը խառնել է ոչ միայն Փաշինյանի, այլ նաև մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի հաշվարկները, որոնք նման լուրջ մրցակցի առկայության պայմաններում կարող են դուրս մնալ քաղաքական գործընթացներից, ուստի չի բացառվում, որ իշխանությունից բացի, այդ ուժերը ևս սկսեն հարվածել Սամվել Կարապետյանին։

Անժելա Մարգարյան

Ժողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Լավրովը որտեղի՞ց գիտի. Էդմոն Մարուքյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2025-ին 52 մլրդ 164 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել ՀԷՑ-ի կողմից վերցված որևէ վարկի տոկոս չի մտել սակագնի մեջ, մեր բնակչությունը վարկերի համար ոչ մի դրամի վճարում չի կատարել. պաշտպան Միջնորդել ենք, որ կառավարությունը չկարողանա ՀԷՑ-ի բաժնետոմսերը կամ գույքը գնել․ պաշտպան Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո օրենքում փոփոխություններ արեցին, որ ՀԷՑ-ը վերցնեն․ պաշտպան Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցը «Ճանապարհների բացումը» խաբկանք է՝ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միջոց․ Արմեն ՄանվելյանՀՀ-ում ապարտեիդի քաղաքականություն է ձևավորվում․ Հովհաննես ԻշխանյանԸնտրություններից 5 ամիս առաջ բանակը կրճատում են՝ դարձնելով 1.5 տարի, 15 օր հետո կոչ են անում կանանց գնալ ծառայության. Նաիրի ՍարգսյանՀԷՑ-Ի գործով դատական նիստը. ուղիղՍամվել Կարապետյանի ծրագրերը մշտապես եղել են թիրախային, խնդիրներ լուծող ու զարգացում ապահովողԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալու Փաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին Արևային վահանակները ավելի երկարակյաց են դարձել նանոխողովակների միջոցով Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Հայոց բանակի փառապանծ օրվա առիթով` «ՀայաՔվե» միավորումը տոնական համերգ էր կազմակերպել «Առնո Բաբաջանյան» համերգասրահումԱռողջության ապահովագրության պահումներն ու ծառայությունները անհամաչափ են բաշխված․ Մենուա ՍողոմոնյանՀայաՔվե ազգային քաղաքացիական միավորման կազմակերպած համերգը նվիրված Հայոց բանակի 34 ամյակինԱդրբեջանը հայ սպառողին տնտեսական էքսպանսիայի դեսպան է դարձնում․ Հրայր ԿամենդատյանՄեր բանակի և նրա հազարավոր նվիրյալների մեծարման և արժևորման մեջ մեր համեստ ներդրումը. Ավետիք ՉալաբյանՀայաստանի հանրային-քաղաքական կյանք է մտնում նոր սերունդ՝ իր արժեքներով, իր նոր պատկերացումներով, իր ճիշտ պահանջատիրությամբ. Գագիկ Ծառուկյան Մերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ» Հայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ» Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ» «Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ» Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ» Սիրով լսում են այն սուտը, որը... ցանկանում են լսել. «Փաստ» Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Իրականում կենսաթոշակը ոչ թե բարձրացել է, այլ նվազել. «Փաստ» Ինչո՞ւ է դատախազությունը օրենք խախտում ու ներողություն չի խնդրում. «Փաստ» Ֆրանսիական Ալպերում հրդեհ է բռնկվել շքեղ հյուրանոցում. տարհանվել է 270 մարդ Իմունաթերապիայի նոր բանալի. հայտնաբերվել են հակամարմիններ, որոնք օգնում են պայքարել քաղցկեղի դեմԴաղստանում տեղի է ունեցել փոխհրաձգություն, չեզոքացվել է երկու զինյալ. ՏԱՍՍ Հսկայական նավատորմ է ուղևորվում դեպի Իրան. ինչպես Վենեսուելայի դեպքում, այն պատրաստ է կատարել իր առաքելությունը. մի՛ թողեք, որ դա կրկնվի. ԹրամփԱդրբեջանի և Չինաստանի արտգործնախարարները Պեկինում քննարկել են տնտեսական և առևտրային համագործակցության հարցերՀանդիպում հայրենիքի պաշտպանությանը կամավորագրված հայ տղամարդկանց հետ․ Նարեկ ԿարապետյանԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս Սիդնի Սուինիի գայթակղիչ լուսանկարները ժանյակավոր ներքնազգեստով խելագարեցրել են սոցիալական ցանցերը Ինձ միշտ ասում էին, որ «Լիոնը» հիանալի թիմ է, և արժե գալ այստեղ․ թիմն իսկապես շատ լավն է․ ԷնդրիկՈգու իսկական տոն. Աբրահամ Հովեյանը շնորհավորել է Հայաստանի զինված ուժերին ՀՃՇ Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար` Սևակ Մարտիրոսյանի շնորհավորական ուղերձը` ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ ԿարապետյանինՀայոց բանակը երբեք չի պարտվել և միշտ լինելու է հաղթանակած. Հովհաննես Ծառուկյան «Մարիներ» լցանավի երկու ռուս նավաստիներն ազատ են արձակվել և ուղևորվում են Ռուսաստան. ԶախարովաԽոնարհվում ենք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած բոլոր հայորդիների հիշատակի առջև․ «Մեր ձևով»Չարլզ թագավորը և նրա երազանքի ավտոպարկը. 2 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ նվերից մինչև նոր էլեկտրական սուպերմեքենա՝ 160,000 ֆունտ ստեռլինգով«Արևմտյան Ադրբեջան» դոկտրինը, իրականում, համընկնում է իշխանությունների կողմից պարտադրվող «Չորրորդ Հանրապետության» գաղափարախոսության հետ» (տեսանյութ) Մենք միշտ կվերհիշենք այն, ինչ դուք արեցիք մեզ համար․ Հայաստանը ուժեղ կլինի Ձեր շնորհիվ․ Նարեկ Կարապետյան