Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևան-Քիշնև չվերթը կատարող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առաջացած խափանումից հետո, հայտնում է news.mail.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել թռիչքից կարճ ժամանակ անց. անձնակազմը որոշել է մոտ 2 ժամ պտտվել Հայաստանի օդային տարածքում՝ վառելիքն այրելու և այնուհետև անվտանգ վայրէջք կատարելու համար։
Ուղևորների խոսքով՝ իրենցից մի քանիսը բժշկական օգնության կարիք են ունեցել ուժեղ սթրեսի պատճառով։ Ավելի քան 150 մարդ շարունակում է սպասել հետագա տեղեկատվությանը։
FlyOne-ը հաստատել է միջադեպը՝ նշելով, որ «հայտնաբերվել է աննշան անսարքություն» և վայրէջքը կատարվել է անվտանգության ստանդարտ ընթացակարգերին համապատասխան։
«Տեխնիկական խումբը լրացուցիչ ստուգում է անցկացնում։ Ստուգումն ավարտելուց հետո ինքնաթիռը կշարունակի թռիչքը», - հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ