Լրահոս
Կարևոր


Մտավախություն կա, որ կամաց-կամաց կկորչեն հին հայկական երգերը․ Սերուժը գտել է ելքը

Ապրելակերպ

Հարցազրույց լիբանանահայ գործիքավորող, երաժիշտ, հայրենադարձ Սերուժ Բաղդասարյանի (C-rouge) հետ։

– Չորս տարուց ավելի է՝ բնակվում եք Հայաստանում։ Ի՞նչը դրդեց, որ գաք Հայրենիք։

– Մոտավորապես 7-8 տարի առաջ ես Հայաստան տեղափոխվելու երազանքն ունեի։ Պատճառներից մեկն այն էր, որ ուզում էի ավելի մոտիկից ծանոթանալ մշակույթին, արվեստին։

– Մինչ մշտական բնակություն հաստատելը պարբերաբար եկել-գնացել եք։ Այլ բան է գալն ու գնալը, այլ բան՝

– Շատ են տարբերությունները, բայց դրանք այդքան էլ չեմ կարևորում, չեմ կենտրոնանում այն կետերի վրա, որոնք ինձ նեղություն կպատճառեն։ Ավելի շատ դրականն եմ տեսնում։

– Ես մեկ տարբերություն կարող եմ ասել․ լիբանանահայերը շատ են սիրում քաղցրն ու կծուն։

– Այո։ Լիբանանում «Քնեֆե» անունով ուտելիք ունենք, որն այստեղ ընդունված չէ։ Թելանուշից և այծի պանրից է պատրաստվում, համեմվում է օշարակով։ Մեզ մոտ Մերձավոր Արևելքի սովորություններն են, այստեղ՝ ԽՍՀՄ-ի։

– 15 տարի է՝ երաժշտությունը մշակում եք էլեկտրոնային ոճովինչո՞ւ նման որոշում կայացրեցիք։

– Իմ կարևոր սկզբունքն է՝ հայկական մշակույթն իմ ձևով գոնե տարածել կարողանամ։ Ուզում եմ մեր երաժշտությունը ներկայացնել ոչ միայն հայերին, այլև ամբողջ աշխարհին։ Կարծում եմ՝ կգա օրը, և մենք կկարողանանք աշխարհին ցույց տալ, թե ինչքան գանձեր ունենք երաժշտության մեջ։

– Առաջինը Կոմիտասի «Կռունկն» եք ներկայացրել էլեկտրոնային ոճով։ Քննադատությո՞ւնն էր շատ, թե՞ գովասանքը։

– Թեթև, ոչ ծանր քննադատություն կար։ Ունկնդիրներս իմ տարիքի մարդիկ էին, գուցե այդ պատճառով էլ ընդունել են գաղափարը։ Գուցե մի քիչ էքստրիմ էր արածս՝ էլեկտրոնային երաժշտությունը «Կռունկի» հետ խառնելը, բայց դա պատճառ դարձավ, որ Լիբանանում շատ ոչ հայեր, ովքեր կյանքում դուդուկ չէին լսել, հետաքրքրվեն այս երաժշտական գործիքով։ Իմ նպատակը դա էր։

– Ինչո՞ւ Կոմիտաս և ինչո՞ւ հին հայկական երաժշտություն։ Կարող եք նույն հաջողությամբ ժամանակակից երգերն էլեկտրոնային ոճով ներկայացնել։

– Նոր երգերը ժամանակակից ձևով, քիչ թե շատ, ներկայացված են։ Ես ուզում եմ մեր հին երգերը վերակենդանացնել, որովհետև, եթե հին երգերը թողնենք ինչպես կան՝ դասական ձևով, կարծում եմ, նոր սերնդին շատ հետաքրքիր չի դառնա։ Մտավախություն կա, որ կամաց-կամաց կկորչեն մեր երգերը։ Դրա համար, կարծում եմ, նոր ձևեր պետք է գտնել, նոր թևեր տալ մեր երգերին, որպեսզի բոլորին հասանելի լինի։ Ես՝ իմ ոճով, մյուսն՝ իր, փորձենք մոտենալ այդ երաժշտությանը, և ամեն մեկն իր ձևերով եթե կարողանա վերակենդանացնել մեր երգերը, բոլորին անխտիր կարող ենք հասնել։

– Համոզված եմ, հին հայկական երաժշտությունը լսելով եք մեծացելայստեղ չկա՞ դաստիարակության պակասը, ոչ թե սերունդների տարբերությունը։

– Ես երաժշտական ընտանիքում եմ մեծացել, փոքրուց լսել եմ հին հայկական երգերը։ Հայկական միջավայրում եմ մեծացել։ Այս բոլորը մեծ ազդեցություն է ունեցել, դրա համար սիրում եմ և ուզում եմ միայն հայ երգի հետ աշխատել։

Հիմա նորություններն այնքան արագ են զարգանում, տեխնոլոգիան օր օրի առաջընթաց է գրանցում, պետք է ժամանակի հետ քայլենք։ Նույնը երաժշտության դեպքում է։ Պետք է ժամանակակից ձևով ներկայացնենք, որ կարողանան պայքարել մյուս երաժշտությունների հետ։

– Եղե՞լ է, որ էլեկտրոնային տարբերակով լսեն երիտասարդներն ու բնօրինակը լսելու ցանկություն հայտնեն։

– Ընդհանրապես երգերը որ վերամշակում եմ, Youtube-ում կարճ ձևով ներկայացնում եմ երաժշտությունը, թեման, որպեսզի եթե մարդիկ ուզեն՝ փնտրեն երգը։ «Մուսա լեռան» երգը որ վերամշակել եմ «Չալմը դանգը» անունով, շատ մարդիկ ինձ գրել են, որ ընդհանրապես այս երգը չէին լսել և իմ կողմից վերամշակված տարբերակը լսելուց հետո են իմացել երգի մասին։ Ես էլ այդ երգի մասին չգիտեի։ 5 տարի առաջ Մուսա լեռան մասին երգեր էի փնտրում, դա գտա և շատ սիրեցի, ուզեցի իմ ձևով ներկայացնել։

– Ընդհանրապես հին հայկական երաժշտությանն ինչպե՞ս եք ծանոթանում, ինչպե՞ս եք գտնում երգերը։

– Միշտ Youtube-ում եմ փնտրում ու գտնում։ Այն անսահման հանրագիտարան է։ Արդեն երգերի երկար ցանկ ունեմ, որ գտել եմ ու կամաց-կամաց պետք է աշխատեմ դրանց ուղղությամբ։

– Գործիքավորման ժամանակ երաժշտական ո՞ր գործիքն եք հաճախ օգտագործում։

– Ընդհանրապես սիրում եմ բալանսը պահել, ամեն գործիքին հավասարաչափ արժեք տալ։ Պատահում է՝ որոշ երգերում զուռնան ավելի է փայլում, քան մյուսները։ Ամեն երգում մի գործիք «աստղ» է լինում։

– Երաժշտական կրթություն չունեքբացթողումը չե՞ք զգում։

– Երաժշտական կրթություն չունեմ և չգիտեմ՝ ասեմ երանի՞, թե՞ ոչ։ Բայց հարցին տարբեր ձևով եմ մոտենում։ Ամեն ինչ լսողությամբ եմ անում և գործին այլ անկյունից եմ մոտենում և նոր գաղափարներով հանդես գալիս։ Սակայն, եթե ուրիշ կրթություն ունենայի, ավելի սահմանափակ ձևով թերևս կմտածեի։ Բայց հիմա մտածում եմ մի քիչ զարգացնել կրթությունը, ինչը կօգնի արագ, սահուն ձևով գործերը մեջտեղ բերել։

– Ովքե՞ր են Ձեր ունկնդիրները։

– Երիտասարդները, 20-30 տարեկաններն են մեծ թիվ կազմում և ամենաշատը Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լիբանանից են։ Կան նաև ոչ հայեր։ Ուզում եմ՝ լսենք երաժշտությունը, տարածենք նաև ոչ հայերի շրջանում։

– Գործիքավորման դեպքում արհեստական բանականությունն օգտագործե՞լ եք։

– Ընդհանրապես չեմ օգտագործել։ Հետաքրքրության համար մեկ անգամ օգտագործեցի ու ապշեցի, որովհետև գաղափար տվեցի արհեստական բանականությանն ու ասացի, որ վերամշակի երաժշտությունը ռոքային ոճով, իսկ թե ի՞նչ արեց՝ ուղղակի ապշեցուցիչ էր։ Ինչքան զարգացած համակարգ են ստեղծել։ Զարմանալի էր։ Գաղափարների համար կարելի է օգտագործել, բայց ոչ միշտ։ Կարող է քեզ օգնել, գաղափար տալ։

– Մեկ երաժշտությունը գործիքավորելու համար որքա՞ն ժամանակ է պահանջվում։

– 2-3 ամիս։ Ես ամեն օր երաժշտությամբ չեմ զբաղվում, այն հոբբի է։ Իմ բուն գործը դիզայն և ծրագրավորումն է։ Սակայն երաժշտությունն ուրիշ աշխարհ է։ Ընդհանրապես ձայնագրման գործընթացը երկար է։

– Կա՞ երաժշտություն, որը չեք հանդգնում վերամշակել։

 – Արամ Խաչատրյանի երաժշտությունը բավական բարդ է, հատկապես «Սուսերով պարը»։ Սիրում եմ, բայց չեմ համարձակվում այդ մեկին մոտենալ։ Նախընտրում եմ պարզ մեղեդիները վերամշակել։

– Մրցակիցներ ունե՞ք այս ոլորտում։

– Չեմ ուզում ասել՝ մրցակից, որովհետև մրցելու դուրս չեմ եկել, ուզում եմ հայկական երաժշտությունը տարածել և, եթե ուրիշներն էլ կան, ինձ համար ուրախալի է։ Այս ոճում ստեղծագործող չկա։

Սա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ