Գնաճ․ Ռուսաստանում բենզինի բորսայական գները հասել են մեկ տարվա առավելագույնին
ՀասարակությունՀուլիսի 22-ի բորսայական առևտրի արդյունքներով՝ բենզինի գները Սանկտ Պետերբուրգի բորսայում բարձրացել են՝ հասնելով սեպտեմբեր 2023-ից ի վեր առավելագույնին։ Аи-92 տեսակի բենզինը թանկացել է 1.32%-ով՝ հասնելով 66,135 ռուբլու մեկ տոննայի համար, իսկ Аи-95-ը՝ 0.97%-ով՝ մինչև 75,235 ռուբլի։
Գնաճի հիմնական պատճառը՝ Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների երկարաձգված պլանային վերանորոգումներն են։ Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևն իրավիճակը բացատրել է արևմտյան պատժամիջոցներով և պահեստամասերի մատակարարման խնդիրներով։
Կառավարությունը զգուշացրել է, որ եթե նավթային ընկերությունները չվերաբեռնավորեն իրենց հզորությունները, ապա բենզինի արտահանման վրա կսահմանվեն նոր արգելքներ, որոնք այս անգամ կվերաբերեն նույնիսկ խոշոր արտադրողներին։ Արժույթի անկումը և ներքին պահանջարկի աճը էլ ավելի են սրում իրավիճակը, հայտնում է Лента.ру-ն։