Մասկը բացել է արագ սննդի ֆուտուրիստական ռեստորան
ԱպրելակերպTesla-ն Հոլիվուդում բացել է իր առաջին Diner & Drive-In արագ սննդի ռեստորանը: Ռետրո-ֆուտուրիստական ոճի հաստատությունը ոչ միայն առաջարկում է սնունդ, այլև Tesla էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ, հաղորդում է TechCrunch-ը:
Ռեստորանը կներառի 80 չորրորդ սերնդի Tesla Supercharger կայաններ: Այցելուները կարող են պատվիրել դասական բուրգերներ և հոթ-դոգներ, ինչպես նաև դիտել ֆիլմեր 540 դյույմանոց էկրաններով: Ռեստորանում նաև կներկայացվեն ապրանքանիշային ապրանքներ և Tesla Optimus ռոբոտ:
Նշվում է, որ բացման օրը մուտքի մոտ հերթեր են եղել, ինչը վկայում է բարձր հետաքրքրության և հնարավոր զբոսաշրջային ներուժի մասին։ Իլոն Մասկը նշել է, որ եթե ռեստորանը հաջողություն ունենա, Tesla-ն նմանատիպ հաստատություններ կբացի աշխարհի խոշոր քաղաքներում և Supercharger կայանների մոտ գտնվող մայրուղիներում։